Ֆրանսիայի հրապարակ (Երևան)
Ֆրանսիայի հրապարակ | |
---|---|
Ընդհանուր տեղեկատվություն | |
Տեղադրություն՝ | Կենտրոն վարչական շրջան, Երևան, Հայաստան |
Մակերես՝ | |
Բացում՝ |
Ֆրանսիայի հրապարակ, հրապարակ Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրապարակը տեղակայված է Սայաթ-Նովա և Մեսրոպ Մաշտոցի պողոտաների հատման հանգույցում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարևանությամբ։ 2006 թվականին անվանակոչվել է «Ֆրանսիայի հրապարակ»՝ Հայաստանում Ֆրանսիական օրերի կապակցությամբ, որի բացմանը, բազմաթիվ հյուրերի թվում, մասնակցել են Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը և աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը։
Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի հոկտեմբերի 7-ին Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները հրապարակի կենտրոնում բացել են ֆրանսիացի հռչակավոր քանդակագործ Օգյուստ Ռոդենի հեղինակած «Ժյուլ Բաստիեն Լըպաժ» արձանը։[1]։
2011 թվականին Ֆրանսիայի հրապարակում (Սայաթ-Նովա 1/1) մեծ էկրանի վրա հեռարձակվել է Իռլանդիա–Հայաստան ֆուտբոլային հանդիպումը[2]։
2015 թվականի նոյեմբերի 14-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել մոմավառություն՝ ի հիշատակ Փարիզի ահաբեկչության զոհերի[3][4]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆրանսիայի հրապարակ (Երևան) կատեգորիայում։ |