Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա | |
---|---|
Երկիր | ![]() |
Հիմնված | հունվարի 18, 1992 |
Շտաբ | Երևան |
ՖԻՖԱ-ի անդամ | հուլիսի 3, 1992 |
Նախագահ | Արմեն Մելիքբեկյան |
Կայք | ffa.am |
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ), հայկական ֆուտբոլը կառավարող մարմին։ Հիմնադրվել է 1992 թ. հունվարի 18-ին։ ՖԻՖԱ-ի անդամ է 1992 թ. հուլիսի 3-ից, ՈՒԵՖԱ-ի լիիրավ անդամ՝ 1993 թ. հունվարի 17-ից։ Ֆեդերացիայի նախագահը Արմեն Մելիքբեկյանն է։
ՀՖՖ-ի գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀՖՖ-ի հիմնական խնդիրներն են երկրում ֆուտբոլի տարածումը, զարգացումը, զանգվածային և մանկապատանեկան ֆուտբոլի կազմակերպման ապահովումը, ֆուտբոլիստների վարպետության բարձրացումը, մրցավարների, մարզիչների, մարզիկների բարոյական բարձր հատկանիշների դաստիարակումը, հանրապետության մրցումների կազմակերպումն ու անցկացումը, այդ համակարգերի կատարելագործումը, հայրենական ֆուտբոլի նյութատեխնիկական բազայի զարգացմանը նպաստելը։
ՀՖՖ-ն մշակում է հանրապետությունում ֆուտբոլի զարգացման ընթացիկ և հեռանկարային ծրագրեր, կազմակերպում հանրապետության հավաքական թիմերի նախապատրաստումը միջազգային տարբեր մրցումների։ ՀՖՖ-ն միավորում է մարզային ֆեդերացիաները, ֆուտբոլի ակումբները, մարզադպրոցները, մարզակենտրոնները, բաժանմունքները, համագործակցում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ։
ՀՖՖ մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀՖՖ բարձրագույն մարմինը համագումարն է, որը 4 տարով ընտրում է նախագահ և գործադիր կոմիտեի անդամներ։
Աշխատանքային մարմինը գործկոմն է։ Հրատապ խնդիրներ լուծելու համար ստեղծվել է գործկոմի բյուրո։ Ֆուտբոլի զարգացման հարցերի կարգավորման, ընդունված որոշումների կատարման ընթացքը հսկելու, գործկոմին առաջարկներ ներկայացնելու համար ստեղծվել են բաժիններ (զանգվածային, մրցավարական, պատանեկան, միջազգային կապեր և այլն)։ Ֆեդերացիայում գործում է բաժանմունք, որի գործունեությունը նպատակաուղղված է կանանց ֆուտբոլին[1]։
ՀՖՖ նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նիկոլայ Ղազարյան (1992-1994)
- Արմենակ Սարգսյան (1994-1998)
- Սուրեն Աբրահամյան (1998-2002)
- Ռուբեն Հայրապետյան (2002-2018)[2]
- Արթուր Վանեցյան (2018-2019)
- Արմեն Մելիքբեկյան (2019-)
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|