Միսաք Մանուշյանի հուշարձան
Արտաքին տեսք
Ներկա վիճակ | Կանգուն |
---|
Միսաք Մանուշյանի հուշարձան, հայ բանաստեղծ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի հուշարձանը Փարիզի Իվրի սյուր Սեն արվարձանի զինվորական գերեզմանոցում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1976 թվականին Հայրենական մեծ պատերազմի վետերանների խորհրդային կոմիտեն քանդակագործ Արա Հարությունյանին դիմել է «Ազատության մարտիկ» Միսակ Մանուշյանի արձանը կերտելու խնդրանքով[1]։ Հուշարձանի հանիդսավոր բացումը տեղի է ունեցել 1978 թվականի նոյեմբերի 4-ին, որին ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի այրին՝ Մելինեն, քանդակագործ Արա Հարությունյանը կնոջ՝ Ջուլիայի հետ, Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանը, Փարիզի և Իվրի շրջանի քաղաքապետերը։
Հուշարձանը պատրաստված է մուգ կարմիր տուֆից, որի մեջ տեղադրված է Մանուշյանի բրոնզե դիմաքանդակը։ Հուշարձանի վրա մակագրված է.
![]() |
Փառք նրան, ով զոհվեց, որպեսզի Ֆրանսիան ապրի։ | ![]() |
Հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նյութը՝ տուֆ, բրոնզ
- Բարձրությունը՝ 2 մ 80 սմ