Մարմարիկ (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարմարիկից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարմարիկ (այլ կիրառումներ)
Մարմարիկ
Բնութագիր
Երկարություն37 կմ
Ավազանի մակերես418 կմ²
Ջրի ծախս5,4 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՓամբակի լեռնաշղթա
Գետաբերանի տեղակայումՀրազդան
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱրտավազ, Գոմրագետ, Երկարգետ, Ծաղկամարգ, Ծար, Հանքաջուր, Հանքավան, Մեղրաձոր և Ադամաձոր
Երկիր Հայաստան
ԵրկրամասԿոտայքի մարզ

Մարմարիկ, Աբասաձորի գետ, Ջանգա-Միսխանա, Հանքավանի գետ, Հանքավանի ջուր, Մաման, Մարմարչայ, Միսխանա, Միսխանայի գետ, Պղնձահանքի ջուր, գետ Հայաստանի Կոտայքի մարզում, Հրազդանի աջ վտակը։ Սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջերից՝ 2520 մ բարձրությունից։ Երկարությունը՝ 37 կմ է, ջրհավաք ավազանը՝ 427 կմ2։ Վերին և միջին հոսանքներում հոսում է կիրճանման, անտառապատ հովտով։ Մեղրաձոր գյուղից հովիտն ընդարձակվում է, ձեռք բերում հարթավայրային բնույթ։ Գետի հոսքը ձևավորվում է Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաներից հոսող գետակների ջրերով։ Սնումը հալոցքային (55%) և ստորերկրյա (27%) է, վարարումը՝ գարնանը, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 74%-ը։ Տարեկան միջին ծախսը 5,4 մ3/վ է, առավելագույնը՝ 87 մ3/վ, հոսքը՝ 170 միլիոն մ3։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և արդյունաբերական ձեռնարկությունների ջրամատակարարման նպատակներով։ Գետահովիտն ունի ռեկրեացիոն մեծ հնարավորություններ, այնտեղ գործում է ամառային հանգստան տների համալիր։ Մարմարիկի հովտում է «Հանքավան» ջրի հանքավայրը[1][2]։ Հրազդան գետի մեծ վտակներից՝ Մարմարիկ, Ծաղկաձոր, Դալար, Արագետ, Գետառ մեկն է[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 81 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 737 — 992 էջ։
  3. «ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ ՀՐԱԶԴԱՆԻ ԳԵՏ ԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՈւՄ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։