Արագետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արագետ
Բնութագիր
Երկարություն17 կիլոմետր
Ավազանի մակերես64 կմ²
Ջրի ծախս0,4 մ³/վ
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայումԾաղկունյաց լեռներ
 · Գետաբերանի տեղակայումՀրազդան
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԵղանց
ԵրկիրՀայաստան
ԵրկրամասԱրագածոտնի մարզ և Կոտայքի մարզ

Արագետ, Արայի գետ, Ղարաջորան, Չալիձոր, գետ Արագածոտնի և Կոտայքի մարզերում, Հրազդանի աջ վտակը։ Սկիզբ է առնում Ծաղկունյաց լեռնաշղթայի հարավային լանջերից՝ 2700 մ բարձրությունից։ Երկարությունը 17 կմ է, ջրհավաք ավազանը՝ 64 կմ²։ Գետահովիտը վերին հոսանքում V-աձև է, Բուժական գյուղի շրջակայքում ընդարձակվում է՝ վերածվելով կանիոնի։ Սնումը հիմնականում ձնաանձրևային (73%) է, վարարումը՝ ապրիլ-մայիսին։ Տարեկան միջին ծախսը 0,4 մ³/վ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 16 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 380 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png