Շառլ Ազնավուրի հրապարակ (Երևան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շառլ Ազնավուրի հրապարակ (այլ կիրառումներ)
Շառլ Ազնավուրի հրապարակ | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Անվանվել է | Շառլ Ազնավուր |
![]() | |
![]() |
Շառլ Ազնավուրի հրապարակ, հրապարակ Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրապարակն անվանվել է ի պատիվ նշանավոր ֆրանսահայ երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի։ Հրապարակը նախատեսված է եղել 1924 թվականի թամանյանական գլխավոր հատակագծով։ Հրապարակի համալիրը կազմակերպվել է 1927-1958 թվականներին, երբ կառուցվել են «Երևան» հյուրանոցը, Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնը, «Մոսկվա» կինոթատրոնը և Հայաստանի նկարչի տունը։
Հրապարակի կենտրոնում շրջանաձև տեղակայված են 12 համաստեղությունները խորհրդանշող շատրվանները։ «Համաստեղություն» ջրավազանի ճարտարապետն է Արսեն Մելիքյանը, քանդակագործները՝ Արարատ Հովսեփյանը և Վլադիմիր Աթանյանը[1]։