Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ | |
---|---|
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1877 |
Գլխադասային գրասենյակ | Երևան, Հայաստան |
Հիմնադիր | Ներսես Թաիրյան |
Կայք | brandy.am(հայ.)(անգլ.)(ռուս.) |
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ, հայկական կոնյակի արտադրության առաջատար ընկերություն Երևանում, որի սեփականատերն է հանդիսանում Գագիկ Ծառուկյանի Մուլտի գրուպ կոնցեռնը։ Առավել հայտնի է Նոյ ապրանքանիշով։ Հիմնադրվել է 1877 թվականին Ռուսական կայսրության օրոք։ Գործարանը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին, Երևանի կենտրոնում`զբաղեցնելով պատմական Երևանի բերդի տարածքը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b1/Serdar%27s_Palace_near_Erivan.jpg/220px-Serdar%27s_Palace_near_Erivan.jpg)
1877 թվականին հայտնի վաճառական և բարերար Ներսես Թաիրյանը սկսեց գինու արդյունաբերական արտադրություն, իսկ ավելի ուշ՝ 1887 թվականին՝ կոնյակի արտադրություն Երևանի բերդի նախկին տարածքում։ Թաիրյանի բարեկամ Հովհաննես Այվազովսկին օգնեց նրան գործարանի կառուցման հարցում։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b4/%D4%B3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AC%D5%AB%D6%80._%D5%87%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF%D5%B8%D5%BE%D5%AB_1%2C_ArmAg_%2843%29.jpg/220px-%D4%B3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AC%D5%AB%D6%80._%D5%87%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF%D5%B8%D5%BE%D5%AB_1%2C_ArmAg_%2843%29.jpg)
1899 թվականին Ներսես Թաիրյանը գործարանը վարձակալությամբ հանձնեց Նիկոլայ Շուստովին, որը մեկ տարի անց գործարանը գնեց 50 հազար ռուբլով։ Շուստովը 1863 թվականին Մոսկվայում հիմել էր իր բիզնեսը և դարձել Ռուսաստանում կոնյակի առաջին արտադրողներից մեկը։ Արդեն 1870-ականներին «Շուստով և որդիներ» ընկերությունը կարողացավ ձեռք բերել Ռուսական կայսրության կոնյակի գինու-օղու-լիկյորի արտադրության 80 %-ը։ 1901 թվականին Նիկոլայ Շուստովը գաղտնի կոնյակի նմուշներ ուղարկեց Փարիզում կայացած ցուցահանդեսի համար։ Դատավորները, հարգարժան ֆրանսիացի դեգուստատորը, միաձայն Գրան Պրի մրցանակ շնորհեցին անհայտ կոնյակագործին, սակայն երբ պարզեցին, որ նա ֆրանսիացի չէ, և կոնյակը ուղարկվել է Հայաստանից, նրանք այնքան զարմացած էին, որ բացառություն արեցին Նիկոլայ Շուստովի համար և նրան արտոնություն տվեցին «կոնյակ» բառը փակցնել պիտակների վրա, «բրենդի» բառի փոխարեն։ Այսպիսով, Շուստովը դարձավ առաջին և միակ արտասահմանյան գինեգործը կոնյակագործության պատմության ընթացքում, ով արժանացել է այդ արտոնությանը։
1899 թվականին Շուստովը հրավիրեց Նիկիտինի գինեգործության դպրոցի շրջանավարտ Կիրիլ Սիլչենկոյին աշխատելու գործարանում։ Սիլչենկոն ողջ կյանքի ընթացքում նվիրվածությամբ աշխատել է գործարանում՝ նպաստելով գինու և կոնյակի արտադրության զարգացմանը։ Հայերը նրան անվանել են «հայ ժողովրդի մեծ ուկրաինացի որդի»։
1920 թվականին գործարանը պետականացվում է և 1921 թվականի մայիսին վերանվանվում` Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ։
Երևանի Արարատի կոնյակի գործարանի ներկա հարմարությունները կառուցվել են 1938 թվականին՝ Երևանի բերդի նախկին սարդարի պալատի տարածքում[1]։ Շենքը նախագծել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։
2002 թվականին գործարանն ընդգրկվել է Մուլտի գրուպ կոնցեռնի կազմում։ Վերակառուցման և շինարարության համար ներդրվել է շուրջ 50 միլիոն դոլար, ձեռք է բերվել նոր շշալցման գիծ, կաղնու տակառներ։ Հին փաստաթղթերի, թանգարանային ցուցանմուշների, ընտանեկան արխիվների, գործարանի մասնագետների և տեխնոլոգների օգնությամբ հավաքվել և դասակարգվել է գործարանի գործունեության ողջ ընթացքում կուտակված անգնահատելի փորձը։
Գործարանն արտադրում է հայկական հայտնի կոնյակի մի քանի տեսակներ, այդ թվում` «Նոյ» և «Առասպել»։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1b/Noy_brandy%2C_Yerevan_Ararat_Wine_Factory_%282%29.jpg/220px-Noy_brandy%2C_Yerevan_Ararat_Wine_Factory_%282%29.jpg)
Գործարանը հիմնականում հայտնի է «Նոյ» և «Կրեմլինի մրցանակ» հայկական կոնյակի ապրանքանիշերով։ Գործարանի արտադրանքն արտահանվում է ԱՊՀ և Եվրոպայի բազմաթիվ երկրներ, ինչպես նաև ԱՄՆ և Ավստրալիա։
2016 թվականի ապրիլի 21-ին գործարանը ներկայացրել է իր «Նոյ 30» և «Նոյ 50» տարեկան հայկական կոնյակի նոր արտադրանքը[2]։ Արարողությունը տեղի է ունեցել Երևանի հյուսիսում գտնվող Մուլտի գրանդ հյուրանոցում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ։
Ներկայումս «Արարատ» կոնյակի գործարանը «Նոյ» և «Կրեմլին մրցանակ» ապրանքանիշերի հիման վրա արտադրում է մի շարք հայկական կոնյակներ[3]՝
- Նոյ 50 տարեկան
- Նոյ 30 տարեկան
- Նոյ տիրակալ, 25 տարեկան
- Նոյ դասական, 7, 10, 15 և 20 տարեկան
- Նոյ ավանդական, 3, 5, 7 և 10 տարեկան
- Նոյ ընծա, 3, 5, 7 և 10 տարեկան
- Նոյ առասպել, 3 և 5 տարեկան
- Կրեմլին մրցանակ, 7, 10, 15 և 20 տարեկան
Գործարանի նախկին ապրանքանիշերից են[4]՝
- Սևանի լեգենդ, 3, 5 և 7 տարեկան
- Երևանի բերդ, 3 և 5 տարեկան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ R. G. Ananikian. Yerevan: guide. - Прогресс, 1982. - p. 35
- ↑ «Presentation of cognac NOY 30 years and NOY 50 years». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Gallery Cognac Yerevan Ararat Brandy Factory, cognac brands
- ↑ «Yerevan Ararat Brandy Factory collection». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 73)։ ![]() |