Արշալույս (պատկերաքանդակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշալույս (պատկերաքանդակ)
Արշալույս քանդակը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ
ՔանդակագործԱրա Հարությունյան
Բարձրություն4,4 մետր
Շինության ձևալյումինե քանդակ
Նյութալյումին
 Dawn (sculpture by Ara Harutyunyan) Վիքիպահեստում

«Արշալույս», պատկերաքանդակ, գտնվում է Երևան-Սևան մայրուղում։ Հեղինակն է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1977), ԽՍՀՄ և ՌԴ Գեղարվեստի Ակադեմիայի թղթակից անդամ (1988), պրոֆեսոր Արա Հարությունյանը։ Կանգնեցվել է 1963 թ․[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թ․ Վոգ (Vogue) ամսագրի բրիտանական բաժանմունքի ստեղծագործական խումբն[2] առաջին անգամ այցելեց Խորհրդային Միություն, այդ թվում Միջին Ասիա և Խորհրդային Հայաստան։ Խումբը բաղկացած էր հինգ հոգուց՝ նշանավոր բրիտանացի մոդելային լուսանկարիչ և բրիտական արքունական լուսանկարիչ Նորման Պարկինսոնը և ամսագրի մոդելներ Ջերի Հոլը, Գրեյս Քոդինգտոնը, Վենդա Պարկինսոնն (Նորման Պարկինսոնի կինը) ու գեղանկարիչ-դիմահարդար Գերման Մոնտեյլը[3]։

Այդ տարիներին Հայաստանում ապրում և ստեղծագործում էր անվանի հայ քանդակագործ Արա Հարությունյանը։ Հայաստան ժամանած Նորման Պարկինսոնը, ով կարողանում էր ճշգրտորեն բացահայտել առօրյա երևույթներն ու ցուցադրել շրջակա աշխարհի բուն էությունը, հիացավ Արա Հարությունյանի արվեստով։ Նրան հատկապես դուր եկավ Հարությունյանի «Արշալույս» կոչվող քանդակը, որ գտնվում էր Երևան-Սևան ավտոմայրուղում։ Այն ի սկզբանե պատրաստվել էր Հարությունյանի կողմից ՍՍՀ Ազգային տնտեսության նվաճումների ցուցահանդեսում (ВДНХ) ներկայացնելու համար և հետո միայն տեղադրվել Երևան-Սևան մայրուղում[3]։

Նորման Պարկինսոնը չէր կարող բաց թողնել հնարավորությունը և որոշեց լուսանկարել մոդել Ջերի Հոլին Արա Հարությունյանի «Արշալույս» քանդակի մոտ։

Հոլն այդ ժամանակ ընդամենը 19 տարեկան էր, բայց հասցրել էր 40 անգամ հայտնվել Վոգ ամսագրի էջերում և հասել էր մեծ հաջողությունների ոչ միայն մոդայի, այլև կինոարվեստի մեջ[3]։

Այսպիսով, Արա Հարությունյանի աշխատանքն ու ամերիկյան ֆոտոմոդել Ջերի Հոլը անմահացան մեկ լուսանկարում։ Պարկինոսոնը Ջերի Հոլին լուսանկարեց կարմիր լողազգեստով[4]։

1975 թվականին այդ լուսանկարը որպես Պարկինսոնի լավագույն գործերից մեկը տեղ գտավ Վոգ ամսագրում։ Լուսանկարը հայտնվեց այդ համարի ամսագրի էջում և կայքում[3][4]։

Հետագայում, երբ Վոգ ամսագիրը նշում էր Ռուսաստանում իր գործունեության 25-ամյակը, այդ լուսանկարը կրկին տեղ գտավ ամսագրում և դրա կայքում։

Պարկինսոնի խումբը մեկնեց Հայաստանից, և Արա Հարությունյանն ու Նորման Պարկինսոնը այլևս չհանդիպեցին։ Արա Հարությունյանն արժանացավ ՀԽՍՀ ժողովրդական նկարչի կոչմանը (1977) և դարձավ ԽՍՀՄ ու ՌԴ Գեղարվեստի Ակադեմիայի թղթակից անդամ։ Նա ստեղծագործեց մինչև կյանքի վերջ՝ ստեղծելով քանդակների և գծանկարների շարք[3]։

1982 թվականին Նորման Պարկինսոնն ամսագրային լուսանկարների ամերիկյան ասոցիացիայի կողմից արժանացավ մրցանակի լուսանկարչության արվեստի մեջ ունեցած ներդրման համար։ Նա երկար աշխատեց և հեռացավ կյանքից Սինգապուրում՝ նկարահանման ժամանակ։ Պարկինսոնի արխիվում հաշվվում է մոտ 3000 լուսանկար և 140000 նեգատիվ[3]։

Ջերի Հոլն այսօր էլ շարունակում է ապրել հետաքրքիր ու հագեցած կյանքով։ Նա ժամանակին ամուսնության առաջարկություն էր ստացել Բրայան Ֆերիի և Ռոլինգ Սթոունզ խմբի Միք Ջագերի կողմից։ Ավելի ուշ նա ամուսնացավ միլիարդատեր Ռուպերտ Մերդոկի հետ, ով լրատվամիջոցների, կինոընկերությունների և հրատարակչությունների սեփականատեր էր ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, ինչպես նաև նախագահում էր News Corp և 21st Century Fox ընկերությունները[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հուշարձաններ
  2. «UK Vogue's 1st Journey in the USSR in 1976». shrimptoncouture.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 ФОТОГРАФИЯ НА ПАМЯТЬ
  4. 4,0 4,1 48 տարի առաջ Վոգում հայտնված Սևանն ու «Արշալույս» արձանը