Ֆենիքս Դարբինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆենիքս Դարբինյան
Ծնվել էդեկտեմբերի 25, 1924(1924-12-25)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 9, 1996(1996-08-09) (71 տարեկանում)
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Ֆենիքս Գաբրիելի Դարբինյան (դեկտեմբերի 25, 1924(1924-12-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 9, 1996(1996-08-09)), ՀՀ վաստակավոր ճարտարապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

1962-1990 թվականներին եղել է Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետության արվեստանոցի ղեկավար։

Ֆենիքս Դարբինյանի նախագծերով Երևանում ստեղծվել, կառուցապատվել են մի շարք շինություններ, զբոսայգիներ, փողոցներ.

  • Կիևյան փողոցի կառուցապատումը (1953-1956),
  • ԺՏՆՑ կրթության և մշակույթի տաղավարը (1960),
  • Աբովյան փողոցի՝ Թումանյան և Մոսկովյան փողոցների միջև ընկած հատվածների վերակառուցումը (1967),
  • Օղակաձև զբոսայգին (1960-1985)՝ Մեծ շատրվանով (1976-1978),
  • Պատանի մարմնամարզիկների դպրոցը (1967),
  • «Անի» հյուրանոցը (1970-1972),
  • «Բարեկամություն» հրապարակի ստորգետնյա հետիոտն անցուղու համալիրը (1982, ՀՀ Պետական մրցանակ, 1983մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի ստորգետնյա և վերգետնյա շենքերով։

Ֆենիքս Դարբինյանը հեղինակ է նաև մի շարք հուշարձանների ճարտարապետական մասերի։

1962-1967 խորհրդային ճարտարապետական նվաճումների համամիութենական ստուգատեսի դափնեկիր է[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005