Jump to content

Վարակիչ դեղնախտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարակիչ դեղնախտ
Տեսակհիվանդության տեսակը
ՊատճառLeptospira interrogans Jhormita?[1]
Փոխանցման ձևկոնտակտային փոխանցում
Հիվանդության ախտանշաններտենդ, միալգիա, գլխացավ, թունավորում, երիկամային անբավարարություն, Սրտամկանի բորբոքում, Պապուլա, Դիսեմինացված ներանոթային մակարդման համախտանիշ (ԴՆՄ) և դող[2]
Վարակ տարածողառնետներ, R. norvegicus?, շուն, մկներ, R. rattus?, Apodemus?, եվրոպական անտառամուկ, ջրային դաշտամկներ, խոշոր եղջերավոր կենդանիներ, Q4289565?, Sus?, աղվես և C. lupus
Բուժաքննությունֆիզիկալ զննում, կլինիկական մեզի թեստ, Արյան ընդհանուր հետազոտություն, արյան բիոքիմիական հետազոտություն, գոտկային պունկցիա, Էխոսրտագրություն, Էլեկտրասրտագրություն, ուլտրաձայնային հետազոտություն, Լուսային մանրադիտակ, իմունոֆերմենտային քննություն, Պոլիմերազային շղթայական ռեակցիա, իմունֆլյուորեսցենտային մանրադիտակ և agglutination test?
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
Անվանվել էAdolf Weil?
ԲուժումՀեմոդիալիզ, parenteral administration?, հակաբիոտիկ, plasmapheresis?, Արյունակլանում, ultrafiltration?, antihemorrhagic? և protease inhibitor?
 Leptospirosis Վիքիպահեստում

Վարակիչ դեղնախտ, համաճարակային լյարդաբորբ, վիրուսային լյարդաբորբ, Վեյլի հիվանդություն (առաջին անգամ նկարագրել է Ադոլֆ Վեյլը, 1886 թվականին), մարդու սուր վիրուսային հիվանդություն՝ լյարդի ախտահարման գերակշռությամբ։ Հարուցիչը ֆիլտրվող վիրուսն է, որը շատ կայուն է արտաքին միջավայրի ազդակների նկատմամբ։ Հիվանդության աղբյուրը հիվանդ մարդն է կամ վիրուսակիրը, որը վարակիչ է համարվում հիվանդության գաղտնի շրջանի վերջից մինչև հիվանդության երրորդ շաբաթը ներառյալ։ Վիրուսներն օրգանիզմ են թափանցում հիմնականում բերանի խոռոչով և արյան միջոցով (վնասված ծածկույթներով) կամ Վարակիչ դեղնախտով հիվանդացածների արյունը առողջ մարդուն ներարկելիս (շիճուկային լյարդաբորբ)։ Հիվանդի արտաթորանքի հետ արտազատված վիրուսները կեղտոտ ձեռքերի, կենցաղային իրերի, ջրի և սննդամթերքների միջոցով փոխանցվում են առողջ մարդկանց։ Հարուցիչի փոխանցմանը նպաստում են նաև ճանճերը։ Վարակովի դեղնախտ նկատվում է տարվա բոլոր եղանակներին, հատկապես աշնանը և ձմռանը։ Հիվանդությունից հետո առաջանում է կայուն անընկալունակություն։ Գոյություն ունի նաև բնական (մարդկանց 45–60%-ը անընկալունակ են այս հիվանդության հանդեպ) և ձեռքբերովի (առաջանում է հիվանդության թաքնված ձևերով հիվանդանալու դեպքում) անընկալունակություն։ Հիվանդությունն արտահայտվում է սուր և քրոնիկական ձևերով։ Սուր ձևն ընթանում է 3 շրջանով․

  1. նախանշանային,
  2. հիվանդության լրիվ զարգացման (դեղնախտով կամ առանց դրա) և
  3. առողջացման շրջան։

Հիվանդությունը սովորաբար սկսվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացումով՝ մինչև 38–38,5 °C և ավելի, որը պահպանվում է 2–3 օր։ Հաճախ առաջանում է սրտխառնոց, փսխում, լուծ կամ փորկապություն, աղիքներում գազերի կուտակում և այլն։ Կղանքն անգունանում է, մեզը՝ մգանում (գարեջրի գույնի)։ Հիվանդության լրիվ զարգացման շրջանում առաջանում են նյարդային համակարգի խանգարումներ, թուլություն կամ գրգռվածություն, քնի խանգարում, գլխացավ, մաշկի քոր։ Աչքի սպիտակապատյանը, տեսանելի լորձաթաղանթները և մաշկը սովորաբար դեղնում են, սակայն դեղնություն կարող է և չլինել։ Լյարդը և փայծաղը մեծանում են, շոշափելիս ցավոտ են։ Այս շրջանը տևում է 2–3 շաբաթ և ավելի։ Առողջացման շրջանում հիվանդի ընդհանուր վիճակը բարելավվում է, ախորժակը լավանում, անքնությունը և թուլությունը վերանում են։ Վարակովի դեղնախտի ընթացքը կարող է լինել թեթև, միջին ծանրության և ծանր։ Հիվանդությունը միջին հաշվով տևում է 3–5, երբեմն՝ 6–8 շաբաթ և ավելի։ Հիվանդությունը հատկապես ծանր են տանում հղիները և մեծահասակները։ Հղիների Վարակովի դեղնախտի ընթացքը ձգձգվող է և համեմատաբար ծանր, բայց պտղի առողջության վրա հազվադեպ է ազդում։ Երեխաների Վարակովի դեղնախտի ընթացքը մեծ մասամբ թեթև է և բոլոր հիվանդագին երևույթները 3–4 շաբաթվա ընթացքում վերանում են՝ կապված հիվանդության ձևի և երեխաների տարիքի հետ։

Հիվանդների հոսպիտալացում, վիտամիններով հարուստ դիետա, աղերի սահմանափակում, առատ հեղուկներ (մրգահյութեր, մեղրաջուր, գլյուկոզի լուծույթ), ալկոհոլային խմիչքների և սուր համեմունքներով կերակուրների արգելում։ Ծանր ընթացքի դեպքում՝ գլյուկոզի լուծույթի ներերակային ներարկումներ և այլն, հորմոնային պատրաստուկներ, լիպոտրոպներ, թթվածնաբուժություն։ Հիվանդները ստացիոնարից դուրս են գրվում 21 օրից ոչ շուտ, հետագայում գտնվում են դիսպանսերային հսկողության տակ (6 ամիս)։ Առողջարանային բուժում (Եսենտուկի, Տրուսկավեց, Դրուսկինինկայ, Կառլովի Վարի

Կանխարգելումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդների վաղ հայտնաբերում և հոսպիտալացում, մանկական հիմնարկներում կարանտինի սահմանում (50 օր), վարակազերծման միջոցառումների անցկացում, հիվանդների հետ շփված երեխաներին և հղիներին գամմոգլոբուլինի ներարկում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. (unspecified title)PMID:11406751
  2. Disease Ontology — 2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարակիչ դեղնախտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 307