Կատալպա բիգնոնիանման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կատալպա բիգնոնիանման
Կատալպա բիգնոնիանման
Կատալպա բիգնոնիանման
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Փողածաղկազգիներ (Bignoniaceae)
Ցեղ Կատալպա (Catalpa)
Տեսակ Կատալպա բիգնոնիանման (C. bignonioides)
Միջազգային անվանում
Catalpa bignonioides
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status none DD.svg
Տվյալների անբավարարություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Կատալպա բիգնոնիանման (լատ.՝ Catalpa bignonioides), բիգնոնիազգիների ընտանիքի, կատալպա ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ ծառեր են` մինչև 1 5 (երբեմն` 20) մ բարձրությամբ և 1-1,2 մ բնի տրամագծով, լայն, վրանաձև սաղարթով։ Ընձյուղները սկզբում կանաչ են, ծիրանագույն, թույլ մազմզուկապատ, փայլուն, թույլ կապտավուն խավով, այնուհետև նարնջագույն կամ մոխրադարչնավուն։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը բաց դարչնագույն է, ճաքճքված բարակ թեփուկներով։ Բողբոջները ծածկված են շագանակադարչնագույն, լայն, ձվաձև, կլորավուն, կղմինդրաձև դասավորված, թույլ մազմզուկապատ թեփուկներով։ Տերևները լայն ձվաձև են, 10-20 սմ երկարությամբ և 10-1 5 սմ լայնությամբ, սրավուն, երբեմն կլորավուն գագաթով, սրտաձև կամ սեպաձև հիմքով, ամբողջաեզր կամ երբեմն` 2 փոքր բլթակավոր, նոր բացվելիս երկու կողմից էլ մազմզուկապատ։ Տերևաթափ ծառեր են` մինչև 1 5 (երբեմն` 20) մ բարձրությամբ և 1-1,2 մ բնի տրամագծով, լայն, վրանաձև սաղարթով։ Ընձյուղները սկզբում կանաչ են, ծիրանագույն, թույլ մազմզուկապատ, փայլուն, թույլ կապտավուն խավով, այնուհետև նարնջագույն կամ մոխրադարչնավուն։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը բաց դարչնագույն է, ճաքճքված բարակ թեփուկներով։ Բողբոջները ծածկված են շագանակադարչնագույն, լայն, ձվաձև, կլորավուն, կղմինդրաձև դասավորված, թույլ մազմզուկապատ թեփուկներով։ Տերևները լայն ձվաձև են, 10-20 սմ երկարությամբ և 10-1 5 սմ լայնությամբ, սրավուն, երբեմն կլորավուն գագաթով, սրտաձև կամ սեպաձև հիմքով, ամբողջաեզր կամ երբեմն` 2 փոքր բլթակավոր, նոր բացվելիս երկու կողմից էլ մազմզուկապատ,

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հյուսիսային Ամերիկայի հարավ-արևելքում, Ջորջիայից մինչև Ֆլորիդա և Միսսիսիպի։ Սովորաբար աճում է գետափերին։ Ջերմասեր է, սակայն լավ է տանում մինչև -20-25 °C-ի սառնամանիքները։ Բավականին լուսասեր է, պահանջկոտ է հողի նկատմամբ, խոնավասեր է, արագ է աճում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևներում 11 մգ/տոկոս C վիտամին է պարունակում։ Պտուղները բուժիչ հատկություն ունեն, օգտագործվում են սրտային հիվանդությունների դեմ։ Կեղևը ճիճվաթափի միջոց է։ Լայնորեն է օգտագործվում կանաչապատման բնագավառում։ Հայաստանում մշակվում է ամենուրեք, բացի բարձր լեռնային շրջաններից: Էկոլոգիական խումբը՝ VI: Մշակության հավանական շրջանները՝ 7, 9-10, 18-20, 23-28, 31-32[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 312-313։