Ռաֆայել Իսրայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռաֆայել Իսրայելյան
Istlm4.jpg
Ծնվել է սեպտեմբերի 17 (30), 1908
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է սեպտեմբերի 8, 1973(1973-09-08) (64 տարեկանում)
Վախճանի վայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Կրթություն Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Աշխատավայր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Ուշագրավ աշխատանքներ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Պարգևներ Ստալինյան մրցանակ, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՍ Նախարարների խորհրդի մրցանակ և People's Architect of the USSR
Rafael Israelyan Վիքիպահեստում

Ռաֆայել Իսրայելյան (սեպտեմբերի 17 (30), 1908, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 8, 1973(1973-09-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, «Սարդարապատի հերոսամարտ» հուշահամալիրի հեղինակը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայել Սարգսի Իսրայելյանը ծնվել է 1908 թվականի սեպտեմբերի 17-ին Թիֆլիսում (այժմ՝ Թբիլիսի)։ Հայրը՝ Սարգիս Հակոբի Իսրայելյանը ծնվել է Շուշիում։ Սարգիս Իսրայելյանը՝ Հայոց լեզվի և գրականության մասնագետ, բանահավաք, ծավալել է ակտիվ գիտական և կրթական գործունեություն Արցախի տարբեր շրջաններում և Թիֆլիսում։ Իսկ մայրը՝ Մարիամ Հախնազարյանը ծնվել է Նախիջևանում (ներկայումս Ադրբեջանի Հանրապետություն)։

Ռաֆայել Իսրայելյանը 1925 թվականին ավարտել է Թիֆլիսի N 72 աշխատանքային դպրոցը։ 1926-1928 թվականներին սովորել է Վրաստանի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության ֆակուլտետում։ Ուսանելու տարիներին նա ձեռք է բերում ճարտարապետական հիմնարար գիտելիքներ[1]։

1929-1932 թվականներին սովորել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) Կոմունալ շինարարության ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետում։ Ավարտում է, որպես ճարտարապետ նախագծող։

1932-1934 թվականներին սովորել է Լենինգրադում ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում և 1934 թվականին ավարտել է ինստիտուտին առընթեր դիպլոմային նախագծերի նախապատրաստական դասընթացերը։ «Գերազանցությամբ» պաշտպանել է դիպլոմային նախագիծը, ստանալով ճարտարապետ-արվեստագետի կոչում։ 1936 թվականին ավարտել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի վարպետության կատարելոգործման դասընթացները, ստանալով ճարտարապետ-նկարչի կոչում։

1934 թվանին ամուսնացել է Սոֆիա Մուրադյանի հետ։

1936 թվականին տեղափոխվել է Երևան։

1936-1941 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Կոմունալ տնտեսության ժողկոմատին առընթեր ճարտարապետական-նախագծային N 2 արվեստանոցում (1938 թվականից «Հայպետնախագիծ») որպես ճարտարապետ։

Ռաֆայել Իսրայելյան, Արա Հարությունյան։

1941-1943 թվականներին աշխատել է Հայաստանի պատմական հուշարձանների պահպանության կոմիտեում որպես ավագ գիտաշխատող։ 1941-1963 թվականներին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում որպես ավագ դասախոս, իսկ 1947 թ-ից՝ դոցենտ։

1944 թ. կայացել է Իսրայելյանի առաջին անհատական ցուցահանդեսը՝ Հայաստանի ճարտարապետների տանը։

Առաջին կարգի մրցանակի է արժանացել Երևանում կառուցվելիք Հաղթանակի կամարի նախագծի համար բաց մրցույթում։

1945 թ. պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով։ 1947 թ. ճարտարապետության երիտասարդ վարպետների ստեղծագործությունների 2-րդ համամիութեանական ստուգատեսում արժանացել է առաջին մրցանակի։

1947-1949 թթ. աշխատել է Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդին առընթեր ճարտարապետության գործերի վարչության ճարտարապետական արվեստանոցում, իբրև ճարտարապետ-նախագծող։

1949-1951 թվականներին աշխատել է Երքաղսովետի գործկոմի ճարտարապետական արվեստանոցում իբրև ճարտարապետ-նախագծող։

1950 թվականին ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1950 թվականին պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով։

1951 թվականին Հաղթանակ հուշարձանի ճարտարապետության համար արժանացել է ԽՍՀՄ պետական առաջին կարգի մրցանակի։

1951-1973 թվականներին աշխատել է «Հայարդնախագիծ» (մինչև 1959՝ «Հայճարտնախագիծ») ինստիտուտում իբրև բաժնի գլխավոր ճարտարապետ։

1952 թվականին Լենինգրադում՝ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետոթյան ինստիտուտում պաշտպանել է «Իմ աշխատանքները ճարտարապետության մեջ» թեմայով ատենախոսությունը և ստացել ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան։

1961 թվականին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով արժանացել է Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման։

Պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով։

1968 թվականին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով արժանացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչման։

1969 թվականին կայացել է Իսրայելյանի անհատական ցուցահանդեսը Թբիլիսիում։ 1970 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետի պատվավոր կոչման։

1973 թվականի սեպտեմբերի 8-ին վախճանվել է Երևանում։

Ստեղծագործական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուր հուշարձան Երևանի օղակաձև այգում։
Երևան-Կարարա բարեկամության հուշաղբյուր, Իտալիա, Կարարա, տուֆ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռուզան Զաքարյան (1979 թ.)։ «Ճարտարապետը»։ Սովետական Հայաստան։ Թիվ 4: էջ 8–10 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]