Ռուբեն Հայրապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուբեն Հայրապետյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 9, 1963(1963-03-09) (58 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատավայրՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյան (մարտի 9, 1963(1963-03-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայտնի նաև Նեմեց Ռուբո[1] մականվամբ, հայ գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը 2002-2018 թվականներին։

Կենսագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1963 թ. մարտի 9-ին, Երևանում, 1988 ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը տնտեսագետի մասնագիտությամբ։ 1983-1985 թթ. ծառայել է Խորհրդային բանակում, աշխատել է տարբեր ընկերություններում։

2003, 2007 և 2012 թվականներին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր թիվ 1 ընտրատարածքից։ 2012 թ. հուլիսի 3-ին իր «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած հայոց բանակի սպա Վահե Ավետյանի մահվան դեպքից հետո վայր է դրել պատգամավորական մանդատը։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980-1982 թթ. Երևանի «Ալմաստ» գործարանում՝ էլեկտրամոնտյոր
  • 1985-1988 թթ. Երևանի սննդի թիվ 7 միավորում՝ բանվոր
  • 1991-1993 թթ. «Հայծխախոտ» միավորում՝ տնօրենի տեղակալ
  • 1996-1999 թթ. Ավանի թաղապետ
  • 1998 թ.՝ «Հայծխախոտ» ԲԲԸ նախագահ
  • 2002-2018 թթ.` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ
  • 2003 թ. - մինչև 2012 թ. ԱԺ պատգամավոր։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հլը սրան տարեք ստեղից. Նեմեց Ռուբո»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2019-04-21