Միք Ջագեր (անգլ.՝ Mick Jagger, լրիվ անունը Մայքլ Ֆիլիպ Ջագեր` անգլ.՝ Michael Philip Jagger, հուլիսի 26, 1943(1943-07-26)[4][5][6][…], Դարթֆորդ, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][2][7]), անգլիացի ռոք-երաժիշտ, կոմպոզիտոր, երգահան, դերասան, պրոդյուսեր։ Ռոլինգ Սթոունզ խմբի հիմնադիրն ու մեներգիչը։ Հայրը ֆիզկուլտուրայի ուսուցիչ էր, իսկ մայրը՝ Մեծ Բրիտանիայի պահպանողականների կուսակցության անդամ[8][9][10]։ Մայքլը ունի կրտսեր եղբայր՝ Քրիս Ջագգեր (ծնվ. 1947 թ. դեկտեմբերի 19-ին)[11]։ Մայքլը սովորել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցում։ 1958 թվականին սկսում է նվագել «Little Boy Blue & The Blue Boys» դպրոցական բլյուզային խմբում, այնուհետև ծանոթանում է Քիտ Ռիչարդսի հետ, որի հետ 1962 թվականին ստեղծում է Ռոլինգ Սթոունզ խումբը։
2003 թվականին, երաժշտի 60-ամյա հոբելյանի կապակցությամբ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը Ջագգերին շնորհեց պատվավոր ասպետի կոչումը։