ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիա
ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիա | |
---|---|
Տեսակ | գեղարվեստի ակադեմիա |
Հիմնադրված | 1947 |
ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիա (ռուս.՝ Академия художеств СССР), Խորհրդային Միության կերպարվեստի գործիչներին միավորող բարձրագույն գիտական հաստատություն[1]:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1947 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ լուծարված Համառուսաստանյան գեղարվեստի ակադեմիայի հիման վրա Մոսկվայում ստեղծվում է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիան: Ռուսաստանի Դաշնության տարածքում ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իրավահաջորդը հանդիսանում է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիան:
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակադեմիան համարվում է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի դասական տրադիցիաների շարունակողն ու իրավահաջորդը, միաժամանակ գոյության խորհրդային ժամանակահատվածում կոչված է եղել «աջակցություն ցուցաբերելու սոցիալիստական ռեալիզմի սկզբունքների ստեղծագործական զարգացմանը»: Դասական և կուսակցական ավանդույթների միջև հակասությունը լուծվել է այն փաստով, որ սոցիալիստական ռեալիզմի հիմքում ընկած ռեալիզմը ներդրվել է Կայսերական Ակադեմիայի վարպետների կողմից, որոնք խորհրդային ժամանակաշրջանում մեծարում էին որպես դասականներ[2]:
Գեղարվեստի ակադեմիայի խնդիրների մեջ են մտնում ԽՍՀՄ-ում գեղարվեստական կրթության մեթոդական կառավարումը, երիտասարդ նկարիչների հետ աշխատանքը, ԽՍՀՄ-ում գեղարվեստական ցուցահանդեսների կազմակերպումը: Գեղարվեստի Ակադեմիայի հրատարակչությունը հրապարակում է դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ: Ակադեմիան ընդգրկված է նաև զբոսայգիների և հրապարակների գեղարվեստական ձևավորման համակարգի ստեղծման աշխատանքներում: ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Սուրիկովյան և Ռեպինյան ինստիտուտները հանդիսանում են գեղարվեստական ուսուցման բարձրագույն աստիճանի հետևողական դրսևորումներից (Պիոներական պալատների գեղարվեստական խմբակներ, երեկոյան մանկական գեղարվեստական դպրոց, միջնակարգ գեղարվեստական ուսումնարան):
Կարևոր հարցեր է լուծում Ակադեմիայի իսկական անդամների և թղթակից անդամների ընդհանուր ժողովը, որը հանդիսանում է կառավարման բարձրագույն օրգանը: Սովորաբար կառավարումն իրականացնում է Ակադեմիայի նախագահությունը, նախագահի գլխավորությամբ: 1976 թվականին Ակադեմիային կից ստեղծվեց երիտասարդական հանձնաժողովը Եվգենի Կիբրիկի գլխավորությամբ[3]:
Նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1947-1957 թթ. - Ալեքսանդր Գերասիմով
- 1957-1962 թթ. - Բորիս Իոգանսոն
- 1962-1968 թթ. - Վլադիմիր Սերով
- 1968-1982 թթ. - Նիկոլայ Տոմսկի
- 1983-1991 թթ. - Բորիս Ուգարով
- 1991-1992 թթ. - Նիկոլայ Պոնոմարյով
Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակադեմիայում ընտրվում են խորհրդային արվեստի գործիչները: Արտասահմանցի արվեստի գործիչները կարող էին ընտրվել ակադեմիայի պատվավոր անդամներ: 1969 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ակադեմիայում հաշվառված էին 39 իսկական անդամներ, 61 թղթակից-անդամներ, 10 պատվավոր անդամներ[1], հետագայում դրանց թիվը աճեց: 1970-ականների վերջերին Ակադեմիայում հաշվառված էին 61 իսկական անդամներ և 95 թղթակից-անդամներ[4]:
Ակադեմիայի կազմի մեջ էին մտնում գեղարվեստի, ճարտարապետության և մոնումենտալ արվեստի, քանդակագործության, գրաֆիկայի, դեկորատիվ- կիրառական արվեստի բաժինները:
Ակադեմիայի համակարգի մեջ են մտնում`
- Կերպարվեստի տեսության և պատմության գիտահետազոտական ինստիտուտը Մոսկվայում
- Մոսկվայի Վ. Ի. Սուրիկովի անվան պետական ակադեմիական գեղարվեստական ինստիտուտը՝ միջնակարգ գեղարվեստական դպրոցով
- Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղարվեստի, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը, միջնակարգ գեղարվեստական դպրոցով
- Կրասնոյարսկ քաղաքում գտնվող Սիբիրյան-Հեռավորարևելյան բաժանմունքը, ներկայումս «Ուրալ, Սիբիր, Հեռավոր Արևելք» բաժանմունք
- Գիտահետազոտական թանգարան Լենինգրադում՝ իր մասնաճյուղերով՝
- Ի. Ի. Բրոդսկու տուն- թանգարան Լենինգրադում
- Ի. Ե. Ռեպինի «Պենտի» դաստակերտ-թանգարանը Լենինգրադի մարզի Ռեպինո ավանում
- Ս. Տ. Կոնյոնկովի արվեստանոց-թանգարան Մոսկվայում
- Գիտական գրադարան, Գիտա-մատենագիտական արխիվ Լենինգրադում
- Ստեղծագործական արվեստանոցներ Մոսկվայում, Լենինգրադում, Կիևում, Թբիլիսիում, Բաքվում, Մինսկում, Կազանում, Ռիգայում, Ֆրունզեում, Տաշքենդում
- Արտադրական արվեստանոցներ և լաբորատորիաներ Լենինգրադում
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լենինի շքանշան (1975) - «Խորհրդային կերպարվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի և բարձր որակավորման կադրերի ու նկարիչների պատրաստման համար»:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Академия художеств СССР, Большая Советская Энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 1. А — Ангоб. 1969. 608 стр., илл.; 47 л. илл. и карт, 1 отд. л. табл.
- ↑ «О преемственности Российской и Императорской Академий художеств.»
- ↑ А. Ф. Полозов «Перестройка и изобразительное искусство»
- ↑ Академия художеств СССР, словарь «Терминология изобразительного искусства»