Մկնանմաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մկնանմաններ
Sicista betulina 01.JPG
Sicista betulina
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ենթակարգ Մկնանմաններ
Լատիներեն անվանում
Myomorpha
Brandt, 1855

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180273
NCBI 337687

Մկնանմաններ (լատ.՝ Myomorpha), կրծողների կարգի ենթակարգ։ Ընդգրկում է փոքր չափի, արտաքինից մկներին նմանվող 1 ցեղի 16 տեսակ։ Հայաստանում տարածված է մկնիկներ (Sicista) ցեղի հայկական մկնիկ տեսակը։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկար, մինչև 80 մմ է, պոչինը՝ 120 մմ, կենդանի զանգվածը՝ մինչև 19 գ։ Դնչիկը սուր է, աչքերն ու ականջները՝ փոքր։ Առջևի թաթերը 4-մատնանի են, հետինները՝ 5։ Պոչը բարակ է, մազակալած, մարմնից զգալի երկար, օգտագործվում է ցատկելիս հավասարակշռութունը պահելու, մագլցելիս ճյուղերից կառչելու համար։ Մորթին կարճ է, խիտ և բավական կոշտ, հիմնականում՝ բաց կամ մուգ գորշաշագանակագույն, երբեմն՝ մոխրագույն։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում գործունյա են մթնշաղին և գիշերը, խիտ մացառուտներում՝ նաև ցերեկը։ Ձմեռը քուն են մտնում։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում են բուսական կերով, հաճախ՝ միջատներով։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմանում են տարին 1 անգամ, ունենում մինչև 8 ձագ։ Հանդիպում են տարբեր լանդշաֆտաերկրաբանական գոտիների զանազան կենսավայրերում, որտեղ կան խիտ և բարձր խոտամացառուտներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png