Հանքավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հանքավան (այլ կիրառումներ)
Բնակավայր
Հանքավան
Near Hankavan 1.JPG
Հանքավանի շրջակա բնությունը
Կոորդինատներ: 40°38′39″ հս․ լ. 44°28′53″ ավ. ե. / 40.64417° հս․. լ. 44.48139° ավ. ե. / 40.64417; 44.48139
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Կոտայքի մարզ
Այլ անվանումներ Պղնձահանք, Միսխանա
ԲԾՄ 1990 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 116 մարդ (2012[1])
Ազգային կազմ Հայեր, Հույներ
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի, Հույն Ուղղափառ եկեղեցի
Տեղաբնականուն հանքավանցի
Ժամային գոտի UTC+4
##Հանքավան (Հայաստան)
Red pog.png
##Հանքավան (Կոտայքի մարզ)
Red pog.png

Հանքավան, բալնեոկլիմայական առողջավայր ՀՀ Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 33 կմ հյուսիս-արևմուտք, Երևանից 85 կմ հյուսիս։ Գտնվում է Մարմարիկ գետի գեղատեսիլ կիրճում, բարձրությունը ծովի մակարդակից 2000 մ։

Հանքավան է վերանվանվել 1949 թ.-ի նոյեմբերի 1-ին։

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջապատված է լեռներով, որոնց լանջերը ծածկված են անտառներով և թփուտներով։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման մեղմ է, ամառը՝ չափավոր տաք (հուլիս-օգոստոսի միջին ջերմաստիճանը՝ 16-18 °C), ձմեռը՝ չափավոր ցուրտ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ -7 °C), արևափայլքի տևողությունը՝ տարեկան 2200 ժ, տեղումները՝ 660 մմ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության նախնիները այստեղ են գաղթել 18դ. և զբաղվել պղնձի հանույթով ու նախնական մշակմամբ։

Հանքավանի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 96 190 292 401 551 469 363 111 102

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է նաև անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Առողջարան և բուժումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժիչ հիմնական միջոցներն են՝ լեռնային կլիման և «Հանքավան» հանքային ջուրը։ Հանքավանում գործում է «Հանքավան» առողջարանը (512 տեղանոց), ուր կիրառվում է ֆիզիոթերապիայի և բալնեոթերապիայի ժամանակակից բոլոր մեթոդները, մանկական առողջարանը, պանսիոնատները, հանքային ջրերի շշալցման գործարանը։ Բուժվում են ստամոքսաղիքային հիվանդություններով և նյութափոխանակության խանգարումներով տառապողները։ Հանքավանի բուժիչ միջոցների ազդեցության մեխանիզմների ուսումնասիրություններով զբաղվել են Ս. Միրզոյանը, Ռ. Գրիգորյանը, Ջ. Շմավոնյանը, Բ. Վարդազարյանը, Ա. Մաշուրը, Է. Մինասյանը, Լ. Թումանյանը և ուրիշներ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանքավանում պահպանվել են եկեղեցի և VII դարի հուշակոթողներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png