Վլադիմիր Աթանյան
Վլադիմիր Աթանյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 4, 1940 (82 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Զավակներ | Արմեն Աթանյան |
Վլադիմիր Գուրգենի Աթանյան (մայիսի 4, 1940, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խեցեգործ, ձևավորող, նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1985)։ Պրոֆեսոր (1990)։
Քանդակագործ, նկարիչ Արմեն Աթանյանի հայրն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1965 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Մասնակցել է ավելի քան 180 ցուցահանդեսների Երևանում, Մոսկվայում, Ռիգայում, Սանկտ Պետերբուրգում, Կալինինգրադում։
Աշխատանքները գտնվում են Ֆրանսիայի, Իտալիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Լիբանանի, Գերմանիայի, Թունիսի, Բելգիայի և ԱՄՆ թանգարաններում։ 1992 թվականին Լոս Անջելեսում ստեղծել է «Աթանյան արվեստի կենտրոն»[1]։
2015 թվականին ծննդյան 75-ամյա հոբելյանին պարգևատրվել է Սուրբ Սահակ-Սուրբ Մաշտոց մեդալով[2]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակ է հասարակական շենքերի ներքին ձևավորումների (խճանկարներ, խեցեգործական հարթաքանդակներ, գոբելեններ և այլն)
- «Էրեբունի-Երևան» հարթաքանդակ (Երևան, 1975)
- Ստեղծագործություններ Երևանի «Դվին» (1978, ՀՀ պետական մրցանակ, 1979), «Անի» (1986) հյուրանոցներում
- Խեցեգործական հարթաքանդակ Մոսկվա կինոթատրոնում (1985-1986)
- «Թարգմանչաց տոն» (որմնանկարի էսքիզ, 1982, Երևան)
- «Վարդ» (շատրվան, 1980-1981, Երևան)
- «12 եղանակ» (խճանկար, 1983, Երևան)
- «Հաղթանակ» (հարթաքանդակ, 1984-1985, Երևան)
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1987), Լոս Անջելեսում (1999, 2000)։
2010 «Վլադիմիր Աթանյան, արվեստը և կյանքը» ալբոմ[3]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Professor Vladimir Atanian Honored»։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-23-ին։ Վերցված է 2015-07-03
- ↑ Գլենդելի Պասիֆիկ Համայնքային Կենտրոնում կայացել է անվանի գեղանկարիչ Վլադիմիր Աթանյանի հոբելյանական երեկոն
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|