Գրիգոր Ահարոնյան
Jump to navigation
Jump to search
Գրիգոր Ահարոնյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1896 |
Ծննդավայր | Երևան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 17, 1980 (84 տարեկանում) |
Վախճանի վայրը | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() Բուլղարիայի թագավորություն Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Գեղարվեստի բարձրագույն դպրոց և Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա |
Ուսուցիչ | Գովելի Շոել Մոշկով Զեյդենբերգ, Լեոնիդ Շերվուդ, Ժեկո Սպիրիդոնով և Հակոբ Գյուրջյան |
Ստեղծագործություն(ներ) | Ալեքսանդր Պուշկինի կիսանդրի, Պեպոյի արձան և Ալեքսանդր Մյասնիկյանի կիսանդրի |
Մասնագիտություն | քանդակագործ |
Աշխատավայր | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Պարգևներ և մրցանակներ | Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ և «Կյուրեղ և Մեթոդիոս» շքանշան |
Անդամություն | Բուլղարիայի ռուս նկարիչների միություն |
Երեխաներ | Վահե Ահարոնյան |
Grigor Aharonyan Վիքիպահեստում |
Գրիգոր Պետրոսի Ահարոնյան (փետրվարի 24 (մարտի 7), 1896, Թիֆլիս - հուլիսի 17, 1980, Երևան), հայ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1967 թ.)։
ՀՀ վաստակավոր արտիստ Վահե Ահարոնյանի հայրն է։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Սանկտ Պետերբուրգի (1915-1917 թթ.) և Սոֆիայի (1921-1924 թթ.) գեղարվեստի ակադեմիաներում։ Աշխատել է Հակոբ Գյուրջյանի Փարիզի արվեստանոցում (1927-1928 թթ.), 1931-1946 թվականներին՝ Բուլղարիայում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան։ 1947 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում (պրոֆեսոր՝ 1967 թվականից)[1]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ինքնադիմաքանդակ» (մարմար, 1927 թ., Հայաստանի ազգային պատկերասրահ)
- «Նեգրուհի» դիմաքանդակ (բրոնզ, 1928 թ., Հայաստանի ազգային պատկերասրահ)
- «Հակոբ Մեղապարտ» արձան (գիպս, 1960 թ., Մատենադարան)
- Պեյո Յավորով (բրոնզ, 1932 թ., Սոֆիա, բազալտ, 1966 թ., Երևան)
- Անտոն Չեխով (բրոնզ, 1955 թ., Երևան)
- Ալեքսանդր Մյասնիկյան (բրոնզ, 1957 թ., Երևան)
- Պեպոյի արձան (բազալտ, 1975 թ., Երևան)
- Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պեպոյի արձանը Երևանում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005