Մայր Հայաստան հուշահամալիր
-
Անվան այլ կիրառումների համար տես՝ Մայր Հայաստան (այլ կիրառումներ)
Մայր Հայաստան հուշահամալիր | |
---|---|
![]() Մայր Հայաստան քանդակը |
|
Ընդհանուր տեղեկություններ | |
Կարգավիճակ | ՀՀ պետական հուշարձան ID 1.12/10.3 |
Համայնք | Զեյթուն |
Գտնվում է | Հաղթանակի զբոսայգի |
Բարձրություն | 22 մետր |
Քանդակագործ(ներ) | Արա Հարությունյան |
Ճարտարապետ(ներ) | Ռաֆայել Իսրայելյան |
Հիմնադրում | նոյեմբերի 29, 1950 |
Նյութ | կոփածո պղինձ |
Ներկա վիճակ | Կանգուն
|
Մայր Հայաստան հուշահամալիր, հուշահամալիր է Երևանում, կառուցվել է ի նշանավորումն ԽՍՀՄ-ի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի։ Բացվել է 1950 թվականի նոյեմբերի 29-ին Հաղթանակ զբոսայգում։ Հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է։ Պատվանդանի վրա տեղադրվել էր ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Իոսիֆ Ստալինի 17 մետր բարձրության պղնձե կոփածո արձանը։ 1951 թվականին հեղինակներն արժանացել են ԽՍՀՄ պետական մրցանակի։ 1962 թվականին հանվել է Իոսիֆ Ստալինի արձանը։ 1967 թվականին տեղադրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի հեղինակած 22 մետր բարձրության պղնձե կոփածո «Մայր Հայաստան» արձանը[1]։
Հուշահամալիրը նախագծվել է հայկական եռանավ բազիլիկ եկեղեցու կառուցվածքով, ընդհանուր բարձրությունը 52 մետր է։ Հաղթանակի մոնումենտի ճարտարապետական և քանդակագործական մասերը համարժեք են և ընդհանուր մտահղացման սահմաններում ունեն ինքնուրույն նշանակություն, բովանդակություն ու իմաստավորում։ Պատերի զուսպ պլաստիկ մշակումը, քանդակազարդ շքամուտքի 19 չկրկնվող վարդյակների նուրբ նկարվածքը հարազատ են ազգային արվարձանի լավագույն նմուշներին։ Մոնումենտը կառուցված է սև տուֆով։ 1970 թվականին բացվել է Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում 1941-1945 թվականներին. թանգարանը։ 1995 թվականին այն վերանվանվել է Մայր Հայաստան զինվորական թանգարանի և անցել ՀՀ ՊՆ ենթակայության ներքո։ Թանգարանը հիմնականում արտացոլում է 2 թեմա՝ Հայ ժողովրդի մասնակցությունը երկրորդ համաշխարհային պատերազմին և Արցախյան ազատագրական պատերազմ[2]։
Տ-34 տանկի գողություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբոսայգու ցուցանմուշների մեջ ներառված է Տ-34 տանկ, որը երկրորդ համաշխարհային պատերազմին եղել է Սովետական բանակի տանկերից մեկը, իսկ 1974 թվականի հոկտեմբերի 30-ին բերվել է Թբիլիսիից։ 1990 թվականին տանկը գողացել են ֆիդայական շարժման մասնակիցները՝ տանկը գործարկելու հույսով։ Մեկ ամիս անց տանկը հայտնաբերվել է Էջմիածնի շրջակայքում[3]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Իոսիֆ Ստալինի արձանը նույն պատվանդանի վրա
![]() |
ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան , օբյեկտ № 1.12/10.3 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Рождение "Матери Армении"։ Собеседник Армении։ N 7, 20 июля, 2007 г։ էջ 18
- ↑ Հռիփսիմե Սիմոնյան (2008 թ)։ Սա մեր երկիրն է, Հայաստան։ Երևան: Հեղինակային հրատարակություն։ էջեր 125–128։ ISBN 978-99930-4-959-3
- ↑ Մի ցուցանմուշի պատմություն. թանգարանային տանկի երկրորդ մարտական «գրոհը»
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մայր Հայաստան հուշահամալիր կատեգորիայում։ |