Ժողովուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժողովուրդը մարդու հոգնակի ձևն է և դիտվում է որպես մի ամբողջություն, որը վերագրվում է ինչպես էթնիկ խմբի կամ ազգի։ Օրինակ, հայերը միասին հայտնի են որպես "Հայ ժողովուրդ", Եվրոպական գնչուները կազմում են " Գնչու ժողովրդի" մեծ մասը և Պաղեստինյան արաբներին սկսել են անվանել " Պաղեստինյան ժողովուրդ

Ժողովուրդ տերմինը կարող է նշանակել՝

  • տվյալ երկրի բնակչությունը,
  • մարդկանց պատմականորեն կազմավորված սոցիալ-էթնիկական կայուն ընդհանրություններ՝ ցեղ, ազգություն, ազգ,
  • պատմական մատերիալիզմի մեջ՝ մարդկանց (ժողովրդական զանգվածների) հավաքականությունը, այն սոցիալական ուժերը՝ դասակարգերը, խավերն ու շերտերը, որոնք մասնակցում են հասարակական զարգացման առաջադիմական խնդիրների իրականացմանը: Նախնադարյան հասարակարգում «ժողովուրդ» և «բնակչություն» տերմինները համընկել են: Հակամարտ հասարակարգերում ժողովուրդը հիմնականում աշխատավոր դասակարգերն ու խավերն են: Սակայն զարգացման առանձին փուլերում ժողովրդի մեջ են ընդգրկվում նոր կազմակերպվող շահագործող դասակարգերն ու խավերը, որոնք պայքարում են իրենց դարն ապրած դասակարգերի դեմ (օրինակ, բուրժուազիան՝ ֆեոդալիզմի դեմ մղվող պայքարի ժամանակաշրջանում): Ժողովուրդը պատմության կերտողն է, հասարակական զարգացման հիմնական ուժը, մարդկության նյութական ու հոգևոր արժեքներ ստեղծողը:
Եվգենի Դելակրուան ժողովրդին առաջնորդում է ազատության

Քաղաքականության մեջ[խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Wiktfavicon en.svg Ընթերցեք «ժողովուրդ» բառի բացատրությունը հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png