Հանրապետության հրապարակ (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հանրապետության հրապարակ (բազմանշանակություն)
Museum Silhouette.svg
Հանրապետության հրապարակ
Հանրապետության Հրապարակ.jpg
Տեսակ Հրապարակ
Նախկին անվանում Լենինի հրապարակ (1940-1990)[1]
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան[2]
Տեղագրություն Կենտրոն վարչական շրջան
Մակերես 3 հեկտար
Կառուցման սկիզբ 1926[3][4][5]
Հիմնադրված է 1977
Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյան
Կառուցման ավարտ 1977[3]
Ժառանգության կարգավիճակ ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան[2]
Հանրապետության հրապարակ (Երևան)ը գտնվում է Հայաստանում
Հանրապետության հրապարակ (Երևան)
Կոորդինատներ: 40°10′39.09000010001″ հս․ լ. 44°30′45.260000099192″ ավ. ե. / 40.1775250000277779° հս․. լ. 44.51257222224977284° ավ. ե. / 40.1775250000277779; 44.51257222224977284

Հանրապետության հրապարակ[6][7], քաղաքի վարչական կենտրոնի գլխավոր ճարտարապետական համակառույցը, տոնակատարությունների, շքերթների և ժողովրդական հավաքույթների վայր, տրանսպորտային կարևոր հանգույց։ Ստեղծվել է ըստ Երևանի գլխավոր հատակագծի․ այն նախագծվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից 1924 թվականին[8] ։ Հանրապետության հրապարակի հատակագիծը սեղանի և օվալի համադրություն է (մակերեսը՝ 3 հեկտար[1][9] կամ 3,5 հեկտար, համաձայն Google Earht-ի տարածքի չափման ֆունկցիայի)՝ տեղադրված քաղաքի հյուսիս-հարավ առանցքով։ Նրա ծավալատարածված հորինվածքն ընդգրկում է վարչական շենքեր՝ Կառավարական տունը (ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1942, հետմահու, նիստերի դահլիճի նախագիծը և շինության ավարտի ղեկավարումը՝ Գևորգ Թամանյանի), Կառավարական 2-րդ տունը (ճարտարապետներ՝ Սամվել Սաֆարյան, Վարազդատ Արևշատյան, նախագծման սկզբնական փուլում նաև՝ Ռաֆայել Իսրայելյան), Արհեստակցական միությունների շենքը, «Արմենիա» հյուրանոցը, թանգարանների շենքը (երեքն էլ՝ ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան, վերջինը՝ Ս. Ղազարյանի մասնակցությամբ)։ Համակառույցի գեղագիտական արտահայտչականությունը լրացնում է խոշոր ջրավազանն իր շատրվաններով, որը միաժամանակ մեղմացնում է հրապարակի միկրոկլիման։ Բոլոր շենքերը կառուցված են և երեսպատված սպիտակ (Կառավարական 2-րդ տունը, թանգարանների շենքը) և վարդագույն (մնացած շենքերը) երանգների ֆելզիտային տուֆով։ Կառավարական տունը հրապարակի առաջին կառույցն է, ավելի ուշ կառուցված Կառավարական 2-րդ տունը և հրապարակի հարավարևմտյան շենքերը ճարտարապետական ձևերի բնույթով, ընդհանուր բարձրությամբ, ուրվագծով, ծավալային շեշտերով, ճակատային քայլքի չափով ներդաշնակ են նրան, որով և պայմանավորված է Հանրապետության հրապարակի հորինվածքային և ոճային միասնությունը։ Հանրապետության հրապարակը հայ ճարտարապետության լավագույն անսամբլներից է։ 1971 թվականին Հանրապետության հրապարակի կառուցապատման հեղինակներն արժանացել են ՀԽՍՀ պետական մրցանակի։ Կառույցների մեծ մասի շինարարությունն ավարտին է հասցվել մինչև 1950 թվականը, իսկ վերջին շենքի՝ Ազգային պատկերասրահի կառուցումն ավարտվել է 1977 թվականին[3]։

1940-1990 թվականներին կոչվել է Լենինի հրապարակ։ Հրապարակի հարավ-արևմուտքում մինչև 1990 թվականը կանգնած է եղել Լենինի արձանը (1940, քանդակագործ Սերգեյ Մերկուրով, ճարտարապետներ՝ Նատալյա Փարեմուզովա, Լևոն Վարդանով (Վարդանյան))։ Հայաստանի անկախացումից հետո արձանը հանվել է (պատվանդանն ապապամոնտաժվել է 1996 թվականին), հրապարակը՝ վերանվանվել[10]։ Հանրապետության հրապարակը բնութագրվել է որպես «քաղաքի ու Հայաստանի ամենակարևոր քաղաքացիական տարածքը», Երևանի «ճարտարապետական սեփականություն»[11] և «Երևանի ամենաակնառու ճարտարապետական համալիրը»[12]։ Գրող և ճանապարհորդ Դեերդո Հոլդինգը Հանրապետության հրապարակը կոչել է «20-րդ դարում աշխարհում կառուցված լավագույն կենտրոնական հրապարակներից մեկը»[13]։

Ճարտարաետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակը կազմված է երկու մասերից: Առաջինը՝ շրջանաձև է, որի կենտրոնում քարե նախշերով սալահատակ է, որն ըստ մտահղացման բարձրից դիտելիս պետք է հիշեցնի հայկական գորգ: Երկրորդն ունի սեղանաձև տեսք և ներառում է երգող շատրվանները, որ տեղակայված են Հայաստանի պատմության թանգարանի և Ազգային պատկերասրահի շենքի դիմաց[14]: Հրապարակի շուրջը գտնվող շենքերը կառուցված են վարդագույն և սպիտակ տուֆից, իսկ դրանց ստորին մասը՝ բազալտից:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի Կենտրոնական հրապարակ, 1916 թվականի լուսանկար

Քաղաքային հրապարակը տարբեր համամասնություններով այդ վայրում գոյություն է ունեցել շատ դարեր[15]: 2003 թվականին հրապարակում անցկացվել են պեղումներ և կազմակերպվել վերակառուցումներ, բացվել է 18-19-րդ դարերի հին մակարդակը[16]:

Մինչխորհրդային տարիներին՝ 1906-1911 թվականներին, հրապարակը նախագծել է Բորիս Մեհրաբյանը[17] որպես Երևանի հատակագծի մաս: Հրապարակի ժամանակակից տեսքը 1924 թվականին նախագծել է քաղաքի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Հրապարակի շինարարությունն սկսվել է 1926 թվականին՝ Կառավարության շենքի կառուցումով[3][4][5][14][18]: Նախագիծը մշակվել է մինչև 1950-ական թվականները, երբ նախագծվել են բոլոր հինգ շենքերը, և ավարտվել 1977 թվականին[3], երբ կառուցվել է Ազգային պատկերասրահը: Խորհրդային շրջանում հրապարակը կրել է Լենինի անունը՝ ի պատիվ խորհրդային առաջնորդ Վլադիմիր Լենինի: Հրապարակում Լենինի արձանը տեղադրվել է 1940 թվականին և ապամոնտաժվել 1991 թվականին՝ Հայաստանի անկախացման նախաշեմին:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառույց Պատմություն
Կառավարության շենք № 1Plaza de la República, Ereván, Armenia, 2016-10-02, DD 111-112 HDR.jpg
Շենքը պատկանում է Հայաստանի կառավարությանը (նախարարների կաբինետ և գործադիր իշխանության ոչ լրիվ կազմ): Խորհրդային տարիներին այնտեղ է գտնվել Ժողովրդական կոմիսարիասը՝ խորհրդային Հայաստանի գործադիր մարմինը:

Հյուսիսարևմտյան հատվածը կառուցվել է 1926-1929 թվականներին Ալեքսանդր Թամանյանի նախագծով[14]: 1938 թվականին շենքի մնացած մասի կառուցումը հանձն է առնել նրա որդին՝ Գևորգ Թամանյանը: Շենքի կառուցումն ավարտվել է 1941 թվականին[3][8]:

Հայաստանի պատմության թանգարան և Ազգային պատկերասրահPlaza de la República, Ereván, Armenia, 2016-10-02, DD 113-114 HDR.jpg
Շենքում տեղակայված են Հայաստանի պատմության թանգարանը և Հայաստանի ազգային պատկերասրահը։

Շինարարությունն սկսվել է 1950-ական թվականներին և ավարտվել է 1977 թվականին, երբ ավարտվել է Ազգային պատկերասրահի կառուցումը[3][19]: Շենքը նախագծվել է Մարկ Գրիգորյանի և Էդուարդ Սարապյանի կողմից[3]: Անսամբլի մի փոքր մասը՝ Առնո Բաբաջանյան համերգասրահը, կառուցվել է 1916 թվականին[3]:

Marriott հյուրանոցPlaza de la República, Ereván, Armenia, 2016-10-03, DD 10.jpg
Շենքը կառուցվել 1958 թվականին Մարկ Գրիգորյանի և Էդուարդ Սարապյանի նախագծով[20]։ Խորհրդային տարիներին հյուրանոցը կոչվել է Արմենիա։ Այն լյուքս դասի է, Հայաստանի առաջատար հյուրանոցների մեկը[21][22]։ Ունի 380 սենյակ[23]։
Կառավարության շենք № 2Plaza de la República, Ereván, Armenia, 2016-10-03, DD 11.jpg
Շենքը կառուցվել է 1955 թվականին Սամվել Սաֆարյանի, Ռաֆայել Իսրայելյանի և Վարազդատ Արևշատյանի նախագծով[3][24][3][25]։ Առաջին հարկի պատուհանների վերևի ֆրիզն անավարտ է[26]։ 1996 թվականից մինչև 2016 թվականըշենքը պատկանել Արտաքին գործերի նախարարությանը[25]։
Հայաստանի փոստի կենտրոնական շենք Yerevan Square of Republic.jpg
Շենքը կառուցվել է 1933 թվականից մինչև 1956 թվականը Մարկ Գրիգորյանի և Էդուարդ Սարապյանի նախագծով[3]։ Մինչև 2016 թվականը շենքում տեղակայված է եղել Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը[26]։

Լենինի արձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենինի արձանը և Կառավարության շենքը, 1978 թվականի խորհրդային նամականիշ

Խորհրդային առաջնորդ Վլադիմիր Լենինի յոթ մետրանոց արձանը հրապարակում կանգնեցվել է Սերգեյ Մերկուրովի կողմից 1940 թվականի նոյեմբերի 24-ին[27][28]։ Արձանը տեղադրվել է տասնմեկ մետր բարձրություն ունեցող պատվանդանի վրա և ուղղված է եղել դեպի Ազգային պատկերասրահի ապագա շենքը։ Արձանը «շուտով ձեռք է բերել ճանաչում որպես հուշարձանային արվեստի մեծ ստեղծագործություն»։ Արձանը պատվանդանից հանվել է 1991 թվականի ապրիլի 13-ին՝ Խորհրդային Միության պաշտոնական փլուզման նախօրեին։ Արձանը «տեղադրել են բեռնատարի վրա և տարել կենտրոնական հրապարակով, ինչպես մեռածի մարմինը բաց դագաղում» մարդկանց ուրախ բացականչությունների ներքո[29]։ Ներկայում արձանը գտնվում է Ազգային պատկերասրահի բակում։ Պատվանդանը հրապարակում մնացել է մինչև 1996 թվականը, ինչից հետո ապամոնտաժվել է։

Փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեր-Ղազարյանը գրել է. «Լենինի արձանի ապամոնտաժումը խախտել է տարածքի հավասարակշռությունը: Այն դատարկ տեղի համար, որտեղ նախկինում կանգնած էր Լենինը, առաջարկվել են բազմաթիվ տարբերակներ, սակայն նրանցից ոչ մեկը հաջողված չէր»[30]:

2000 թվականի դեկտեմբերի 31-ին պատվանդանի տեղում տեղադրվել է քսանչորս մետրանոց խաչ՝ լուսավորված փոքր լամպերով: Տեղադրումն ավարտվել է 2001 թվականի նախօրեին, երբ Հայաստանի և հայ առաքելական եկեղեցին տոնել է քրիստոնեության ընդունման 1700-ամյակը: Խաչը լուսավորվել է 1700 լամպերով և մնացել տոնակատարության կենտրոնական խորհրդանիշն ամբողջ տարվա ընթացքում: Տոնակատարությունների ավարտին՝ 2001 թվականի վերջին, խաչն ապամոնտաժվել էր: Քանի որ դա ժամանակավոր նախագիծ էր, դրա տեղադրումը և ապամոնտաժումը մեծ աղմուկ չեն առաջացրել[31]:

2004 թվականի փետրվարին դատարկ տեղում դրվել է հեռուստատեսային էկրան, որով ցուցադրվել են ապրանքների և կազմակերպությունների գովազդներ[32]։ Էկրանը հանվել է 2006 թվականին[31]:

Առաջարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում մի քանի անգամ անցկացվել են նախագծերի մրցույթներ՝ նպատակ ունենալով լրացնել այն տեղը, որտեղ նախկինում եղել է Լենինի արձանը։ Տարածված է եղել Սասունցի Դավթի արձանը Հանրապետության հրապարակ տեղափոխելու գաղափարը։ Ինչպես արտահայտվել է Դիանա Տեր-Ղազարյանը, հայկական էպոսի՝ ապաքաղաքական բնույթ ունեցող հերոսն անվտանգ ընտրություն է։ Սակայն, ինչպես նա գրել է 2013 թվականին, իր ներկայիս տեղից արձանի տեղափոփումը «քիչ հավանական է»[33]։

Շատրվաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի ամբողջ տարի երգող շատրվանները չեն աշխատել և կրկին բացվել են 2007 թվականի սեպտեմբերին՝ ֆրանսիական Aquatique Show International ընկերության կողմից կատարված վերանորոգումից հետո[34]։ Շատրվանների նորացման համար ծախսվել է շուրջ 1,4 միլիոն եվրո[35][36]։

Տոնածառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի, սկսած 1950 թվականի դեկտեմբերից, ձմեռային տոներից առաջ հրապարակում տեղադրվում է տոնածառ[37]։

Ցայտաղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցայտաղբյուր

Ցայտաղբյուրը (պուլպուլակ) տեղակայված է թանգարանի շենքի մոտ։ Այն բաղկացած է յոթ ոչ մեծ ցայտաղբյուրներից, այդ պատճառով էլ կոչվում է Յոթ աղբյուր։ Ցայտաղբյուրը տեղադրվել է 1965 թվականին և վերանորոգվել 2010 թվականին[34]։

Դեպքեր և միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային ժամանակաշրջանում ամեն տարի հրապարակում անցկացվել են շքերթներ մայիսի 1-ին (Աշխատանքի օր), մայիսի 9-ին (Հաղթանակի օր մինչև 1969 թվականը[27]) և նոյեմբերի 7-ին (Հոկտեմբերյանն հեղափոխության օր[38][27]։ Խորհրդային Հայաստանի ղեկավարները կանգնել են բեմի վրա Լենինի արձանի մոտ[38]։ Վերջին անգամ այդ շքերթներն անցկացվել են 1988 թվականին[27]։

Հայաստանի անկախության առթիվ հրապարակում սեպտեմբերի 21-ին մի քանի անգամ անցկացվել են ռազմական շքերթներ, այդ թվում՝ 1996 (5-րդ տարեդարձ),[39], 1999 (8-րդ տարեդարձ)[40], 2006 (15-րդ տարեդարձ)[41][42], 2011 (20-րդ տարեդարձ)[43], 2016 (25-րդ տարեդարձ) թվականներին[44]։

Համերգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի սեպտեմբերի 30-ին Հանրապետության հրապարակում համերգ է տվել ֆրանսիացի հայազգի երգիչ Շառլ Ազնավուրը[45]:

2015 թվականի ապրիլի 23-ին ամերիկյան System of a Down ռոք խումբը, որի բոլոր մասնակիցները հայկական ծագում ունեն, իրենց առաջին համերգն են անցկացրել Հայաստանում՝ Հանրապետության հրապարակում: Անվճար համերգը նվիրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Համերգին ներկա են եղել հազարավոր ունկնդիրներ[46][47][48]:

2017 թվականի հունիսի 8-ին հրապարակում անցկացվել է անվճար համերգ ռուս հիփ-հոփ արտիստ Տիմատիի կողմից: Համերգին ներկա էր ավելի քան 40000 մարդ[49]:

Քաղաքական ցույցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականի ապրիլի 24-ին Հանրապետության հրապարակում և Հայաստանի այլ քաղաքներում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր՝ նվիրված Հայոց ցեղասպանության 50-ամյակին[50][51][52]։

1974 թվականի հունվարին Հայաստանի ազգային միացյալ կուսակցություն ընդհատակյա կազմակերպության անդամ Ռազմիկ Զոհրաբյանն այրել է Լենինի դիմանկարը՝ բողոքելով տոտալիտար խորհրդային իշխանության դեմ[53]։

Անկախ Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցույց Հանրապետության հրապարակում 2018 թվականի ապրիլի 20-ին

2008 թվականի նախագահական ընտրություններից հետո նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում անցկացրել է իր 60.000-70.000 «պոտենցիալ կողմնակիցների» միտինգ, որոնք ավտոբուսներով բերվել են Երևանի բոլոր վարչական շրջաններից և Հայաստանի տարբեր մարզերից: Նրանցից շատերը գնացել են Ազատության հրապարակ, որտեղ տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ցույցը[54]: Մարտին՝ ցույցի բռնի ցրումից հետո, տարածքը ժամանակավորապես շրջապատվել է Հայաստանի Զինված ուժերի կողմից[55]:

2012 թվականի մայիսի 4-ին ՀՀԿ համագումարի և Հանրապետության հրապարակում խորհրդարանական ընտրությունների նախօրեին տեղի ունեցած համերգի ժամանակ պայթել են ջրածնով լցված տասնյակ փուչիկներ: Առնվազն 144 մարդ վիրավորվել է[56][57]:

Ապրիլի 17-23-ն ընկած հատվածում Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել զանգվածային բողոքի ակցիա Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:  Ապրիլի 22-ին ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ձերբակալման օրը, ոստիկանության զորքերը դուրս են բերվել հրապարակ: Տասնյակ ցուցարարներ ձերբակալվել են[58][59]: Երեկոյան շուրջ 120 հազար ցուցարարներ դուրս են եկել հրապարակ և հարակից փողոցներ[60]: Հաջորդ օրը՝ ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, Հանրապետության հրապարակը դարձել է զանգվածային տոնակատարությունների կենտրոն[61][62]: Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, տասնյակ ցուցարարներ մաքրել են հրապարակը և հարակից փողոցները[63]:

Այլ դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին Հանրապետության հրապարակում մեծ շուքով նշվել է Երևանի հիմնադրման 2750-ամյակը[38]։

2016 թվականի հունիսի 25-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և Գարեգին Բ-ն Հանրապետության հրապարակում կատարել են էկումենյան աղոթք[64][65], որին ներկա է եղել շուրջ 50,000 մարդ[66]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հանրապետության հրապարակ (հայերեն)։ Հայկական Համառոտ Հանրագիտարան։ 1999։ էջ 296 
  2. 2,0 2,1 Monuments database — 2017.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Հայաստանի Հանրապետության կառավարություն (2 November 2004)։ «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետակական ցուցակ»։ arlis.am (հայերեն)։ Armenian Legal Information System։ Արխիվացված օրիգինալից-ից 5 August 2016-ին 
  4. 4,0 4,1 Tigranian, 1985, էջ 25
  5. 5,0 5,1 Avetisyan, 1979, էջ 80
  6. Pechakjian Pauline (28 April 2016)։ «The 10 Best Hotels & Inns in Yerevan, Armenia»։ theculturetrip.com։ «...Republic Square, referred to by locals as the Hraparak...» 
  7. «De-Sovietized Streets»։ Armenian International Magazine: p. 17։ September 2001։ «The street just off Hraparak...» 
  8. 8,0 8,1 «Government Building History»։ Հայաստանի Հանրապետության կառավարություն։ Արխիվացված օրիգինալից-ից 4 August 2016-ին 
  9. ԵՐԵՎԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ
  10. Schmemann Serge (8 July 1992)։ «In the Caucasus, Ancient Blood Feuds Threaten to Engulf 2 New Republics»։ The New York Times։ «On the former Lenin Square, now Republic Square, the statue of Lenin is gone and his pedestal is being prepared for demolition.» 
  11. Travel to the USSR (92—103): iii։ 1983։ «The city's architectural highlight is Lenin Square, with its statue of Lenin, Government House, the Armenia Hotel, the picture gallery and other buildings. The main streets branch out from Lenin Square.» 
  12. Gross Eugenie Harris, Gross Jeffrey (1977)։ The Soviet Union: a guide for travellers։ J. Murray։ էջ 255։ «Lenin Square, at the center of the city, contains the most outstanding architectural ensemble in Yerevan. The buildings surrounding the square express a single architectural concept.» 
  13. Holding Deirdre (2014)։ Armenia: with Nagorno Karabagh։ Bradt Travel Guides։ էջ 128։ ISBN 9781841625553 
  14. 14,0 14,1 14,2 Louis Victor E., Louis Jennifer M. (1987)։ Louis motorist's guide to the Soviet Union։ Pergamon Press։ էջ 517։ ISBN 9780080318172։ «The centre of Erevan is Lenin Square; it was built as an architectural whole using the Armenian national style of architecture.» 
  15. Brookes Richard (1820)։ The General Gazetteer; or Compendious Geographical Dictionary (17th ed.)։ London։ էջ ERN-ERZ։ «Erivan ... The Meidan is and open square, 400 paces over, in which are very fine trees.» 
  16. «Yerevan Walking Tour: Republic Square Excavations»։ armenianheritage.org։ Armenian Monuments Awareness Project 
  17. «Հանրապետության հրապարակ»։ yerevan.am (հայերեն) 
  18. Gregorian Vartan (2008)։ The Road to Home: My Life and Times։ Simon and Schuster։ էջ 178։ ISBN 9781439129111։ «Buildings around the square were designed to reflect some features of ancient Armenian architecture.» 
  19. «1947-1991 Հայաստանի պետական պատկերասրահ»։ gallery.am (y)։ Հայաստանի ազգային պատկերասրահ 
  20. Gevorgian A. O. (1979)։ «Yerevan»։ The Great Soviet Encyclopedia։ «The main architectural ensemble of the city is Lenin Square, at which several streets converge. On the square are a monument to V. I. Lenin (cast bronze, 1940, sculptor S. D. Merkurov), the Government House of the Armenian SSR (1926-41, A. I. and G. A. Tamanian), the second Government House (1955, S. A. Safarian, V. A. Arevshatian, and R. S. Israelian), the Armenian Historical Museum (1975), the Hotel Armenia (1958), and the building of the Communications Ministry and the Trade Union Council (1956-58); the last three were designed by M. V. Grigorian and E. A. Sarapian.»  view article online
  21. «Armenia Marriott Hotel Yerevan»։ marriott.com 
  22. Karanian Matthew, Kurkjian Robert (2002)։ Edge of Time: Traveling in Armenia and Karabagh։ Stone Garden Productions։ էջ 78։ ISBN 9780967212029։ «The country's flagship hotel is still the massive Hotel Armenia, which faces Republic Square in the heart of the city. In 2003 the hotel will be renamed the Armenia Marriott Hotel Yerevan to reflect its new ownership.» 
  23. «Marriott»։ Asian Hotel & Catering Times 26: 7։ 2001։ «...the 380-room Armenia Marriott Hotel Yerevan.» 
  24. «Սամվել Սաֆարյան վաստակավոր ճարտարապետ»։ archmuseum.am։ Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ։ «...Կառավարական 2-րդ շենքը Երևանի Հանրապետության հրապարակում (համահեղինակներ՝ Ռ.Իսրաելյան, Վ.Արևշատյան)...» 
  25. 25,0 25,1 «Պատմություն»։ mfa.am։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։ Արխիվացված օրիգինալից-ից 4 August 2016-ին 
  26. 26,0 26,1 «Շրջայց Երևանով. Հանրապետության հրապարակ»։ armenianheritage.org։ Armenian Monuments Awareness Project 
  27. 27,0 27,1 27,2 27,3 «Լենինի արձան` (ան)կենդանի պատմություն»։ mediamax.am (հայերեն)։ 27 November 2012։ Արխիվացված օրիգինալից-ից 4 August 2016-ին 
  28. «Խոսող կոթողներ. Լենինի արձան»։ 1tv.am (հայերեն)։ Public Television of Armenia։ 10 July 2015։ Արխիվացված օրիգինալից-ից 8 August 2016-ին 
  29. Verdery Katherine (1996)։ What Was Socialism, and What Comes Next?։ Princeton University Press։ էջ 232։ ISBN 9781400821990 
  30. Ter-Ghazaryan, 2013, էջ 583
  31. 31,0 31,1 Ter-Ghazaryan, 2013, էջ 584
  32. Tuayeva Salima (6 February 2004)։ «From Vladimir to Video: Action movies replace a stoic dictator in Republic Square»։ ArmeniaNow 
  33. Ter-Ghazaryan, 2013, էջ 585
  34. 34,0 34,1 «Հրապարակի շատրվաններն ու ցայտաղբյուրը` կենդանի պատմություն»։ mediamax.am (հայերեն)։ Mediamax։ 3 April 2013 
  35. «Հրապարակում ջրային հրավառություն է լինելու»։ Առավոտ։ 25 June 2007 
  36. «Երևանի Հանրապետության հրապարակի շատրվանները կգործարկվեն մինչև նոյեմբերի 1֊ը»։ Արմենպրես։ 27 September 2007 
  37. «Ամանորը եւ տոնածառը Երեւանում` կենդանի պատմություն»։ mediamax.am (հայերեն)։ Mediamax։ 26 December 2012 
  38. 38,0 38,1 38,2 Ter-Ghazaryan, 2013, էջ 582
  39. «Զորահանդես. 7 տարվա ընթացքում ոչ մի նոր տեխնիկա»։ A1+։ 21 September 2006։ Արխիվացված օրիգինալից-ից 9 August 2016-ին։ «...1996 եւ 1999 թվականների զորահանդեսների...» 
  40. «Armenia Marks Independence Anniversary With Military Parade»։ Ասպարեզ։ 21 September 1999 
  41. «Հանրապետության հրապարակում անցկացվեց զորահանդես` նվիրված ՀՀ անկախության 15րդ տարեդարձին»։ Արմենպրես։ 21 September 2006 
  42. «Military parade is over in Yerevan: Armenian tricolor in the sky and 15 artillery salvos (photo report)»։ REGNUM News Agency։ 21 September 2006։ Արխիվացված օրիգինալից-ից 25 May 2009-ին 
  43. Danielyan Emil (21 September 2011)։ «Armenia Parades Military Might On Independence Day»։ azatutyun.am։ Radio Free Europe/Radio Liberty Armenian Service 
  44. «Military Parade Highlights Independence Day Celebrations in Armenia»։ Ասպարեզ։ 21 September 2016 
  45. «Charles Aznavour’s concert in Armenia»։ repatarmenia.org։ Repat Armenia Foundation 
  46. Westcott Lucy (23 April 2015)։ «System of a Down's Pilgrimage to Commemorate the Armenian Genocide»։ Newsweek 
  47. «Watch System of a Down's First Ever Armenian Show»։ Rolling Stone։ 23 April 2015 
  48. «Tankian’s Message: SOAD vocalist speaks to crowd on Genocide during concert in Yerevan»։ ArmeniaNow։ 24 April 2015 
  49. «Տիմատիի բացօթյա համերգին Երևանում ավելի քան 40.000 հանդիսատես էր հավաքվել» (հայերեն)։ PanARMENIAN.Net։ 9 June 2017 
  50. Malkasian Mark (1996)։ Gha-ra-bagh!: The Emergence of the National Democratic Movement in Armenia։ Wayne State University Press։ էջ 76։ ISBN 9780814326046։ «They were also among the university students who skipped classes on 24 April 1965, marching instead toward Yerevan's Lenin Square...» 
  51. Petrone Karen (2011)։ The Great War in Russian Memory։ Indiana University Press։ էջ 288։ ISBN 9780253001443 
  52. Lieberman Benjamin (2013)։ The Holocaust and Genocides in Europe։ A&C Black։ էջ 213։ ISBN 9781441194787։ «On the fiftieth anniversary of the Armenian Genocide thousands gathered in Lenin Square in the Yerevan...» 
  53. Payaslian Simon (2011)։ The Political Economy of Human Rights in Armenia: Authoritarianism and Democracy in a Former Soviet Republic։ I.B. Tauris։ էջ 87։ ISBN 9780857731692։ «In January 1974, Razmik Zohrapyan, a member of the NUP, burned Lenin‖s picture in Lenin Square (now Republic Square) in protest of Soviet totalitarian rule.» 
  54. Pennington Joseph (28 February 2008)։ «LTP AND SARGSIAN HOLD DUELING RALLIES; LTP WINS HANDS DOWN»։ WikiLeaks։ Embassy of the United States, Yerevan 
  55. Tavernise Sabrina (3 March 2008)։ «Emergency Order Empties Armenian Capital’s Streets»։ The New York Times։ «By Sunday night, military units moved in, taking up position at places like the government buildings at Republic Square.» 
  56. «Vote 2012: Accident at RPA rally causes 144 injuries»։ ArmeniaNow։ 4 May 2012 
  57. Stepanian Ruzanna, Shoghikian Hovannes (4 May 2012)։ «Scores Injured As Balloon Blasts Spark Chaos At Armenian Election Rally»։ azatutyun.am։ Radio Free Europe/Radio Liberty Armenian Service 
  58. «Armenian Protesters Detained At Yerevan's Central Square»։ Radio Free Europe/Radio Liberty։ 22 April 2018 
  59. «Police forces deployed to Republic Square, protesters being detained (VIDEO)»։ news.am։ 22 April 2018 
  60. Kucera Joshua (22 April 2018)։ «Armenian opposition leader arrested, but protesters rally»։ eEurasianet 
  61. Navasardian Boris (23 April 2018)։ «Armenia looks to the future as protesters celebrate resignation of Prime Minister Serzh Sargsyan»։ The Independent 
  62. «Thousands Celebrate As Armenia's Longtime Ruler Sarkisian Steps Down»։ RFE/RL։ 23 April 2018 
  63. Ghazaryan Diana (24 April 2018)։ «Yerevan's Republic Square: Protest Epicenter Gets Citizen Clean-Up»։ Hetq Online 
  64. «Ecumenical Prayer Vigil for Peace: Address of the Holy Father»։ vatican.va։ Yerevan, Republic Square: Holy See։ 25 June 2016 
  65. «Pope Francis Holds Ecumenical Service at Yerevan’s Republic Square»։ Armenian Weekly։ 26 June 2016 
  66. Povoledo Elisabetta (25 June 2016)։ «Pope Francis to Armenians: Seek Peace, but Never Forget Genocide»։ The New York Times 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Garni.jpg ՀՀ պատմության և մշակույթի
անշարժ հուշարձան , օբյեկտ № 1.6/96
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png