Սերգեյ Մերկուրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Մերկուրով
Մերկուրով Սերգեյ Դմիտրիի
Sergei merkurov.jpg
Ծնվել է հոկտեմբերի 26 (նոյեմբերի 7), 1881
Ծննդավայր Գյումրի
Մահացել է հունիսի 8, 1952({{padleft:1952|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:8|2|0}})[1] (70 տարեկանում)
Վախճանի վայրը Մոսկվա[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1923-1955).svg ԽՍՀՄ
Ազգություն հույն և հայ
Ստեղծագործություն(ներ) Վլադիմիր Լենինի հուշարձան, Լենինի հուշարձան և Ստեփան Շահումյանի հուշարձան
Մասնագիտություն նկարիչ և քանդակագործ
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Ստալինյան մրցանակ, Լենինի շքանշան, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, մեդալ «Անձնվեր աշխատանքի համար Մեծ հայրենական պատերազմի ժամանակ» և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Sergey Merkurov Վիքիպահեստում

Սերգեյ Դմիտրիի Մերկուրով (ռուս.՝ Сергей Дмитриевич Меркуров, հոկտեմբերի 26 (նոյեմբերի 7), 1881, Գյումրի - հունիսի 8, 1952[1], Մոսկվա[2]), հունահայ նշանավոր քանդակագործ[3], ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս և Պուշկինի անվան արվեստի թանգարանի տնօրեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1881 թ. հոկտեմբերի 26-ին (նոյեմբերի 7-ին) Ալեքսանդրապոլում (ներկայումս՝ Գյումրի) հայ քաղկեդոնացի գործարարի ընտանիքում։ Գեորգի Գյուրջիևի զարմիկն է։[4] 1901 թ. ավարտել է Թիֆլիսի ռեալական դպրոցը և ընդունվել Կիևի պոլիտեխնիկ ինստիտուտ, որտեղից վտարվել է քաղաքական գործունեության համար։1902 թ. Մերկուրովը ուսումը շարունակել է Շվեյցարիայում Ցյուրիխի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, ուսանել է Ադոլֆ Մեյերի մոտ, Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում մինչև 1905 թ.։ 1905 թ. աշնանից մինչև 1907 թ. ապրել և ուսանել է Փարիզում, եղել է Օգյուստ Ռոդենի և բելգիացի Կ.Մանյեի աշակերտը, որը անդրադարձել է նրա աշխատանքների վրա։ 1907 թ. վերադարձել է Հայաստան՝ Խրիմյան Հայրիկի հետմահու դիմակը ստեղծելու նպատակով։ Հետագայում ապրել է Թիֆլիսում, Յալթայում, Մոսկվայում, ուր հրավիրվել է Լ.Ն.Տոլստոյի հետմահու դիմակը պատրաստելու համար։ Երևանում կանգնեցված Ստեփան Շահումյանի արձանի (1931) հեղինակն է,[5] Լենինի ու Ստալինի մի շարք բարձրարվեստ հուշարձանների (այդ թվում՝ Երևանում) հեղինակ է։ Մոսկվայում տեղադրված Տոլստոյի, Տիմիրյազևի, Բուրդենկոյի և այլ արձանների հեղինակն է։ Մերկուրովը ժամանակակից ակադեմիական ոճի երևելի ներկայացուցիչ է։ Եղել է ազատախոհ անձնավորություն, ծանոթ է եղել Լենինի և ժամանակի շատ այլ նշանավոր գործիչների հետ։ Մահացել է 1952 թ.հունիսի 8-ին Մոսկվայում և թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը (հողակտոր №2) 1984 թ. Գյումրիում՝ Մերկուրովի հայրական տանը բացվել է քանդակագործի թանգարանը, որին նրա կտակով փոխանցվել են մեծաթիվ արժեքավոր աշխատանքներ։ Այնտեղ են պահվում Տոլստոյի, Թումանյանի, Լենինի, Մայակովսկու մահվան դիմակները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]