Անի Պլազա Հոթել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անի (այլ կիրառումներ)
Museum Silhouette.svg
Անի Պլազա Հոթել
Ani Plaza Hotel.jpg
Տեսակհյուրանոց
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ԲԾՄ1015 մետր
Հարկեր14
Վերելակներ3
Անվանված էԱնի
Կառուցման սկիզբ1966
Հիմնադրված է1970
Բացված1970
ՃարտարապետԷդուարդ Սաֆարյան
Կառուցման ավարտ1969
Վերանորոգվել է1999
Կոորդինատներ: 40°11′9.881140411162e-08″ հս․ լ. 44°31′11.000000099202″ ավ. ե. / 40.1833333333607782833496458° հս․. լ. 44.51972222224977571° ավ. ե. / 40.1833333333607782833496458; 44.51972222224977571
Պաշտոնական կայք

Անի Պլազա Հոթել, հյուրանոց Երևանում։

Հիմնադրվել է 1970 թվականին, բացվել Խորհրդային Հայաստանի 50-ամյակի կապակցությամբ։ 1970-1991 թվականներին Անի հյուրանոցը գործել է «Ինտուրիստ» համակարգի շրջանակներում՝ որպես պետական ձեռնարկություն։

1998 թվականին սեփականաշնորհվել է և մեկ տարի անց՝ 1999 թվականին, վերաբացվել է որպես «Անի Պլազա Հոթել» ՓԲԸ։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անի հյուրանոցի անվանումը խորհրդանշում է Բագրատունիների թագավորության մայրաքաղաք Անին, որի զինանշանը զետեղված է հյուրանոցի պատկերանշանի վրա։

1960-ական թվականների ազգային զարթոնքի պայմաններում Երևանում կառուցվելիք նոր շինություններից որոշները ստանում են Արևմտյան Հայաստանի քաղաքների անունները։ 1966 թվականին Սայաթ-Նովա և Աբովյան փողոցների խաչմերուկում սկսվում է Երևանի ամենաբարձր կառույցի շինարարությունը։ 1969 թվականին շենքը պատրաստ էր, և հաջորդ տարի տեղի ունեցավ հյուրանոցի բացումը՝ Հայկական ԽՍՀ հիմնադրման 50-ամյակի առթիվ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ական թվականներին սկսվեց ազգային զարթոնքի շրջանը, երբ բարձրացվում էին Արևմտյան Հայաստանի և Հայոց Ցեղասպանության հարցերը։ Ուստի նորակառույց հյուրանոցը որոշվեց անվանել «Անի»։

«Անի» հյուրանոցի կառուցման ծրագիրը 1960-ական թվականների սկզբից էր քննարկվում։ Երևանում այդ պահին ընդամենը 3 հյուրանոց կար՝ «Արմենիան», «Սևանը» և «Երևանը»։ «Ինտուրիստի» հայաստանյան ղեկավար Իլյա Գևորգովի միջամտության արդյունքում չորս հյուրանոց կառուցելու թույլտվություն ստացվեց, որոնցից առաջինը «Անի»-ն էր, այնուհետև՝ «Տուրիստը», «Դվինը» և Երիտասարդական պալատը («Կուկուռուզնիկ»)։ Սայաթ-Նովա պողոտան բացվեց 1962-1963 թվականներին։ Բազմաթիվ արձանիկներ, ցայտաղբյուրներ դրվեցին։ Ամբողջ փողոցը ծառատնկվեց պտղատու ծառերով՝ կեռասենիներով։ Նախկինում Սայաթ-Նովան շատ նեղ փողոց էր՝ հին, խարխուլ տներով։

Անի հյուրանոցի երեք հեղինակները՝ Էդուարդ Սաֆարյանը, Ֆենիքս Դարբինյանը և Ֆելիքս Հակոբյանը նախագծել էին Աբովյան փողոցի բնակելի շենքը, որի վերջում պետք է վեր խոյանար բարձրահարկ հյուրանոցային մասնաշենք։ Հետագայում նրանք առանձնացնում են հյուրանոցը։

«Անի» հյուրանոցի կառուցումը սկսվել է 1964 թվականին՝ ավագ աշխղեկ Ալբերտ Սարգսյանի (1964-1965), Վիկտոր Վիրաբյանի (1965-1967), ապա՝ Կառլեն Ղարիբյանի (1967-1969) գլխավորությամբ։ Մինչև 1967 թվականը պատրաստ էր շենքի կմախքը՝ մինչև 5-րդ հարկ։

«Անի» հյուրանոցը առաջին 16 հարկանի շենքն էր Երևանում։ Շինարարության սկզբնական արժեքը 3 միլիոն ռուբլի էր։ Նույն ժամանակաշրջանում Թբիլիսիում «Իվերիա» հյուրանոցը կառուցվել էր 10 միլիոն ռուբլով, իսկ Ադրբեջանի մայրաքաղաքի «Բաքու» հյուրանոցը՝ 15 միլիոն ռուբլով։ Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը միջնորդեց, որպեսզի հյուրանոցի կառուցմանն աջակցի «Ինտուրիստ» կազմակերպությունը։ «Ինտուրիստ»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իլյա Գևորգովի ջանքերով լրացուցիչ միջոցներ տրամադրվեցին, և շինարարության արժեքը կազմեց 5 միլիոն։

Շենքի կառուցման տարում (1970) «Անի» հյուրանոցի նախագիծն արժանացավ ԽՍՀՄ Ճարտարապետների միության պատվոգրին՝ որպես տարվա լավագույն օբյեկտ։ Պաշտոնական բացման օրը «Ինտուրիստը» մեծ բանկետ էր կազմակերպել, պատվիրվել էին 10 ոսկյա կրծքանշաններ, որոնցից առաջինը տրվեց Անտոն Քոչինյանին։ Բացման օրը «Զվարթնոց» օդանավակայանից շուրջ 200 հոգի՝ Լիբանանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից ու այլ երկրներից եկավ «Անի» հյուրանոց։ «Անին» դառնում է Երևանում «Ինտուրիստի» երեք հյուրանոցներից մեկը՝ «Արմենիայի» և «Դվինի» հետ մեկտեղ։

1979 թվականին BB King-ն ու իր բենդը եկան Երևան։ Նրանք կանգ էին առել «Անի»-ում։ Հաճախ այստեղ էին մնում հայտնի ֆուտբոլիստներ, անգամ Մյունխենի «Բավարիան»։

1970-80-ական թվականներին հյուրանոցում գործել են տարադրամային բար, ռեստորան, մառան և այլն։ Անի ռեստորանի երաժշտական խմբում էին Լևոն Մալխասյանը, Արթուր Թութունջյանը, Լարիսա Դոլինան և այլք։

1999 թվականի սեպտեմբերի 20-ին հյուրանոցը վերաբացվում է. հանրապետության անկախության տոնի նախօրեին նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանը կտրում է հյուրանոցի կարմիր ժապավենը։

Բարձրաքանդակ հյուրանոցի պատին, հեղինակ՝ Երվանդ Գոջաբաշյան
  • 2006 թվականից Երևանում անցկացվում է «Ոսկե ծիրան» ամենամյա մրցույթ-կինոփառատոնը։ Այդ թվականից սկսած՝ արտասահմանցի կինոռեժիսորներն ու դերասանները իրենց հանգիստն են կազմակերպում Անի հյուրանոցում։ Կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցող կոնֆերանսներն ու ֆորումները նույնպես տեղի են ունենում այնտեղ[1]։ Հայտնի էր 2013 թվականի սեպտեմբերի 15-17-ին Երևանում կայացած «Ռեժիսորներ Առանց Սահմանների (ՌԱՍ)» նախագծի 8-րդ Տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումը[2]։
  • 2010 թվականին տեղի են ունենում «Դելֆյան խաղերը»։ Մասնակիցներն իջևանում են պաշտոնական գործընկեր Անի Պլազա հյուրանոցում։
  • 2010 թվականի փետրվարի 26-ին «Անի Պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ բարձրագույն կրթության որակի ապահովման հարցերին նվիրված աշխատաժողովը[3]։
  • 2010 թվականի սեպտեմբերի 27-ին, «Անի» սրահում կայացավ Զբոսաշրջության համաշխարհային օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումը և զբոսաշրջության բնագավառում ավանդ ներդրած անձանց պարգևատրման արարողությունը՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի ղեկավարությամբ[4]։ Անի հյուրանոցը պարգևատրվում է Ոսկե մեդալով։
  • 2010 թվականի սեպտեմբերի 28-ին, Անի հյուրանոցում անցկացվում է դերասանների համապետական երեկույթ, որին մասնակցում են «Հայաստանի ժողովրդական արտիստ» կոչում ունեցող արվեստի գրեթե բոլոր ներկայացուցիչները։ Այն եզակի էր հանրապետության պատմության ընթացքում։
  • 2011 թվականին Երևանում կայացած Մանկական Եվրատեսիլի մասնակիցները իջևանել են Անի հյուրանոցում։ Մրցույթը լուսաբանելու համար հավատարմագրվել էին ավելի քան 30 լրագրողներ՝ շուրջ 15 երկրից[5]։ Բուն համերգները տեղի էին ունեցել դեկտեմբերի 2-ին և 3-ին[6]։
  • 2011 թվականի սեպտեմբերին Անիում հյուրընկալվում են Վախթանգ Դարչինյանը և իր մրցակից Էվանս Մբամբան[7]։
  • 2012 թվականի հոկտեմբերի 25-ին Արմեն Ջիգարխանյանի կողմից «Քաջ Նազար» ֆիլմի բեմադրության համար աճուրդ կազմակերպվեց[8]։
  • 2013 թվականի մայիսի 1-ին Անի Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ «Առաջնորդության խթանում հայ երիտասարդների շրջանում» մենթորության և առաջնորդության (PLAY – Promoting Leadership among Armenian Youth) ծրագրի ավարտական միջոցառումը[9]։
  • 2013 թվականի հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի հետ կապված, մեկնարկեցին «Արամ Խաչատրյան» փառատոնը և Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթը։ Ինչպես նախորդ փառատոններին ու մրցույթներին, այդ տարի ևս երաժիշտներն իջևանում են Անի հյուրանոցում[10]։ Վերջինս դասվում էր մրցույթի աջակիցների շարքին[11]։
  • 2013 թվականի հոկտեմբերի 19-ին «Անի» դահլիճում տեղի ունեցավ «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2013 թ.» (ՀԵՄՄ 2013) երիտասարդական խորհրդաժողովի բացումը[12]։
  • 2014 թվականի նոյեմբերի 17-22-ը Երևանում մեկնարկում է Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿՈ) 34-րդ համաշխարհային կոնգրեսը[13]։ Նոյեմբերի 17-ին «Դվին» սրահում կայացած ասուլիսին մասնակցում էին՝ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Թատրոնի միջազգային ինստիտուտի նախագահ Ռամենդու Մաջումդարը (Բանգլադեշ), Թատրոնի միջազգային ինստիտուտի փոխնախագահներ՝ Ալի Մահդի Նուրին (Սուդան) և Ան Մարի Էնգելը (Շվեդիա), Թատրոնի միջազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն Թոբիաս Բիանկոնեն[14]։
  • 2015 թվականի սեպտեմբերի 19-ին «Անի Պլազա» հյուրանոցում մեկնարկել է Հայաստանի կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի «Հանրակրթության մեջ համընդհանուր ներառական կրթության անցման անհրաժեշտությունը, առկա խնդիրները և գործընթացները» թեմայով ընդլայնված նիստը։ Նրան մասնակցել են հաշմանդամության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների ու շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներ։ Նիստը վարել է կոլեգիայի նախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը[15]։

Ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լողավազան` Անի մարզահամալիրի տարածքում

Հյուրանոցն ունի 14 հարկ։ Առաջին հարկում գտնվում են

  • Սնեժինկա սրճարան
  • Լաունջ բար
  • Լա Ֆոլի ռեստորան
  • Անի մարզահամալիր, որը ներառում է լողավազան, շոգեբաղնիք և մարզասրահ
  • Garden Bar ամառային սրճարան՝ հյուրանոցի բակում
  • Relax and Spa կենտրոն
  • Բիզնես կենտրոն
  • Հուշանվերների ու զարդերի խանութներ
  • Դրամափոխանակման կետ

Երկրորդ (Mezzanine) հարկում գտնվում են

  • Անի ռեստորան
  • 4 կոնֆերանս սրահներ

Երրորդ հարկը թվագրվում է արպես առաջին, որտեղ գտնվում են օֆիսային սենյակներ։ Հաջորդ 11 հարկերում (2-12) կան 262 սենյակներ։

Մշտական գործընկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անի դահլիճ

Անի հյուրանոցը համագործակցում է Booking.com, Expedia և այլ առցանց ամրագրման համակարգերի, մոտ 350 տուրիստական գործակալությունների և 250-ից ավելի կորպորատիվ ընկերությունների հետ։ Հյուրանոցի մշտական գործընկերներից են

Հայտնի հյուրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հուլիսի 13-20 «Ոսկե ծիրան» կինոփառատոնի օրակարգը»։ cultural.am։ 15 հունվարի 2016 
  2. «Ռեժիսորներ Առանց Սահմանների (ՌԱՍ) նախագծի 8-րդ Տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորում.ամփոփում»։ gaiff.am։ 15 հունվարի 2016 
  3. «Բարձրագույն կրթության որակին նվիրված աշխատաժողով (Ֆրանսիական համալսարան)»։ ufar.am։ 15 հունվարի 2016 
  4. ««Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում կկայանա Զբոսաշրջության համաշխարհային օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում և զբոսաշրջության բնագավառում ավանդ ներդրած անձանց պարգևատրման արարողություն»։ nt.am։ 15 հունվարի 2016 
  5. ««Եվրատեսիլից» 1 ամիս առաջ»։ armtimes.com։ 15 հունվարի 2016 
  6. [m.lurer.com/?p=326&l=am «Մանկական Եվրատեսիլ. սպասվում է կախարդական երեկո»]։ http://m.lurer.com։ 15 հունվարի 2016 
  7. «Վիկ Դարչինյանը՝ Էվանս Մբամբային. «Դու պատմության մեջ կմնաս՝ ռինգի հատակին երկար քնելով»»։ aravot.am։ 15 հունվարի 2016 
  8. «Ջիգարխանյանի «Քաջ Նազար» բեմադրության համար աճուրդ կանցկացվի»։ panarmenian.net։ 15 հունվարի 2016 
  9. ««Այստեղ երեխաները ստանում են այլընտրանքային կրթություն».Մարիամ Մարտիրոսյան»։ aravot.am։ 15 հունվարի 2016 
  10. «Արամ Խաչատրյանի ստեղծագործության միջով ոսկե թելով անցնում են ազգային մեղեդիները»։ news.am։ 15 հունվարի 2016 
  11. «Մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթը»։ hraparak.am։ 15 հունվարի 2016 
  12. «Մեկնարկեց «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2013» խորհրդաժողովը»։ aravot.am։ 15 հունվարի 2016 
  13. «Թատրոնի միջազգային ինստիտուտի 34-րդ համաշխարհային կոնգրեսն անցկացվում է Հայաստանում»։ oratert.com։ 15 հունվարի 2016 
  14. «Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿՈ) 34-րդ համաշխարհային կոնգրես»։ theatersunion.am։ 15 հունվարի 2016 
  15. «Ներառականության հիմնական խնդիրը հանրային ընկալման մեջ է. Ա. Աշոտյան»։ aravot.am։ 15 հունվարի 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]