Հայաստանի մշակույթի նախարարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի մշակույթի նախարարություն
Տեսակմշակույթի նախարարություն
Երկիր Հայաստան
Լուծարված2019
Իրավ. կարգավիճակնախարարություն
ՆպատակներՀուշարձանների պահպանություն
մշակույթի զարգացում
Գլխադասային գրասենյակՀայաստան Երևան 0010, Արամի փողոց,
Կառավարական 3 տուն
ՏարածաշրջանՀայաստան
Վերադաս կազմակերպությունՀայաստանի Կառավարություն
Ստորադաս 
կազմակերպություն(ներ)
1.Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեuտների, Ժամանակակից արվեuտի, Մշակութային ծրագրերի և մոնիթորինգի, Արտաքին կապերի, Իրավաբանական, Ֆինանuատնտեuագիտական, Գործերի կառավարման վարչություններ
2.Ընդհանուր, Հաuարակայնության հետ կապերի, Անձնակազմի կառավարման, Առաջին, Ներքին աուդիտի բաժիններ
3.Մշակութային արժեքների պահպանության, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություններ
4.Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ
Նախկին անվանում(ներ)ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն
ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

Հայաստանի մշակույթի նախարարություն Հայաստանի գործադիր իշխանության[Նշում 1] հանրապետական մարմին է, որը, ըստ Հայաստանի օրենսդրության և այլ իրավական ակտերի, պետք է մշակի և իրականացնի մշակույթի բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը[1][2]։ 2019 թվականի կառավարության օպտիմալացման արդյունքում միավորվել է Հայաստանի կրթության և գիտության նախարարությանը։

Կառուցվածքն ու գործառույթները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Մշակույթի նախարարությունը իրեն ենթակա ստորաբաժանումների միջոցով պարտավոր է նպաստել մշակութային ժառանգության ստեղծմանը, պահպանությանը, պաշտպանությանը, ուսումնասիրությանը, oգտագործմանը, հանրահռչակմանն ու ծառայությունների մատուցմանը, մշակույթի զարգացմանը, հասարակության կողմից մշակույթի՝ որպես զարգացման միջոցի գիտակցումը, նոր արժեքների և նոր գաղափարների ներդրմանը, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման համար պայմաններ ստեղծելուն, մշակութային արժեքներին հաղորդակցվելու, ազատ ու մատչելի ծառայություններ մատուցելու համար պայմաններ ստեղծելուն, միջազգային նորմերի շրջանակներում այլ պետությունների տարածքներում գտնվող ազգային մշակութային արժեքների պահպանությանը[1]։

Այս բոլոր գործառույթները իրականացնելու համար ՀՀ Մշակույթի նախարարությանը ՀՀ պետական բյուջեից և արտաբյուջետային ֆոնդերից, ինչպես նաև տարբեր տեսակի նվիրատվություններից տրամադրվում է դրամական հոսքեր, որով էլ ձևավորվում է նախարարության բյուջեն։ Այն պետք է ծախսվի բացառապես նախարարության խնդիրները իրագործելու համար[3] Նախատեսվում է Կառավարության օպտիմալացման բերումով 2019թ․ այն միավորել Կրթության և գիտության նախարարության հետ։ ՀՀ Մշակույթի նախարարությունը ներառում է մի շարք վարչություններ և բաժիններ, ինչպես նաև 2 գործակալություն[1]՝

  1. Մշակութային արժեքների պահպանության գործակալություն (ղեկավար՝ Վահան Գասպարյան)[4],
  2. Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն (ղեկավար՝ Արմեն Աբրոյան)[5]։

Նախարարության ենթակայության տակ է գործում նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, որը ստեղծվել է պատմական, հնագիտական, ճարտարապետական կամ այլ մշակութային արժեք ներկայացնող անշարժ հուշարձանների, հուշարձանախմբերի ուսումնասիրման, հանրահռչակման և օգտագործման, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային անշարժ հուշարձանախմբերի, հուշարձանների համալիրների, բնապատմական, պատմական միջավայրի, պատմամշակութային հողերի և դրան հարող տեղանքապատկերների /լանդշաֆտների/ ամբողջական պահպանումն իրականացնելու նպատակով[6]։ ՊՈԱԿ-ի տնօրենն է Վլադիմիր Պողոսյանը[7]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմամշակութային հուշարձանների ոչնչացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Երևանի ոչնչացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյշեբաինի հնավայրը աղբանոցի վերածված

1991 թվականին ՀՀ անկախությունից հետո ստեղծվեց ՀՀ մշակույթի նախարարություն, որը ըստ ՀՀ օրենսդրության պետք է պահպաներ Հայաստանի Հանրապետության տարածքում առկա հուշարձաները և փոխանցեր հաջորդ սերունդներին, սակայն վերջին 26 տարիներին հարյուրավոր պատմական և ժամանակակից հուշարձաններ ոչնչացվեցին հիմնականում պատկան մարմինների թողտվությամբ ու փոխհամաձայնությամբ։ Գործընթացը առավել կնհայտ է տեղի ունեցել մայրաքաղաք Երևանում, որտեղ մի ամբողջ հուշարձան-փողոցներ են ոչնչացվել, այդ թվում՝ Աբովյան, Արամի, Բյուզանդի փողոցներն ու հարակից թաղամասերը։ Այնտեղ գտնված պատմական արժեք ներկայացնող և պետության կողմից պահպանվող հուշարձանները ոչնչացվել են, որոնց տեղում կառուցվել բարձրահարկ շենքեր, բիզնես կենտրոններ[8][9][10][11][12][13]։

Ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացվել են նաև Երևանում գտնվող նախնադարյան հնավայրերն ու հուշակոթողները, որոշներն էլ յուրացվել են, ինչպես օրինակ Աբովյան փողոցում գտնվող Վանի թագավորության ժամանակաշրջանի թագավորական դամբարան-հուշակոթողը։ Բարձիթողի վիճակում հայտնվելով հսկայական վնաս է հասցվել 4000-ամյա Թեյշեբաինի, 6000-ամյա Շենգավիթ և այլ հնավայրերին, տարբեր տեսակի քարանձավ-բնակատեղիներին, պատմական այլ կառույցների։ Ամբողջությամբ ոչնչացվել են մ.թ.ա. կառուցված բազմաթիվ կառույցներ, ինչպիսին է Ռուսա Բ թագավորի կառուցած պատմական ջրանցքը, որի տեղում այսօր Իսակով-Հալաբյան պողոտաները միցնող փողոցն է[14][15][16][17][18]։

Հուշարձանների ներկա վիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության տարածքում են գտնվում տասնյակ հազարավոր հուշարձաններ, որոնցից 25000-ը ունի պետական գրանցում։ Դրանց թվում են տարբեր դարաշրջաններում կառուցված կամ ստեղծված հազարավոր բացառիկ և անփոխարինելի հուշարձաններ կան, որոնց մեծ մասը գտնվում է անմխիթար վիճակում կամ ոչնչացման եզրին։ ՀՀ Մշակույթի նախարարությունը իր պարտականությունների համաձայն պարտավոր է ապահովել այս հուշարձանների պահպանությունն ու անվտանգությունը, սակայն հիմնականում նախարարության այդ գործառույթը չի իրականացվում։

Քրիստոնեական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետությունում հաշվառված են հազարավոր քրիստոնեական հուշարձաններ, այդ թվում՝ վանքեր և սրբավայրեր, եկեղեցիներ և մատուռներ, եկեղեցական շինություններ, խաչքարեր և տապանաքարեր, որոնք, ըստ ՀՀ օրենսդրության, գտնվում են պետության պահպանության ներքո։ Սակայն հուշարձանների գերակշիռ մասի նկատմամբ պետական համապատասխան կառույց՝ ՀՀ Մշակույթի նախարարության կողմից չի իրականացվում դրանց վերականգնում և պահպանություն։ Նշված հուշարձաններից մի քանի տասնյակ եկեղեցիներ ու վանքեր փոխանցվել են Հայ Առաքելական եկեղեցուն կրոնական նպատակներով օգտագործելու համար։ Դրանցից մի քանիսը վերանորոգվել են և գտնվում են եկեղեցական մարմնի պահպանության ներքո։

Սակայն ընդհանուր առմամբ ՀՀ-ում գտնվող հազարավոր քրիստոնեական կառույցների նկատմամբ չի իրականացվում մշտական հսկողություն, որի հետևանքով վերջիններս բնական կամ մարդկային վանդալիզմի հետևանքով ոչնչանում են։ Այս համատեքստում տարբեր տարիների հանրային վեճեր ու քննադատական ելույթներ են եղել, որոնք հիմնականում ուղղված էին Մշակույթի նախարարությանը։ Մասնավորապես՝ 2012 թ.-ի սեպտեմբերի 30-ին «Հայաստանի բնապատմական միջավայրի պաշտպաններ» նախաձեռնության կողմից հրավիրված մոմուլի ասուլիսի ժամանակ խմբի անդամները ներկայացրեցին ՀՀ Կոտայքի մարզում գտնվող Հավուց Թառի վանքի (պետական ցուցիչ՝ 3.99.4.3[19])ներկա վիճակի մասին փաստեր և քննադատեցին ՀՀ Մշակույթի նախարարությանը անգործության և պարտականությունները չիրականացնելու համար[20][21]։

Ըստ ներկայացրածի՝ վանքային համալիրը համապատասխան պետական կառույցների անգործության պատճառով կամաց-կամաց քանդվում է[22]։ Կանոնավոր կերպով կազմակերպվում են խնջույքներ եկեղեցու շրջակայքում, իսկ երբեմն-երբեմն էլ շինության ներսում՝ որպես սեղաններ ու աթոռներ օգտագործելով վանքի խաչքարերը։ Վերջիններս արդյունավետ կերպով օգտագործվում են նաև խորովածի, հարիսայի և խաշլամայի պատրաստման գործընթացում՝ դրվելով կրակի երկու կողմերում[20][21][23][24][25]։

Բազմադարյան հուշարձաններ վերանորոգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գառնու ձորի կամրջի վերանորոգում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թ.-ի նոյեմբերի 2-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանը հայտարարեց, որ 110.000 ԱՄՆ դոլար կտրամադրի ՀՀ Մշակույթի նախարարությանը Կոտայքի մարզի Գառնի գյուղի մոտ՝ Քարերի սիմֆոնիա բնական հուշարձանի հարևանությամբ գտնվող 11-րդ դարում կառուցված կամրջի վերանորոգման համար[26]։

Սակայն պատմական հուշարձան համարվող միջնադարյան կամրջի վերականգնողական աշխատանքների սկզբից արդեն հասարակության շրջանում դժգոհություն առաջացավ։ Մասնագիտական տարբեր խմբեր, ինչպես նաև հասարակության ակտիվ նախաձեռնություններ հայտարարեցին, որ կամրջի վերականգնման փոխարեն այն ոչնչացվում է և տեղը նոր կամուրջ կառուցվում, որը անգամ նման չի հնին[27][28]։ Այս կապակցությամբ նաև կազմակերպվել են բազմաթիվ բողոքի ակցիաներ, մամուլի ասուլիսներ և հասարակական քննարկումներ, որոնց ընթացքում հիմնականում նշվում էր, որ ՀՀ Մշակույթի նախարարությունը իրականում ոչնչացրել է 1000-ամյա կամուրջը՝ տեղը կառուցելով միանգամայն այլ կամուրջ[29][30][31]։ Մեղադրանքներ էին հնչում նաև այն մասին, որ նախարարությունը ԱՄՆ դեսպանատան տված 110.000 ԱՄՆ դոլարի չնչին մասն է ծախսել կամրջի շինարարության վրա, և շինաշխատանքներին ներգրավված են եղել ոչ թե պատմական հուշարձանները վերականգնելու փորձ ունեցող բարձրակարգ մասնագետներ, այլ մոտակա Գառնի գյուղի դպրոցական երիտասարդներ[27][28][29][30][31][32][32][33]։

Հուշարձանագետ, ՀՃՈՒԿ տնօրեն Սամվել Կարապետյանը հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ նշեց, որ ինքը ուսումնասիրել է արխիվային նյութերը և պարզել, որ վերանորոգումից հետո հուշարձանը չի համապատասխանում արխիվային նյութերում եղած հուշարձանի իրական պատկերին[27]։

Այնուամենայնիվ ՀՀ Մշակույթի նախարարությունը չհամաձայնվեց հասարակության և բազմաթիվ մասնագետների հետ և պնդեց, որ Գառնու ձորի միջնադարյան կամրջի վերականգնումը կատարվել է ճիշտ ձևով։ Մասնավորապես, ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը ասաց, որ ինքը դրական է գնահատում կամրջի շինարարությունը[32]։

Ռեստորանի կառուցումը Գառնու ամրոցում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի դեկտեմբերին Հայաստանի Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը հայտարարեց, որ Գառնու ամրոցում՝ Գառնու տաճարի հարևանությամբ սրճարան կառուցելու թույլատվություն է տվել, և շինարարությունը կավարտվի 2014 թվականի գարնանը[34][35]։

Հայտարարությունից հետո հասարակության տարբեր շրջանակներ՝ գիտնականներ, ճարտարապետներ, հուշարձանագետներ, ակտիվ քաղաքացիներ դատապարտեցին ՀՀ Կառավարության այդ որոշումը[36][37][38]։ Հասարակության ընդվզումը օրըստօրե քննադատական խոսքից վերածվեց ֆիզիկական առճակատման։ Մասնավորապես, մի քանի տասնյակ քաղաքացիներ Գառնու ամրոցից դուրս բերեցին սրճարանի համար նախատեսված շինանյութը և շինարարական տեխնիկան, տեղափոխեցին Երևան և թողեցին ՀՀ Մշակույթի նախարարության շենքի դիմաց «Հասմիկինը՝ Հասմիկին» մակագրությամբ[39][40]։

Հասարակական աճող բողոքը կանխելու նպատակով, այնուամենայնիվ, Հայաստանի Մշակույթի նախարարությունը նահանջեց և 2014 թվականի մարտի 8–ին հայտարարեց, որ հրաժարվում է սրճարան կառուցելու որոշումից[41]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանում գործադիր իշխանությունը իրականացվում է Հայաստանի Կառավարության միջոցով։ Հայաստանի Կառավարությունը կազմված է մի շարք նախարարություններից, այդ թվում՝ Հայաստանի մշակույթի նախարարությունից, և վարչություններից, բաժիններից ու ստորաբաժանումներից։

Ծանոթագրություներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 ՀՀ Մշակույթի նախարարության կանոնադրություն. ընդունված ՀՀ Կառավարության 2003 թ.-ի uեպտեմբերի 11-ի N 1298-Ն որոշմամբ (տես այստեղ
  2. ՀՀ Մշակույթի նախարարության էջը ՀՀ Կառավարության կայքում:
  3. ՀՀ օրենքը բյուջետային համակարգի մասին՝ ընդունված ՀՀ ԱԺ-ի կողմից 1997 թ.-ի հունիսի 24-ին տես այստեղ։
  4. Մշակութային արժեքների պահպանության գործակալության էջը նախարարության կայքում:
  5. Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության էջը նախարարության կայքում:
  6. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ- պաշտոնական կայք:
  7. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի կենսագրական տվյալները:
  8. Աբովյան փողոցում «դիակ» շենք են կառուցում:
  9. Արմեն Սմբատյանը և Հասմիկ Պողոսյանը յուրացրել են պետական հուշարձանը:
  10. «Արամի, Բուզանդի փողոցների և Կոնդ թաղամասի խաբված բնակիչների պայքարը շարունակվում է։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  11. Վարդագույն քաղաքի սև էջերը:(չաշխատող հղում)
  12. Ակտիվիստները շարունակում են պայքարել Արամի 30 շենքի համար:
  13. «Աբովյան փողոցում էլի՞ են շենք քանդելու։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  14. Թե ինչպես Ռուսա 2-րդն անիծում է իր կողմից կառուցված Դալմայի ջրանցքի հնարավոր ոչնչացնողներին:
  15. Դալմայի այգիներում շինարարությունը սկսվել է:
  16. ««ԾՈՎԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ԵՐԵՎԱՆՅԱՆ ԼՃԻ, ՇԵՆԳԱՎԻԹ ՀՆԱՎԱՅՐԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  17. Կարմիր-Բլուրը՝ գերեզմանո՞ց:
  18. «Գերեզմանոց, օտարամոլություն, աղբանոց. այսօրվա մեր մշակույթը...:». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  19. « Հավուց թառի վանքը պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում:». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  20. 20,0 20,1 «Վանդալիզմ դարձող ուխտագնացություն։». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  21. 21,0 21,1 «Հասարակաց տուն Խոսրովի արգելոցում։». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  22. Հազարամյա կառույցն ավերվում է
  23. ԵԿԵՂԵՑԻՆ՝ ԽՈՐՈՎԱԾԱՆՈ՞Ց
  24. «Խոսրովի արգելոցը՝ սև ցուցակում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  25. «Խոսրովի անտառը Հովիկ Աբրահամյանի դուքյանն է». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  26. Կվերականգնվի Գառնու միջնադարյան կամուրջը
  27. 27,0 27,1 27,2 Ճարտարապետ.Գառնու կամուրջը ոչ թե վերականգնվել է, այլ` խեղաթյուրվել:
  28. 28,0 28,1 Պատմությու՞ն, թե՞ պատմության իմիտացիա. Գառնու կամրջի վերականգնման մասին:
  29. 29,0 29,1 «Գառնու՝ 11-րդ դարի հայտնի կամուրջը ամբողջությամբ ապականվել է։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
  30. 30,0 30,1 Կարկատաները փչացրել են Գառնու կամրջի պատմական արժեքը:
  31. 31,0 31,1 Գառնու ձորի «Քարերի սիմֆոնիա» ինքնատիպ ժայռաքարերի ոչնչացման համար պատասխան չտրվեց – Գառնու միջնադարյան կամուրջը դիմազրկվեց որպես արժեք – Հերթը Գառնու հեթանոսական տաճարի՞նն է…:
  32. 32,0 32,1 32,2 Գառնու կամուրջն այլևս պատմական հուշարձան չէ
  33. Մշակույթի նախարարությունը «Գառնի» արգելոցը վերածում է հացատան:
  34. «Գառնու տաճարի տարածքում սրճարան կբացվի. մշակույթի նախարարություն». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  35. Գառնու տաճարի մոտ սրճարան է կառուցվելու
  36. Մշակույթի նախարարությունը հետ կկանգնի՞ Գառնու տաճարի մերձակայքում սրճարան կառուցելու՝ իր մտադրությունից։
  37. Ֆերդինանտ Առաքելյանը՝ Գալուստ Սահակյանը մասին. «Կուսակցականը չի կարող լինել մտավորական»։
  38. Մշակույթի նախարարությունը մշակութասպան նախարարություն է. արորդիները Գառնու տաճարի մոտ սրճարան կառուցելու մասին(չաշխատող հղում)
  39. Շինարարական աղբը «ուղևորվեց» մշակույթի նախարարություն
  40. Տեսանյութ
  41. «Գառնու տաճարի հարևանությամբ սրճարան չի կառուցվի». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.