Մկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մկներ
Mus musculus
Անտառային մուկ (Apodemus sylvaticus)
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ենթակարգ Մկնանմաններ
Ընտանիք Մուկ
Լատիներեն անվանում
Muridae
Illiger, 1811

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180360
NCBI 10066
EOL 8698

Մկներ (լատ.՝ Muridae), կաթնասունների դասի կրծողների ընտանիք։ Ներառում է շուրջ 1500 կենդանիներ, որոնք դասակարգվում են 7 ընտանիքներում՝

  • մկնայիններ,
  • համեստերայիններ,
  • նեզոմիդայիններ,
  • ճագարամկնայիններ,
  • կուրամկնայիններ,
  • մկնանման համստերներ
  • փշաքնամոլներ։

Մկաիների ընտանիքին ամենամեծաքանակն է, ներառում է 700 տեսակի կենդանիներ։ Մկնաիների դասում են 5 ենթաընտանիքներում, որոնցից նշանավոր են մկները և ավազամկները։ Մկնայիները տարածված են բոլոր աշխարհամասերում։ Մեծ մասը բնակվում գետնափոր բներում։ Սնվում են սերմերով, երբեմն միջատներով և փոքր կաթնասուներով։ Մկնայիների նշանավոր ներկայացուցիչներ են անտառային և դաշտային մկները։

Հայաստանում հանդիպում է 4 տեսակ, սև, մոխրագույն առնետները, տնային մուկը և անտառային մուկը։ Հանդիպում են համարյա ամեն տեղ, արևադարձային և մերձարադարձային անտառներում. տարվել են Հյուսիսային ու Հարավային Ամերիկա, նաև շատ կղզիներ։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 5 սմ-ից 48 սմ (Phloeomys cumingi)։ Պոչը երկար է, հաճախ՝ մերկ։ Ապրում են գետնափոր բներում։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմանում են տաք եղանակին (տարին մինչև 6 անգամ), բնակարաններում՝ ամբողջ տարին։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում են միջատներով, բուսական և կենդանական մնացորդներով։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվ են մթնշաղին և գիշերը։ Մարդու և ընտանի կենդանիների մի շարք վտանգավոր հիվանդությունների հարուցիչների տարածողներ են։ Մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը, անտառային և պահեստային տնտեսություններին։ Սպիտակ տեսակներն օգտագործում են որպես լաբորատոր կենդանիներ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնային մուկ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Տնային մուկ

Տնային մուկը (լատ.՝ Mus musculus) տարածված է ամբողջ աշխարհում, չի բնակվում միայն Արկտիկայում, Անտարկտիդայում և բարձրալեռնային շրջաներում։ Ունի 5 ենթատեսակ։ Տնային մուկը կապված է մարդու հետ, տարածվախ է հատկապես մարդկանց բնակավայրերում։ Անապատային շրջաներում ապրում է օազիսների և ջրավազանների հարևանությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png


Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «մկներ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։