Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն
Russian dramatic theater after Stanislavski.jpg
Ստանիսլավսկու անվան
ռուսական դրամատիկական թատրոնի շենքը
Տեսակթատրոն
ՏնօրենՖրեդ Դավթյան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Գտնվելու վայրըԵրևան
Հիմնադրման ամսաթիվնոյեմբերի 15, 1937
Գեղարվեստական ղեկավարԱլեքսանդր Գրիգորյան
Կոորդինատներ: 40°10′54.840000099996″ հս․ լ. 44°31′0.12000010000057″ ավ. ե. / 40.18190000002777396° հս․. լ. 44.5167000000277752747° ավ. ե. / 40.18190000002777396; 44.5167000000277752747
Կայքstanislavski.am
Stanislavski Russian Theatre of Yerevan Վիքիպահեստում

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն, դրամատիկական թատրոն Երևանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվել է 1930-1931 թվականներին ճարտարապետներ Գևորգ Քոչարի, Կարո Հալաբյանի և Միքայել Մազմանյանի նախագծով, փոխարինելով նոյն վայրում գտնվող մի ռուսական եկեղեցու։ Շահագործման է հանձնվել 1937 թվականին ՀԽՍՀ կառավարության հատուկ որոշումով։ Բացվել է նոյեմբերի 15-ին Տուր եղբայրների և Շեյնինի «Առերեսում» պիեսի ներկայացմամբ։ 1938 թվականին կոչվել է Կ․ Ստանիսլավսկու անվան։

Թատրոնի շենքը

Թատրոնի հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարն է եղել Լևոն Քալանթարը։ Խաղացանկը նախապես հիմնվել է ռուս դասական և ժամանակակից դրամատուրգիայի գործերի վրա։

1950-1970-ական թվականներին գործունեությանը բնորոշ է թատրոնն արդիականացնելու միտումը։ Բեմ են բարձրացվել նաև արտասահմանյան՝ դասական ու ժամանակակից հեղինակների (Վիլյամ Շեքսպիր, Ֆրիդրիխ Շիլլեր, Կառլո Գոլդոնի, Լոպե դե Վեգա, Է․ դե Ֆիլիպպո, Հենրիկ Իբսեն, Ջ․ Պրիստլի, Բեռնարդ Շոու, Կարել Չապեկ) երկերը։ Ներկայացումներին հյուրախաղերով մասնակցել են ռուս ականավոր դերասաններ Ա․ Գրիբովը, Մ․ Ցարյովը, Ի․ Իլյինսկին, Վ․ Մարեցկայան, Յու․ Բորիսովան և ուրիշներ։ Թատրոնում մեծ ներդրում ունեն ռեժիսորներ Լևոն Քալանթարը, Արշակ Բուրջալյանը, Արմեն Գուլակյանը, Վ․ Վարդանյանը, Վ․ Ակսյոնովը, Ա․ Ռիդալը, Լ․ Լուկկերը, Օ․ Ավետիսյանը, Յա․ Կրակոպոլսկին, Բ․ Ֆիլիպովը, Լ․ Բրոշկևիչը, նկարիչներ՝ Ս․ Արուտչյանը, Կ․ Մինասյանը, Մ․ Գայֆեճյանը, Ա․ Չիլինգարյանը, Ա․ Շաքարյանը, դերասաններ՝ Ն․ Տեր-Սեմյոնովը, Ս․ Սուդբինինը, Ն․ Նատալևսկայան, Զ․ Գուլևիչը, Արմեն Ջիգարխանյանը, Վ․ Դոբրովոլսկին, Ա․ Պավլիդին, Ն․ Շելեխովան, Ն․ Կեմարսկայան, Օ․ Լաբունսկայան, Յու․ Վաննովսկին, Ի․ Գրիկուրովը, Ա․ Պրոստակովան, Ա․ Սումարոկովը։

Ա․ Ն․ Անկիլովի «Զինվորի այրին» ներկայացման համար ռեժիսոր Ա․ Գրիգորյանը, նկարիչ Սերգեյ Արուտչյանը, դերասաններ Գ․ Գենը, Ն․ Եգորովան, Յու․ Կոլեսնիչենկոն, Յու․ Ռիչկովը արժանացել են ՀԽՍՀ պետական մրցանակի (1975

Թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերախմբի կազմում են ՀՀ ժողովրդական արտիստներ Լեյլի Խաչատրյանը, Իրինա Մարչենկոն, ՀՀ վաստակավոր արտիստներ Սերգեյ Մաղալյանը, Ռոբերտ Հակոբյանը, Ֆրեդերիկ Դավթյանը և ուրիշներ։ Թատրոնի հիմնական խնդիրն է ռուս դասական գրականությունը հանդիսատեսին ներկայացնելը, ինչպես և հայ դրամատուրգների գործերի բեմադրությունը։

Այս թատրոնից է բեմական գործունեությունն սկսել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը։

1969 թվականից թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Ալեքսանդր Գրիգորյանը, տնօրենն է Ֆրեդերիկ Դավթյանը։

Փառատոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Բրեստում, Սարանսկում և շատ այլ քաղաքներում թատրոնը մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների և արժանացել «Գրան պրիների» ու առաջին մրցանակների։ 2009 թվականին Սանկտ Պետերբուրգի միջազգային փառատոնում թատրոնը նվաճել է ամենապատվավոր՝ առաջին մրցանակը։

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը գտնվում է Երևանի կենտրոնում, Աբովյան փողոցի 7 շենքում։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տուր եղբայրների և Շեյնինի «Առերեսում»
  • Կ․ Տրենյովի «Լյուբով Յարովայա»
  • Ն․ Պոգոդինի «Արծաթե ձորակ»
  • Ն․ Պոգոդինի «Արիստոկրատներ»
  • Ալեքսանդր Օստրովսկու «Տաղանդներ և երկրպագուներ»
  • Ալեքսանդր Օստրովսկու «Վերջին զոհ»
  • Մաքսիմ Գորկու «Թշնամիներ»
  • Ա․ Կոռնեյչուկի «Ռազմաճակատ»
  • Կ․ Սիմոնովի «Սպասիր ինձ»
  • Ա․ Անկիլովի «Զինվորի այրին»
  • Մուրացանի «Ռուզան»
  • Շիրվանզադեի «Չար ոգի»
  • Շիրվանզադեի «Պատվի համար»
  • Պյոտր Չայկովսկի «Կարապի լիճ» բալետ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագիր, 2017[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, 3-րդ հատոր, էջ 578

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]