Կամավորական շարժում (1914-1918)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ շարժման քարոզչական պաստառներից

Կամավորական շարժում (ռուս.՝ Добровольческое движение), երբեմն նաև՝ Սպիտակ գործ (Белое дело), Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանում Սպիտակ շարժման գաղափարական հոսանք, որը միտված էր միավորելու ջանքերն ու ռեսուրսները «Միացյալ և անբաժանելի Ռուսաստանի» ստեղծման համար

Հայ ազգային շրջանները, օգտվելով ցարական կառավարության 1914 թվականի հուլիսի 23-ի՝ ռուսական բանակը կամավորներով համալրելու մասին որոշումից և հույս ունենալով, որ ռուսական բանակում հայկական զինված ջոկատների ստեղծմամբ կնպաստեն Արևմտյան Հայաստանի ազատագրմանը թուրքական բռնապետությունից, բանակցություններ սկսեցին Կովկասի փոխարքա Իլարիոն Վորոնցով–Դաշկովի հետ, երբ դեռ չէր սկսվել պատերազմը։ Ցարական Ռուսաստանը, ելնելով Մերձավոր Արևելքում իր հետապնդած շահերից և համոզված լինելով Ռուսաստանի հանդեպ հայ ժողովրդի նվիրվածության մեջ, 1914 թվականի սեպտեմբերին թույլատրեց կազմակերպելու հայկական կամավորական ջոկատներ՝ մշուշապատ խոստումներ տալով Արևմտյան Հայաստանի ինքնավարության մասին։

Հայկական ազգային կուսակցությունները, հավատալով ցարական կառավարության՝ Արևմտյան Հայաստանի ազատագրման վերաբերյալ հավաստիացումներին, ակտիվ գործունեություն ծավալեցին այդ ուղղությամբ։ Ռուսական կայսրության մեջ բնակվող 2.054 հազար հայերից ցարական բանակ էր զորակոչվել 250 հազար զինվոր։ Հայ հոգևոր և աշխարհիկ շրջանների ներկայացուցիչները, Վորոնցով-Դաշկովի խորհրդով, ինչպես գաղթավայրերում, այնպես էլ Անդրկովկասում, կոչ էին անում հայությանը՝ Արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու նպատակով

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 197