Արսեն Մելիքյան (ճարտարապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արսեն Մելիքյան (այլ կիրառումներ)
Արսեն Մելիքյան (ճարտարապետ)
Ծնվել է մարտի 8, 1935(1935-03-08) (84 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Կրթություն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Աշխատավայր Երևաննախագիծ, ԵԿԿ և Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն
Ուշագրավ աշխատանքներ Կենդանակերպի նշաններ և Օրբելի եղբայրների տուն-թանգարան

Արսեն Արտուշի Մելիքյան (մարտի 8, 1935(1935-03-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), ճարտարապետ, ԵԳԱ (1986) և ԵՊՃՇՀ (2000) պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1958 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը
  • 1958-1968 թթ. աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում, 1968 թվականից՝ նախագծի գլխավոր ճարտարապետ
  • 1961 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ
  • 1968-1974 թթ.` Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների կոմիտեի նախագծակոնստրուկտորային բյուրոյի պետ
  • 1987 թվականից` պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության փոխնախագահ
  • 1992 թվականից՝ «Դիզայն» ընկերության տնօրեն
  • 1989-1995 թթ. Հայաստանի դիզայներների միության հիմնադիր-նախագահ, 1995 թվականից՝ պատվավոր նախագահ
  • 1998 թվականից բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ
  • 1994 թվականից Երևանի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր
  • 1999 թվականից Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պրոֆեսոր
  • 1962-1967 թթ. խորհրդային ճարտարապետության նվաճումների համամիութենական ստուգատեսի դափնեկիր, 1971 թ. ՀԼԿԵՄ մրցանակ[1]
  • Համահեղինակ է «Երևան» (ռուսերեն, 1968), «Սովետական Հայաստանի ճարտարապետությունը» (ռուսերեն, 1972) գրքերի

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսեն Մելիքյանի նախագծերով Երևանում կառուցվել են՝

Տպագրված աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երևան», 1968 թ. (համահեղինակներ՝ Վ.Հարությունյան, Մ. Հասրաթյան)
  • «Սովետական Հայաստանի ճարտարապետությունը», 1974, (համահեղինակներ՝ Վ.Հարությունյան, Մ. Հասրաթյան)
  • 17 գիտական հոդվածներ, մի շարք ուսումնական ծրագրեր, 10 գիտահետազոտական աշխատանքներ, 25 գիտական հաշվետվություններ, 12 հեղինակային վկայագրեր

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007