Հայկական մկնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայկական մկնիկ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուններ (Mammalia)
Կարգ Կրծողներ (Rodentia)
Ընտանիք Ճագարամկներ (Dipodidae)
Ցեղ Մկնիկներ (Sicista)
Տեսակ Հայկական մկնիկ (S. armenica)
Միջազգային անվանում
Sicista armenica
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 EN hy.svg
Վտանգված տեսակ

Հայկական մկնիկ (լատ.՝ Sicista armenica), մկնանմանների ենթակարգի մկնիկների ցեղի կաթնասուն կենդանի, որը գրանցված ՀՀ Կարմիր գրքում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը մոտ 66 մմ է, պոչը՝ 101 մմ, կենդանի զանգվածը՝ մոտ 7 գ։ Մեջքը մոխրակարմրագորշ է, վիզը և կողքերը՝ ավելի վառ, փորիկը՝ բաց մոխրավուն, պոչը՝ երկգույն։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում են ՀՀ-ում, Հանքավան գյուղի շրջակայքում: Հանդիպում է Փամբակի, Ծաղկունյաց և, հնարավոր է, Բարգուշատի լեռնաշղթաների անտառների վերին սահմանից բարձր գտնվող ենթալպյան գոտու մարգագետիններում, մի քանի անհատի հայտնաբերել և որսացել են 2000-2200 մ բարձրություններում։ Կենսակերպն ուսումնասիրված չէ։ Գտնվում է անհետացման եզրին: Լոնդոնի կենդանաբանական ընկերության կողմից դասվել է 100 կաթնասունների շարքին, որոնց գոյությունն առավել վտանգված է:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում է բարձր և խիտ տարատեսակ խոտաբույսերի առկայությամբ ենթալպյան բիոտոպերում` անտառի վերին եզրին, ծովի մակարդակից 2000-2200 մ բարձրության վրա:

Կենսաբանության առանձնահատկությունները գրեթե հետազոտված չեն: Սնվում են խառը կերով, մեծ մասամբ` կանաչ, սերմեր, պտուղներ: Կարող է նաև սնվել միջատներով և խմել ջուր: Ակտիվությունը, հավանաբար, ինչպես և այլ մկնիկներինը մթնշաղագիշերային է:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր թվաքանակով Էնդեմիկ տեսակ է, որնԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկված է որպես վտանգված տեսակ։

Սակավաթիվ, հազվադեպ տեսակ է, որը հետազոտման և պահպանման կարիք ունի:

Վտանգման գործոններից է ենթալպյան գոտում մարդու գործունեությունը, մասնավորապես անասունների արածեցումը, ինչպես նաև կլիմայի արիդացումը (ավելի չորայինի փոփոխվելը):

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png