Արմեն Աթանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Աթանյան
Ծնվել էդեկտեմբերի 8, 1960(1960-12-08)[1] (63 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1982)
Ստեղծագործություն(ներ)Մոսկվա կինոթատրոն, Անի Պլազա Հոթել և «Դվին» հյուրանոց
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ
Ծնողներհայր՝ Վլադիմիր Աթանյան

Արմեն Վլադիմիրի Աթանյան (դեկտեմբերի 8, 1960(1960-12-08)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, նկարիչ։

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վլադիմիր Աթանյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1980-1988 թվականներին համահեղինակել է Հայաստանում «Մոսկվա» կինոթատրոնի, «Անի» և «Դվին» հյուրանոցների ինտերիերի և էքստերիերի գեղարվեստական ձևավորումները։ 1995 թվականից Աֆրիկայի նկարիչների ընկերակցության անդամ, 2000 թվականից՝ ՀՀ մշակույթի աջակցման և ռազմավարության հայկական կենտրոնի նախագահ[2]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է քանդակների, գեղանկարների, գեղարվեստական ձևավորումների։

Քանդակներ

  • «Կրկես» (1980)
  • «Հեքիաթ» (1982, ԵՏԹ)
  • «Թատրոն» (1983, շարք)
  • «Երկուսը» (1986, ԵԿԹ)
  • «Գայլերի համաստեղություն» (1987, Եղվարդ, Կոտայքի մարզ)
  • «Անտիկ հայ թատրոն» (1986, «Անի» հյուրանոց), Երևան

Գեղանկարներ՝

  • «Հոգիներ կանչողները» (1982, Սիրիայի պետական համալսարան)

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-2006 թվականներին անընդմեջ մասնակցել է խմբակային ցուցահանդեսներին և ունեցել է անհատական ցուցահանդեսներ Սիրիայում, Հնդկաստանում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում, Հունաստանում, Հայաստանում։

  • 1980 Խորհրդային Միության Երիտասարդության 60-ամյակին նվիրված ցուցահանդես, Մոսկվա, I մրցանակ
  • 1982-1986 «Դեկորատիկ-կիրառական արվեստի ազգային թանգարան», Հայաստան-Սարդարապատ
  • 1988 Միջազգային քանդակի սիմպոզիումում, Եղվարդ, պետական մրցանակ «Գայլերի համաստեղություն» քանդակի համար
  • 1988 Սիրիայի պետական համալսարան
  • 1990 «Ազգային արվեստի թանգարան», Կալինինգրադ
  • 1992 «Ժամանակակից արվեստի թանգարան», Կալինինգրադ
  • 1993 «Ֆըրստ Գալերի» Յոհաննեսբուրգ, Հարավաֆրիկյան Հանրապետություն
  • 1998-1995 «Բենմոր Գալերի», Յոհանեսբորգ, Հարավ-աֆրիկյան Հանրապետություն
  • 1999 Մոսկվայի Արևելյան արվեստի պատկերասրահ
  • 2000 «Աթանյան նկարչական տոհմի» ցուցահանդես Պեշկեթուրյան արվեստի կենտրոնում, Լոս Անջելես
  • 2001 «Բրիստանգո» պատկերասրահ Լոս Անջելես, ԱՄՆ
  • 2001 Լոս Անջելեսի Հայկական քոլեջ, նվիրված «Հայաստանում պետականորեն քրիստոնեության ընդունման 1700-ամյակին»[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=695
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Արմեն Աթանյան, anunner.com կայք

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]