Հրազդան գետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հրազդան (գետ)ից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հրազդան
Հրազդան գետ
Hrazdanatproshian.jpg
Հրազդան գետը Երևանի Պռոշյան փողոցից
Hrazdan river - panoramio.jpg
Բնութագիր
Երկարություն 141 կմ
Ավազանի մակերես 2560 կմ2
Ջրի ծախս 17,9 մ3
Ջրահոսք
Ակունք Սևանա լիճ
 · Բարձրություն 1896 մ
 · Կոորդինատներ 40°18′38″ հս․ լ. 45°20′57″ ավ. ե. / 40.31056° հս․. լ. 45.34917° ավ. ե. / 40.31056; 45.34917
Գետաբերան Արաքս գետը
 · Գետաբերանի տեղակայում Արաքս
Տեղակայում
Ջրի մարմիններ Սևանա լիճ
Երկիր Հայաստան Հայաստան

Հրազդանը (նաև՝ Իլդարունի, Զանգու), գետ Հայաստանի Հանրապետությունում, Արաքսի ձախ վտակը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի (Հուրազդան տեսքով) և Մովսես Խորենացու մոտ (ավելի հին, Հրազդան)[1][2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավ-արևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։

Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։

Գետի ընդհանուր անկումը կազմում է 1100 մ։ Բնական պայմաններում Հրազդանի սնումը 62.5%-ով ստորերկրյա է, հորդացումը՝ գարնանային, վարարումները՝ ամռանն ու աշնանը։ Ջրի տարեկան միջին ծախսը 22.6 մ³/վրկ է, առավելագույնը՝ 138 մ³/վրկ, նվազագույնը՝ 9 մ³/վրկ, տարեկան հոսքը 712 միլիոն մ³։

Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Աթարբեկյան, Գյումուշի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Г. Хюбшман Armenische Grammatik. — Leipzig, 1897. — С. 61.
  2. Г. Налбандян К этимологии армянского hражешт и гидронима hраздан // Вестник Ереванского университета. — 1983. — № 2. — С. 246—248.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png