Օղակաձև զբոսայգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox plant.png
Օղակաձև զբոսայգի
Circular Park of Yerevan in November.jpg
Տեսակպուրակ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՎարչատարածքԵրևան
ՏեղագրությունԿենտրոն վարչական շրջան
Մակերես30 հա
Երկարություն5
ԲԾՄմոտ 1020 մետր
Օղակաձև զբոսայգիը գտնվում է Հայաստանում
Օղակաձև զբոսայգի
Օղակաձև զբոսայգիը գտնվում է Երևանում
Օղակաձև զբոսայգի

Օղակաձև այգի, գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում։ Օղակաձև Գետառ գետի հունով պտտվում է քաղաքի փոքր կենտրոնի շուրջը և բաժանում փոքր և մեծ կենտրոնները։ Այգին սկսվում է «Այրարատ» կինոթատրոնի դիմացից, որտեղ գտնվում է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին, եզերվելով Խանջյան և Երվանդ Քոչարի փողոցներով, ձգվում է մինչև Մոսկովյան և Իսահակյան փողոցներ[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգու հիմնական գործառույթն է քաղաքի օդը մաքրելը, առողջ միկրոկլիմա ստեղծելը, մարդկանց հանգստի վայր լինելը։

Այգին համարվում է քաղաքի ծառաթփատեսակներով ամենահարուստ կանաչ գոտիներից մեկը (աճում է սոճի, եղևնի, գիհի, ակացիա, թխկի, կատալպա, կաղնի, կեչի, բարդի, հացենի, արոսենի, բալենի, կեռասենի, տանձենի, չիչխանի ծառ, սոսի, հուդայածառ, փշատենի, թթենի, ասպիրակ, եղրևանի, մասրենի

Այգու երկայնքով հոսում է Գետառը, որն ապահովում է կանաչ գոտիների ոռոգումն ու օդի խոնավությունը։

Այգու երկարությունը 5 կմ է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օղակաձև այգու հատակագիծը ստեղծվել է 1924 թվականին, բայց կյանքի է կոչվել միայն 1960-ական թվականների սկզբին։

Մինչև 1960-ական թվականները Շախմատի տնից մինչև այգու վերջն ընկած հատվածը եղել են սեփական տներ՝ իրենց պտղատու ծառերով։ Սակայն 1960-ականների վերջին դրանք քանդվել են։

Այգու կառուցումը նախաձեռնել է «Երևաննախագծի» N2 ճարտարապետական արվեստանոցը` Ֆենիքս Դարբինյանի ղեկավարությամբ։

Այգու կառուցման փուլում նախագիծը մի շարք փոփոխությունների է ենթարկվել, նախատեսված 1200 հա տարածքն էլ էապես նվազել է։

Այգին սկիզբ առավ «Այրարատ» կինոթատրոնի մոտից, անցավ Խանջյան, Երվանդ Քոչարի փողոցներով ու ձգվեց մինչև Մոսկովյան և Իսահակյան փողոցներ։ Այդպիսով, Օղակաձև այգու տարածքը զբաղեցրեց Փոքր Կենտրոնի միայն 7 տոկոսը։

Այգին ունեցավ 26 հա տարածք, որից

  • 9 հա ճեմուղի,
  • 2 հա ջրային տարածք (շատրվաններ, ջրավազան, լողավազան)
  • 14 հա կանաչ գոտի,
  • 7700 քմ շինօբյեկտ (արձաններ, քանդակներ)։

1960-1970-ական թվականներին Օղակաձև զբոսայգու տարածքը հարստացել է հուշարձաններով։ Այնտեղ շուրջ 20 հուշարձան կա` «Բարեկամության ձեռքեր», «Ավետիք Իսահակյան», «Եղիշե Չարենց», «Միքայել Նալբանդյան», «Արմեն Տիգրանյան», «Վարդան Մամիկոնյան» և այլն։

1990-ական թվականներին շատ ծառեր հատվել են, ապա ցամաքել է Գետառը։ Այգին մնացել է անխնամ։

2000-ական թվականներին այգու տարածքի որոշ հատվածեր վարձակալության են տրվել, անկանոն կառուցապատվել, կանաչ գոտիները վերածվել են սրճարանների։

2005 թվականին այգին անվանակոչվել է երիտասարդության զբոսայգի[2]։

2019-2020 թվականներին Երևանի քաղաքապետարանն ու «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ը սկսեցին զբոսայգու բարեկարգման աշխատանքները։ Այգու տարածքն ամբողջությամբ մաքրվել է կենցաղային աղբից, հատվել են կենսազուրկ ծառերը, նորոգվել են հին ու քայքայված ջրագծերը։

2021 թվականի նոյեմբերի 15-ին այգում բացվել է սքեյթ պարկ[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այգիներ, պուրակներ, զբոսայգիներ
  2. «Օղակաձև այգի»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-12-ին։ Վերցված է 2014-04-04 
  3. «Երևանում բացվեց առաջին սքեյթ-պարկը»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2023-03-24