Jump to content

Լև Տոլստոյի հուշարձան (Մոսկվա, Պրեչիստենկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լև Տոլստոյի հուշարձան
Լև Տոլստոյի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակտեսարժան վայր և հուշարձան
Ստեղծում1926
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԽամովնիկի շրջան
Շինության ձևՔանդակ
Մասն էԼև Տոլստոյի պետական թանգարան
Ներկա վիճակԿանգուն
 Monument to Leo Tolstoy (Moscow, Prechistenka Street) Վիքիպահեստում

Լև Տոլստոյի հուշարձան (ռուս.՝ Памятник Льву Толстому), հուշարձան Մոսկվայում, որը նվիրված է ռուս մեծանուն գրող Լև Տոլստոյին։ Տեղադրված է Լև Տոլստոյի պետական թանգարանի բակում (Պրեչիստենկա փող., տուն 11)։ Գանիտե քանդակը պատրաստված է 1913 թվականին, հեղինակն է քանդակագործ Սերգեյ Մերկուրովը։ Ներկայիս տեղում կանգնած է 1972 թվականից[1]։

Սերգեյ Մերկուրովն ավարտում է Լև Տոլստոյի արձանը ստեղծելու աշխատանքը, 1913 թվական

1910 թվականի նոյեմբերին քանդակագործ Սերգեյ Մերկուրովը վերցրել է Լև Նիկոլաևիչ Տոլստոյի դեմքի դիադիմակը։ Դրանից հետո նա սկսել է զբաղվել գրողի հուշարձանը ստեղծելու աշխատանքով, որը պատվիրել էր մոսկվացի բարերար Ա. Ն. Շախովը։ 1913 թվականին ֆիննական գրանիտից քանդակված արձանը պատրաստ էր։ Ըստ նախնական մտահղացման՝ արձանը նախատեսվում էր տեղադրել Միուսյան հրապարակում՝ Ա. Լ. Շանյավսկու մասնավոր համալսարանի շենքի դիմաց։ Սակայն սևհարյուրյակային «Ռուս ժողովրդի միություն» կազմակերպությունը սպառնացել էր պայթեցնել եկեղեցուց վտարված գրողի հուշարձանը, քանի որ այն պետք է տեղադրվեր կառուցվող Ալեքսանդր Նևսկի տաճարի մոտ։ Ի վերջո, Մոսկվայի քաղաքային դուման չտվեց արձանը տեղադրելու հավանություն, և քանդակը մնաց Մերկուրովի արվեստանոցում[1]

Քանդակի մասին հիշեցին խորհրդային իշխանության տարիներին, և 1928 թվականին հուշարձանը տեղադրվեց Դևիչյե պոլեի պուրակում՝ մոնումենտալ քարոզչության լենինյան պլանի շրջանակներում։ 1972 թվականին այն փոխարինվեց քանդակագործ Ա. Մ. Պորտյանկոյի ստեղծած ավելի մոնումենտալ հուշարձանով, իսկ Ս. Դ. Մերկուրովի քանդակը տեղափոխվեց ներկայիս վայր՝ Լև Տոլստոյի թանգարանի մոտ[1]

Բացի այդ երկուսից, Մոսկվայում կա նաև Լև Տոլստոյի երրորդ հուշարձանը Պովարսկայա փողոցում՝ այսպես կոչված, «Ռոստովների տան» առջև։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը բավական ընդհանրացված է իր կառուցվածքով, ինչը բնորոշ է Մերկուրովի նախահեղափողական աշխատանքներին։ Գրողի մարմինը կարծես աճում է կարմիր խոշորահատիկ գրանիտի կտորից[2]։ Նրա գլուխը փոքր-ինչ թեքված է։ Գրողի հագին լայն վերնաշապիկ է, ձեռքերը գոտու հետևում են[1]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Кожевников Р. Ф. Памятники Герцену А. И. и Огареву Н. П. // Скульптурные памятники Москвы. — М.: Московский рабочий, 1983.
  2. Соболевский Н. Д. Скульптурные памятники и монументы в Москве. — М.: Московский рабочий, 1947. — С. 48.