Արա Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արա Հարությունյան (այլ կիրառումներ)
Արա Հարությունյան
հայ․՝ Արա Արմենի Հարությունյան
Ara Harutyunyan.jpg
Ծնվել է մարտի 28, 1928(1928-03-28)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային (Ֆեդերատիվ) Հանրապետություն, ԽՍՀՄ
Մահացել է փետրվարի 28, 1999(1999-02-28) (70 տարեկանում)
Վախճանի վայրը Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Ստեղծագործություն(ներ) Ստեփան Շահումյանի հուշարձան, Կոմիտասի մահարձան, Սայաթ Նովայի հուշարձան, Գաբրիել Սունդուկյանի հուշարձան, Էրեբունի թանգարան, Մայր Հայաստան, Կոմիտասի հուշարձան, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Մուսա լեռան հերոսամարտի հուշարձան, Հայոց ցեղասպանության հուշարձան, Միսաք Մանուշյանի հուշարձան, Վիսարիոն Բելինսկու կիսանդրի, Հայոց ցեղասպանության հուշարձան և Գեղարդի առյուծ
Մասնագիտություն քանդակագործ և արվեստների գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ և Ժողովուրդների բարեկամության շքանշան
Անդամություն Հայաստանի նկարիչների միություն
Ara Harutyunyan Վիքիպահեստում

Արա Արմենի Հարությունյան (մարտի 28, 1928, Երևան - փետրվարի 28, 1999, Երևան), հայ քանդակագործ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1977), պրոֆեսոր (1988), ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1988)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Հարությունյանը ծնվել է Երևանում երաժշտի ընտանիքում: 1948 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1954 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1955–1966 թվականներին դասավանդել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1974 թվականից՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: Դիպլոմային աշխատանքի թեման եղել է Կոմիտասի մահարձանը, որ տեղադրված է Կոմիտասի անվան պանթեոնում: 1955 թվականին դարձել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, 1964 թվականից՝ ՀԽՍՀ նկարիչների միության նախագահության անդամ, իսկ 1977 թվականից՝ վարչության անդամ։ Նույն թվականին արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչմանը: 1988 թվականից Ռուսաստանի Դաշնության գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս։ 1988 թվականին ընտրվում է ԽՍՀՄ և Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ և ստանում պրոֆեսորի կոչում։

Գրաֆիկական և պլաստիկ արտահայտչամիջոցներով Արա Հարությունյանը ստեղծել է մոնումենտալ ձևերի մեջ ընդհանրացված կերպարներ։

Արա Հարությունյանն առաջիններից է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել քանդակագործության, ճարտարապետության, բնապատկերի տարածական համալիրներ (Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի մուտքի հարթաքանդակները, 1966, Գաբրիել Աունդուկյանի հուշարձանը, 1972, «Հուշկապարիկ» բարձրաքանդակը, 1976, երեքն էլ՝ տուֆ, Երևան), Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր (1968, տուֆ, բազալտ, Արմավիրի մարզ

Հեղինակ է նաև հասարակական շենքերի՝ թեմատիկ կոմպոզիցիաներով ներքին և արտաքին քանդակազարդումների (Էրեբունի թանգարան, հարավային (Առյուծի որս) և հյուսիսային (Խալդ աստված) ճակատներ, 1968, տուֆ)։ Երևանի գինու կոմբինատի հյուսիսային ճակատ։ 1961: Բարձրաքանդակներ։ Երևան։ Պայքար առյուծի հետ։ Բազալտ։ 300х300 Աղվեսներ։ Բազալտ։ 100х200

Արա Հարությունյանի գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստի (Մոսկվա), Ռուսական արվեստի (Սանկտ Պետերբուրգ) թանգարաններում։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1963, 1982), Մոսկվայում (1983, 1995)[1][2][3]:

Ռաֆայել Իսրայելյանի հետ Սարդարպատի հուշահամալիրում

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնումենտալ քանդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրող Մուրացանի հուշարձան-կիսանդրին։ 1955: Ճարտարապետ՝ Ֆենիքս Դարբինյան: Բրոնզ, բազալտ: Կիսանդրու բարձրությունը՝ 90, պատվանդանը՝ 220: Տեղադրված է Երևանի Մուրացանի անվան դպրոցի մոտ։
  • «Կոմիտասի մահարձան» (1955, բրոնզ, գրանիտ, Երևան, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն)
  • Վ.Գ. Բելինսկու հուշարձան-կիսանդրին: 1957: Ճարտարապետ Ֆենիքս Դարբինյան։ Բրոնզ, գրանիտ։ Կիսանդրու բարձրությունը՝ 90, պատվանդանը՝ 225: Տեղադրված է Երևանի Վ. Գ. Բելինսկու անվան դպրոցի մոտ։
  • Գրող Շիրվանզադեի հուշարձան-կիսանդրին: 1958: Ճարտարապետ՝ Ֆենիքս Դարբինյան։ Բրոնզ, բազալտ։ Կիսանդրու բարձրությունը՝ 90, պատվանդանը՝ 330: Տեղադրված է Երևանի Շիրվանզադեի անվան դպրոցի մոտ։
  • Գնդապետ Սիմոն Զաքյանի հուշարձան-կիսանդրին։ Տեղադրված է Երևանում։
  • «Գեղարդի առյուծը»: Դեկորատիվ քանդակ։ Կոփածո պղինձ, բազալտ։ Բարձրությունը 400: 1958: Տեղադրված է Գեղարդ տանող ճանապարհին, Հայաստան։
  • 1920 թ. Զանգեզուրի ազատագրության համար զոհված հերոսների հուշարձան։ 1960: Ճարտարապետ Վ. Սարգսյան։ Բազալտ։ Բարձրությունը 500: Տեղադրված է Գորիս քաղաքում, Հայաստան։
  • Պրոֆեսոր Ռուբեն Յոլյանի հուշարձանը։ 1960: Ճարտարապետ Ա. Ալեքսանյան։ Բազալտ։ Բարձրությունը 300: Տեղադրված է Գորիս քաղաքում, Հայաստան։
  • Երևանի գինու կոմբինատի հյուսիսային ճակատ։ 1961: Բարձրաքանդակներ։ Երևան։
  • «Պայքար առյուծի հետ»: Բազալտ։ 300х300
  • «Աղվեսներ»: Բազալտ։ 100х200
  • Մեծ հայրենականի տարիներին Սևաստոպոլի ազատագրության համար զոհված 89-րդ Հայկական Թամանյան դիվիզիայի մարտիկներին նվիրված հուշարձան։ 1961: Ճարտարապետ Դ. Թորոսյան։ Կոփածո պղինձ, գրանիտ։ Բարձրությունը 1100: Տեղադրված է Սևաստոպոլի մերձակայքում։ Ղրիմ։
  • «Արշալույս»: Պատկերաքանդակ։ 1963: Ալյումին, քանդակադրոշմ։ Բարձրությունը 440: Տեղադրված է Երևան-Սևան մայրուղում։
  • Սայաթ-Նովայի հուշաղբյուրը: 1963. Ճարտարապետ Էդուարդ Սարապյան: Մարմար։ 300х375х400: Տեղադրված է Երևանում։ Այս գործի համար Հարությունյանն արժանացել է ՀԽՍՀ Գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալի:
  • «Հայ և էստոնացի ժողովուրդների բարեկամություն» հուշարձան-աղբյուր։ 1964. Տուֆ։ Բարձրությունը 450: Տեղադրված է Երևանում։
  • «Երևանի և Կարարայի բարեկամություն» հուշարձան-աղբյուր։ 1964: Տուֆ: Բարձրությունը՝ 300: Կարարա, (Իտալիա)
  • 1915 թ. Հայոց Եղեռնի զոհերի հուշարձան-աղբյուր: 1965: Բազալտ։ Բարձրությունը 240: Տեղադրված է Երևանում։
  • «Խաչքար-հուշարձան աղոթքի և ուխտի» (1965, Էջմիածին)
  • «Վահագն Վիշապաքաղ»: 1965: Տուֆ։ Բարձրությունը 1100: Երևանի հյուսիսային մուտք։
  • «Արծիվ- շինարարը»: 1966: Պղինձ, քանդակադրոշմ, տուֆ։ Բարձրությունը 1500: Երևանի հարավային մուտք։
  • «Վահագնի պայքարը վիշապի հետ»: 1966: Ալյումին, քանդակադրոշմ, բազալտ։ Բարձրությունը 1100: Տեղադրված է Կապան քաղաքի մուտքին։ Հայաստան։
  • Գաբրիել Սունդուկյանի անվան Հայկական ակադեմիական դրամատիկական թատրոնի քանդակային անսամբլ։ Ճարտարապետներ՝ Ռ. Ալավերդյան, Ս. Բուրխաջյան, Գ. Մնացականյան, կոնստրուկտոր Ռ. Բադալյան։ 1966-1967 թթ.: Երևան։
  • Ճակատամաս։ 1966: Հարթաքանդակ։ 500х1400
  • Գաբրիել Սունդուկյանի հուշարձանը: 1972: Տուֆ։ Գլխի բարձրությունը՝ 170, պատվանդանի բարձրությունը՝ 295:
  • Հուշկապարիկ («Սիրին»)։ 1976: Տուֆ, բազալտ։ Հարթաքանդակ։ 146х168: Ճարտարապետական լուծումը՝ Ա. Հարությունյանի։
  • Հուշակոթող «Մայր Հայաստան»: 1967: Պատկերաքանդակ, պղինձ, քանդակադրոշմ, տուֆ: Բարձրությունը՝ 2200: Տեղադրված է Երևանի Հաղթանակի զբոսայգում[4]:
  • «Սարդարապատի Ճակատամարտը» ճարտարապետա-հուշարձանային համալիր: 1968: Համահեղինակներ՝ Ս.Մանասյան, Ա.Շահինյան: Ճարտարապետ՝ Ռ. Իսրաելյան Տուֆ: Հայաստան:
    • Զանգակատուն: Բարձրությունը 3500:
    • Ցուլեր: Բարձրությունը 800:
    • Արծիվներ: Բարձրությունը 400:
    • Հաղթանակի պատը: 700х5400:
  • «Էրեբունի» թանգարան: 1968-1969: Ճարտարապետներ՝ Շ. Ազատյան, Բաղդասար Արզումանյան: Տուֆ: 770х2500: Երևան:
    • Գլխավոր ճակատ: «Արգիշտի արքան և քաղաքի հիմնադիրները»: «Էրեբունի» թանգարանի հարթաքանդակների համար 1970 թ. ստացել է ՀԽՍՀ Ճարտարապետների միության դիպլոմ:
    • Հարավային ճակատ։ «Այուծաորս»:
    • Հյուսիսային ճակատ։ «Խալդ աստվածը»:
  • Բանաստեղծ Հակոբ Հակոբյանի հուշարձանը։ 1969: Բրոնզ, տուֆ։ Բարձրությունը 360: Տեղադրված է Կիրովի անվան Մշակույթի տան դիմաց։ Երևան։
  • «Բերրիություն»: Դեկորատիվ քանդակ։ 1974: Տուֆ։ Բարձրությունը 370: Տեղադրված է Քիշինևի Բարեկամության այգում։
  • Մուսա լեռան հերոսների հուշարձանը: 1975: Տուֆ։ Բարձրությունը 1800: Տեղադրված է Էջմիածնի շրջանի Մուսալեռ գյուղում։ Հայաստան։
  • Վ.Ի.Լենինի հուշարձանը։ 1977: Ճարտարապետ Ա .Ադամյան։ Տուֆ։ Բարձրությունը 1200: Երևան։ Ապամոնտաժված է։
  • «Մուսա»: Դեկորատիվ քանդակ։ 1978: Ճարտարապետ Ռ. Բադալյան։ Պղինձ, քանդակադրոշմ։ Բարձրությունը 150: Երևանի Ժուռնալիստի տուն։
  • Միսակ Մանուշյանի հուշարձանը։ 1978: Բրոնզ, տուֆ։ Բարձրությունը 280: Տեղադրված է Փարիզում ( Իվրի արվարձան )
  • Ստեփան Շահումյանի հուշարձանը: 1978: Բազալտ։ Բարձրությունը 550: Տեղադրված է Ստեփանավան քաղաքում։ Հայաստան։
  • Հրազդանի միկրոշրջանի Մշակույթի տան ճակատամասի քանդակազարդումը։ 1979: Տուֆ։ Հայաստան։
  • «Փառք աշխատանքին» հուշարձան։ 1982: Չուգուն, գրանիտ։ Բարձրությունը 11մ։ Երևան։ Ապամոնտաժվել է 1997 թ.:
  • Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կիսանդրին։ 1982: Բրոնզ։ Բարձրությունը 265: Բաթումի։
  • Կոմիտասի հուշարձանը: 1988: Բրոնզ։ Տեղադրված է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից այգում։
  • Ֆիլիպինների նախագահ Կորասոն Ակինոյի դիմաքանդակը։ 1988: Բրոնզ։ Տեղադրված է Մանիլայի Մալականյան պալատում։ Ֆիլիպիններ:
  • Երաժիշտ Զարե Սահակյանցի դիմաքանդակը։ Բրոնզ։ Տեղադրված է Աբովյան քաղաքի Զարե Սահակյանցի անվան Մանկական երաժշտական դպրոցում։ Հայաստան։

Հաստոցային քանդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուսանողուհու դիմաքանդակը։ Բրոնզ։ 1954: 52х30х30. Վանաձորի կերպարվեստի թանգարան։
  • Կոմիտաս։ Մարմար։ 1954: 54x47x30. Հայաստանի Ազգային պատկերասրահ։ Երևան։
  • Բանաստեղծ Հակոբ Հակոբյանը։ Մարմար։ 1956: 56х100х50: 1956 Մանուկ Աբեղյանի թանգարան։ Երևան։
  • Իդա Կարի դիմաքանդակը։ Բրոնզ։ 1957: 36x26х26.
  • Կնոջ դիմաքանդակը։ Պղինձ, քանդակադրոշմ։ 1962:29х31х31
  • Պատանեկություն։ Տերրակոտա։ 1962.123х60х40: Հայաստանի Ազգային պատկերասրահ։ Երևան։
  • Պատանեկություն։ Ներկած գիպս։ 121х57х35: Հայաստանի Ազգային պատկերասրահ։ Երևան։
  • ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռ. Իսրայելյանի դիմաքանդակը։ 1970: Տուֆ։ 21х43х30: Վանաձորի կերպարվեստի թանգարան։
  • Երկիր Նաիրի։ Պատկերաքանդակ։ Բրոնզ։ 1970: 55х53х35: Պետական Տրետյակովյան պատկերասրահի ֆոնդ։ Մոսկվա։
  • Բերրիություն։ Բրոնզ։ 1970, 50х15х10: Վանաձորի կերպարվեստի թանգարան։
  • Կոմիտաս /գլուխ/: Մարմար։ 1972, Երգչախմբային ընկերության նախասրահ։ Երևան։
  • Կոմիտաս։ Պատկերաքանդակ։ Բրոնզ։ 1972, Երգչախմբային ընկերություն։ Երևան։
  • Կոմիտաս։ Պատկերաքանդակ։ Բրոնզ։ 1972, 63х16х13, Պետական Տրետյակովյան պատկերասրահի ֆոնդ։ Մոսկվա։
  • Գաբրիել Սունդուկյան։ Գլուխը։ Բրոնզ։1972, 45х45х48, Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոնի նախասրահ։ Երևան։
  • Բեմադրիչ Վարդան Աճեմյանի դիմաքանդակը։ Բրոնզ։ 1974, 34х25х30, Հայաստանի Ազգային պատկերասրահ։ Երևան։
  • Խորհրդային միության հերոս, փորձարկող-օդաչու Ռ. Կապրիելյանի դիմաքանդակը։ Բրոնզ։ 1975, 50х55х40, ՆՄՄԿ (Международная Конфедерация Союзов Художников ): Մոսկվա։
  • Հռիփսիմե, բրոնզ, 1976, 33х18х18
  • Ֆրանց Վերֆել։ Գլուխը։ Գիպս։ 1976: Մուսա լեռան ճարտարապետա-հուշարձանային համալիրի թանգարան։ Էջմիածնի շրջան։ Հայաստան։
  • Կոմիտաս։ Բրոնզ, 25х25х28, Կոմիտասի թանգարան,Երևան։
  • Գլադիատորը։ Բրոնզ։ 1977, 30х46х10:
  • Աղոթք (Աղերս)։ Բրոնզ և քար։ 1977: 58х25х25. ՆՄՄԿ (Международная Конфедерация Союзов Художников), Մոսկվա։
  • Կոմիտաս։ Բրոնզ։ Գլուխը։ 1977, 33х25х25: Պետական Տրետյակովյան պատկերասրահի ֆոնդ, Մոսկվա։
  • Մտածողը։ Բրոնզ։ 1978, 68х58х48, Պետական Տրետյակովյան պատկերասրահի ֆոնդ, Մոսկվա։
  • Հետերա։ Պատկերաքանդակ։ 1978, բրոնզ, 60х24х12
  • Հաղթողը։ Բրոնզ։ 1978, 74х39х16, Հայաստանի Ազգային պատկերասրահ։ Երևան։
  • Անիի կործանումը։ Բրոնզ։ 1978, 23х40х20: Պետական Տրետյակովյան պատկերասրահի ֆոնդ։ Մոսկվա։
  • Դստեր՝ Սուսաննայի դիմաքանդակը։ Մարմար։ 1978, 46х46х30: ՆՄՄԿ (Международная Конфедерация Союзов Художников) : Մոսկվա։
  • Կանչ։ Բրոնզ, 1978, 55х74х30: Պետական Տրետյակովյան պատկերասրահի ֆոնդ։ Մոսկվա։
  • Հայկական ԽՍՀ ժողովրդական դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի դիմաքանդակը։ 1979: Բրոնզ։ 1979, 36х22х36: Պետական Տրետյակովյան պատկերասրահի ֆոնդ, Մոսկվա։
  • Ռուզանի դիմաքանդակը։ Տերրակոտա։ 1980, 33х23х23:
  • Բժիշկ Կ. Ղարագուլյանի դիմաքանդակը։ Բրոնզ։ 1980:36х33х30:
  • Գ. Լիլոյանի դիմաքանդակը։ 1980: Բրոնզ։ 1980: 36х21х30:
  • Լ. Ներսիսյանի դիմաքանդակը։ 1980: Բրոնզ։ 35х25х30:
  • Երգչուհի Լուսինե Զաքարյանի դիմաքանդակը։ Մարմար։ 1980: 41х50х30
  • Խաղողագործը։ Բրոնզ։ 1978: 37,5х15х19. Հայաստանի Ազգային պատկերասրահ։ Երևան։
  • Պաղեստինցի քանդակագործ Մունա Սաուդիի դիմաքանդակը։ Բրոնզ։ 1982: 48х29х32: ՆՄՄԿ (Международная Конфедерация Союзов Художников) : Մոսկվա։
  • Հայկական ԽՍՀ ժողովրդական դերասան Ս. Սարգսյանի դիմաքանդակը։ Բրոնզ։ 1982: 36х25х29: Պետական Տրետյակովյան պատկերասրահի ֆոնդ։ Մոսկվա։
  • Բերրիություն։ 1983. Փայտ։
  • Բանաստեղծ Վահագն Դավթյանի դիմաքանդակը։ Բրոնզ։ 1983: 46х68х38:
  • Առատություն։ Բրոնզ։1983: 64х28х28:
  • Հույս։ Բրոնզ։ 1984:93х38х28:
  • Ակադեմիկոս Գ. Բրուտյանի դիմաքանդակը։ Մարմար։ 1984:40х58х29:
  • Կարա-Մուրզա։ Գիպս։ 45х160х40: Հայաստանի Ազգային պատկերասրահ։ Երևան։
  • Հացագործ Ադալյանը։ Ներկած գիպս։ 50х50х30: Հայաստանի Նկարիչների միություն։ Երևան։
  • Մեսրոպ Մաշտոց։ Գիպս։ 109х55х25: Բուժավայրերի և առողջարանների վարչություն։ Երևան։
  • Տրդատ ճարտարապետը։ Բրոնզ։ 1987: 79х24,5х34: ՆՄՄԿ (Международная Конфедерация Союзов Художников)։ Մոսկվա։

Դիմաքանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաստոցային գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Անիի կործանումը», (1982, բրոնզ)
  • «Սպասում» (1982, բրոնզ)

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1964 թ., անհատական ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն, Երևան
  • 1982 թ., անհատական ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն, Երևան
  • 1983 թ., անհատական ցուցահանդես, Նկարչի կենտրոնական տուն, Մոսկվա
  • 1995 թ., ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի ցուցասրահներ, Մոսկվա

Մասնակցել է տասնյակ խմբակային ցուցահանդեսների ինչպես Խորհրդային Միության տարածքում, այնպես էլ Եվրոպայում և Ասիայում: Նրա ստեղծագործությունները ներկայացված են Հայաստանի ազգային պատկերասրահում, Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկովյան Արևելքի պետական թանգարանում, Սանկտ Պետերբուրգի Ռուսական արվեստի թանգարանում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում՝ Հայաստանում և արտերկրում:

Հետմահու ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 Արա Հարությունյանին նվիրված հուշ-երեկո Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայում[5]
  • 2015 Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հովանու ներքո Արա Հարությունյանի գործերի (քանդակ, գծանկար) ցուցահանդես՝ «Արա Հարությունյան. Եղեռնի թեման ստեղծագործական ժառանգության մեջ», Հայկական տաճարային համալիրի թանգարան: Մոսկվա
  • 2015 թվականին սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ Մոսկվայում կազմակերպվել է Արա Հարությունյանի անհատական ցուցահանդեսը Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության անցկացված ընդունելության շրջանակներում
  • 2017 թ. Ռուսաստանում Հայաստանի օրերի շրջանակում Ռուսաստանի ժամանակակից պատմության թանգարանում անցկացվեց «Արևը քարի մեջ» ցուցադրությունը[6]
  • 2018 թ. Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կազմակերպվեց «Արա Հարությունյան. մոնումենտալ երևակայում» ցուցադրությունը[7]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Հարությունյանի հուշատախտակը Երևանում

2013 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայում կազմակերպվել է Արա Հարությունյանին նվիրված հուշ-երեկո:

2014 թվականի նոյեմբերի 3-ին Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում բացվել է քանդակագործ, գրաֆիկ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ ՌՖ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Արա Հարությունյանի անվան արվեստանոցը[8][9][10]։

2015 թվականի մարտի 24-ին Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հովանու ներքո կազմակերպվել է Արա Հարությունյանի գործերի (քանդակ, գծանկար) ցուցահանդես՝ «Արա Հարությունյան. Եղեռնի թեման ստեղծագործական ժառանգության մեջ», Հայկական տաճարային համալիրի թանգարան։ Մոսկվա, Օլիմպիական պողոտա 9:

Մեջբերումներ Արա Հարությունյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Հարությունյանի ճարտարապետական և քանդակագործական լուծումներով են պայմանավորված ժամանակակից Երևանի պլաստիկ-գեղագրական արտահայտչականությունը, խորհրդանիշների լեզուն և պատմական զուգորդումները:
- արվեստաբան Ա.Կամենսկի[11]
Aquote2.png
Aquote1.png Արա Հարությունյանի արվեստը, նախ և առաջ, հանդիսանում է օրգանական, ոչնչով չխաթարվող միասնություն: Նա մեկն է այն վարպետներից, ովքեր նշմարեցին գեղարվեստական փնտրտուքների ուղղությունը և արարման գործող պրակտիկայում հաստատեցին արվեստի նոր գաղափարներ:
- Նկարչի կենտրոնական տան գլխավոր արվեստաբան Վ. Ցելտներ[12]
Aquote2.png
Aquote1.png Քանդակագործին տրված էր մարդկանց, ժողովուրդների ճակատագրերում ու պատմական հեռու և մոտիկ ժամանակների մթնոլորտներում մտովի ներթափանցման շնորհ: Նրա քանդակներում կենդանություն էին առնում արևելյան դիցաբանության կերպարները: Նա սեփական արտիստիզմով էր առարկայացնում Հին Արևելքի մոնումենտալ արվեստի ավանդույթները: Հարությունյանը ստեղծեց վառ ինքնատիպությամբ առանձնացող իր ոճը: Նա ստեղծագործական մեծ դիապազոնի տեր էր: Նրա բոլոր գործերում զգալի են վարպետությունը, հոգու բարձր թռիչքը, անսպառ եռանդն ու ինքնատիպությունը:
- արվեստաբան, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ Սերգեյ Օռլով[13]
Aquote2.png
Aquote1.png Միայն մեծ վարպետը կարող է միահյուսել իր արվեստում անցյալի մշակութային գանձերի նկատմամբ խոնարհումը, ժամանակակից կյանքի ռիթմի զգացողությունը և զմայլանքը մարդկային գեղեցկության հանդեպ:
- Ս.Կապլանովա[14]
Aquote2.png


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. ««Հորս համար սին խոսքեր չէին հայրենասիրությունն ու սերը»»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2016-09-14 
  3. «“Посмотри, какая интересная женщина, я бы ее вылепил”»։ www.nv.am։ Վերցված է 2016-09-14 
  4. «МАСТЕР»։ golosarmenii.am։ Վերցված է 2016-09-14 
  5. «Ара Арутюнян - вечер памяти в Москве»։ noev-kovcheg.ru։ Վերցված է 2016-09-14 
  6. «Արևը քարի մեջ». Մոսկվայում բացվել է Արա Հարությունյանի ցուցահանդեսը
  7. Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում
  8. Արա Հարությունյանի արվեստանոց
  9. Արա Հարությունյանի 85-ամյակին (1928-1999)
  10. Ստեղծագործական երեկո պրոֆեսոր Արա Հարությունյանի հիշատակին
  11. «Ճակատագրեր և բնավորություններ», «Ստեղծագործություն», 1983, №7 (А. Каменский.Судьбы и за характеры.Журнал «Творчество», 1983, №7 
  12. «Արա Հարությունյանի արվեստի աշխարհը», «Արվեստ»,1983,№12 (В. Цельтнер. Мир искусства Ара Арутюняна. Журнал «Искусство».1983, № 12 
  13. Ա.Ա.Հարությունյանին նվիրված ստեղծագործական հուշ-երեկո: Ժամանակակից ռուսական քանդակագործության կայք: Մոսկովյան քանդակագործների միավորում.2013 թ: (Сергей Орлов. Творческий вечер памяти профессора А. А. Арутюняна. Портал современной российской скульптуры. Объединение Московских Скульпторов.2013 г. 
  14. Արա Հարությունյան: Մ., 1968 ( С. Капланова. Ара Арутюнян. Монография.М., 1968. 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]