ՀՀ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՀՀ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա
ՀապավումՃԿՊԱ
Տեսակբարձրագույն ուսումնական հաստատություն և գիտահետազոտական ինստիտուտ
Միջազգային անվանումCrisis Management State Academy
Հիմնադրված է1992
Տիպակադեմիա
ՌեկտորՀամլետ Մաթևոսյան
ՏնօրենՀամլետ Մաթևոսյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՀայաստան, 0040, ք. Երևան, Աճառյան փողոց, 1 շենք
Կայքcmsa.am
ՀՀ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա (Հայաստան)##
ՀՀ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա (Հայաստան)
ՀՀ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, Հայաստան
 Crisis Management State Academy Վիքիպահեստում

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, կրթական ու գիտական պետական բարձրագույն ուսումնական հաստատություն, Հայաստանի փրկարարական ծառայության բուհ, ստեղծվել է 1999 թվականին՝ 1992 թվականին հիմնադրված արտակարգ իրավիճակներում գործելու համար մասնագետների վերապատրաստման ինստիտուտի հիմքի վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրվել է որպես ՀՀ ԱԻ պետական վարչության նյութական բազայի և ԱԻ-ում գործելու համար մասնագետների վերապատրաստման ինստիտուտ։ 1999 թվականին վերանվանվել է Ճգնաժամային կառավարման ինստիտուտի, 2003 թվականին՝ «Ճգնաժամային կառավարման ինստիտուտ» ՊՈԱԿ-ի, 2005 թվականին՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի։

Պատրաստում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառների մասնագետներ՝ ճգնաժամային կառավարում, փրկարար գործ, քաղաքացիական պաշտպանություն, հրդեհային պաշտպանություն, պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում, տրանսպորտային և հրշեջ-փրկարարական հատուկ տեխնիկայի ու սարքավորումների շահագործման և սպասարկման մասնագիտություններով։ Կրթությունը երկաստիճան է, ունի հեռակա բաժին։ Իրականացնում է նաև վերաորակավորման, միջին մասնագիտական, հետբուհական և լրացուցիչ կրթական ու գիտական ծրագրեր։

Ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիայում աշխատանքներ են իրականացվում հետևյալ ուղղություններով՝

  1. Ղեկավար կազմի և մասնագետների վերապատրաստում, որակավորման բարձրացում
  2. Արտակարգ իրավիճակներին դիմակայելու հարցերով բնակչության ուսուցում
  3. Գիտամեթոդական աշխատանքներ
  4. Միջազգային համագործակցություն
  5. Բարձրագույն կրթական ծրագրերով մասնագետների պատրաստում
  6. Միջին մասնագիտական կրթական ծրագրով մասնագետների պատրաստում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]