Սիրահարների այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Սիրահարների այգի
Lovers' Park, Yerevan, Armenia.jpg
Տեսակհանրային
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՎարչատարածքԵրևան
ՏեղագրությունԵրևան
Հիմնվել է18-րդ դար
ՃարտարապետPierre Rambach
ԿառավարումՊողոսյան հիմնադրամ
Կարգավիճակըբաց է ամբողջ տարի
Կոորդինատներ: 40°11′29.000004099996″ հս․ լ. 44°30′21.999996099997″ ավ. ե. / 40.19138889002777404° հս․. լ. 44.50611111002777420° ավ. ե. / 40.19138889002777404; 44.50611111002777420
Սիրահարների այգիը գտնվում է Հայաստանում
Սիրահարների այգի
Սիրահարների այգիը գտնվում է Երևանում
Սիրահարների այգի

Երևանի Սիրահարների այգի, առաջին և միակ ճապոնական այգին է Հայաստանում[1], որը գտնվում է Երևանի Արաբկիր համայնքում։ Այգու տարածքում է գտնվում նաև Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանը։ Սովորական օրերին այգին ունենում է 400-500 այցելու[2]:

Պողոսյան պարտեզները հանդիսանում է Երևանի Սիրահարների այգու շահագործող կազմակերպությունը, իսկ այգու բարեկարգումը և շահագործումն իրականացվում է Ալբերտ Պողոսյանի նախաձեռնությամբ՝ Պողոսյան հիմնադրամի միջոցով։ Այգին տնօրինում է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը։ Այգում աշխատում է նաև Աչաջուր սրճարանը, որից ստացած ամբողջ շահույթը տրամադրվում է այգու ծախսերի հոգալուն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգին գոյություն է ունեցել դեռևս 18-րդ դարից, և կոչվել՝ «Կոզեռնի այգիներ». այն ժամանակ էլ տնկվել են այգու ծառերի մեծ մասը։ 1949 թվականին ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 150 ամյակի շնորհիվ, այգին անվանվում է Պուշկինի այգի, իսկ 1970 թվականին այգին և նրան կից պողոտան (այժմյան և նախկինում էլ Մարշալ Բաղրամյան) վերանվանվում է Բարեկամության՝ խորհրդային ժողովուրդների «եղբայրությունը» նշանավորելու համար։

Հայաստանի անկախությունից հետո, 1995 թվականին Երևանի պատգամավորների խորհրդի որոշմամբ այգին վերանվանվում է Երևանի Սիրահարների այգի։ Այդ անվանումը գալիս է Դեմիրճյան փողոցի ժողովրդական անվանումից։

2007 թվականին այգին վերակառուցվում է որպես ճապոնական այգի և Պողոսյան այգիների մաս կազմում[1]: Վերակառուցման նախագիծը իրականացվոմ է շվեյցարաբնակ լանդշաֆտային ճարտարապետ, ճապոնական և արևելյան պարտեզների մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ Պիեռ Ռամբախի կողմից, ով մեկուկես տարվա ուսումնասիրությունից հետո կատարում է էսքիզ, որն արժանանում է Երևանի քաղաքապետարանի հավանությանը[3]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]