Խաչքար-հուշարձան աղոթքի և ուխտի (Էջմիածին)
Խաչքար-հուշարձան աղոթքի և ուխտի Էջմիածնում | |
![]() | |
![]() | |
| Տեսակ | խաչքար, հուշարձան և Հայոց ցեղասպանության հուշարձան |
| Երկիր | |
| Բնակավայր | Վաղարշապատ[2] |
| Շինության ձև | Հուշարձան |
| Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
| Մասն է | Էջմիածնի Մայր Տաճար |
| Ներկա վիճակ | Կանգուն |
| ՀՀ ՊՄԱՀ | 4.2/14.1.34 |
«Խաչքար-հուշարձան աղոթքի և ուխտի» կամ «Խաչքար աղոթքի և ուխտի, ի հիշատակ 1915 թվի չարագործության զոհ դարձած հայերի», խաչքար-հուշարձան էջմիածնի Մայր տաճարի հյուսիսային մասում։ Ցեղասպանության հայ նահատակներին նվիրված առաջին հուշարձանն է Հայաստանում։ Կառուցվել է Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցի առթիվ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանը կանգնեցվել է 1965 թվականին էջմիածնի Մայր տաճարի հյուսիսային մասում, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի որոշմամբ։ Հուշարձանն իր ծավալային հորինվածքով աստիճանաձև պատվանդանին կանգնեցված բազալտե կոթող է՝ ամբողջության մեջ կուռ ներդաշնակված տարբեր նկարվածքի և կտրվածքի բազմաթիվ խաչքարերով։ Կոթողի հակադիր երեսին հայոց պետականության ավանդական խորհրդանիշ՝ արծիվ, սուր և վահանի բարձրաքանդակ պատկերն է։ Վահանի բոլորակին արձանագրված են տեղանուններ՝ Հաճըն, Եդեսիա, Զեյթուն, Մուսա լեռ, Վան, Շատախ, Շապին Գարահիսար, Մարաշ, Սարդարապատ, Սասուն, որտեղ հայ բնակչությունը հերոսաբար դիմադրել է ջարդարարներին[3]։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Խաչքար-հուշարձան աղոթքի և ուխտի (Էջմիածին) կատեգորիայում։ |


