Սախարովի հրապարակ (Երևան)
Սախարովի հրապարակ | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Անվանվել է | Անդրեյ Սախարով |
Մակերես | ![]() |
![]() |
Սախարովի հրապարակ, հրապարակ Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սախարովի անվան հրապարակը գտնվում է Նալբանդյան փողոցի սկզբնամասում՝ Հանրապետության հրապարակից քիչ հյուսիս-արևելք։
Պարսկական տիրապետության տարիներին այս տարածքը կոչվել է Փանա Խանի հրապարակ[1]։ Այն ներառված է եղել Մեհրաբովի հատակագծում, մինչև Ալեքսանդր Թամանյանի Երևանի գլխավոր հատակագծի իրագործումը։ Նախկինում հրապարակը կոչվել է Մեշադի Ազիզբեկովի անունով։ 1991 թվականին վերանվանվել է մեծանուն հայագետ, ֆիզիկոս, ատոմագետ, ջրածնային ռումբի հեղինակներից, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, 1975 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր, հասարակական-քաղաքական գործիչ Անդրեյ Սախարովի պատվին[1]։
Հրապարակն կապում է Վարդանանց, Նալբանդյան և Պուշկինի փողոցները։ Հրապարակի կենտրոնում տեղադրված է Անդրեյ Սախարովի կիսանդրին (քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան, ճարտարապետ՝ Լևոն Ղալումյան, դրվագող՝ Ներսես Չարխչյան)[1][2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Անդրեյ Սախարովի հուշարձանը և Սախարովի հրապարակը
-
Թաթիկ Սարյանի հուշատախտակը Սախարովի հրապարակին կից շենքի պատին
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «yerevan.am | Պաշտոնական կայք | Հրապարակներ». www.yerevan.am. Վերցված է 2024 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Երևանի հրապարակները
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սախարովի հրապարակ (Երևան) կատեգորիայում։ |