Jump to content

Երևանի ֆուտբոլի ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի ֆուտբոլի ակադեմիա
Տեսակվայր
Երկիր Հայաստան
Հիմնադրվածսեպտեմբերի 1, 2010
Կայքfootballacademy.am

Պաշտոնական՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոն-ակադեմիա, ավելի հայտնի է որպես Երևանի ֆուտբոլի ակադեմիա, ֆուտբոլի մարզումների համար նախատեսված ժամանակակից ակադեմիա է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում։ Ակադեմիայի շինարարությունը սկսվել է 2007 թվականին։ Բացվել է 2010 թ.-ի սեպտեմբերի 1-ին Երևանի Ավան վարչական շրջանում՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։ Պաշտոնական բացումն ազդարարել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Ակադեմիայի գլխավոր նպատակն է զարգացնել հայկական ֆուտբոլը։ Կենտրոը ծառայում է բոլոր այն երեխաների և երիտասարդների համար, ովքեր սիրում են ֆուտբոլը։

Մարզահամալիրը ներառում է ֆուտբոլային 9 կանոնավոր չափսերով խաղադաշտ որոնցից մեկն ունի արհեստական խոտածածկ, 4 թենիսի խաղադաշտ, լողավազաններ՝ բացօթյա և փակ, մարզադահլիճ, ֆիթնես կենտրոն, հյուրանոցային համալիր և այլ ծառայություններ։ 2013 թվականից, կենտրոնի տարածքում գործում է նաև Երևանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտը։

Այժմ, կենտրոնը խոշորագույնն է Հարավային Կովկասում ու լավագույններից մեկը՝ Եվրոպայում[1]։