Շատախ (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շատախ (այլ կիրառումներ)

Շատախ, գավառ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթում։ Ընդգրկում է Մոկք նահանգի Արքայից (Մոկք Առանձնակ), Ջերմաձոր և Իշայր, Վասպուրական նահանգի Բուժունիք, մասամբ՝ Անձևացիք գավառները։ Տարածքը լեռնային է և ջրառատ, ծածկված թավ արոտավայրերով, խոտհարքներով, անտառաշերտերով։ Գավառի միջով հոսում է Արևելյան Տիգրիսը (Ջերմ)4 30 վտակով։ Կենտրոնն է Շատախ կամ Թաղ ավանը։ XX դ․ սկզբին ուներ 95 գյուղ, որից 57-ը՝ հայաբնակ, մնացածը՝ քրդաբնակ։ Թաղի բնակիչները զբաղվել են արհեստագործությամբ (գլխավորապես 4 ջուլհակությամբ), առևարով, գյուղական բնակչությունը՝ անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, հացահատիկների և այլ բույսերի մշակությամբ, մասամբ նաև՝ այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին հայկ․ դպրոցներ են եղել Թաղում, Արշամատ, Ծիծանց, Կաճեթ, Զնուկ, Հիմնենց ևն գյուղերում։ Թաղում գործել է թատերական ինքնագործ խումբ։ Շատախի հայությունն իր կիսանկախությունը պահպանել է մինչև XIX դ․ 70-ական թթ․, երբ նշանակվել է քուրդ գավառապետ, և Շատախի վերջին հայ իշխան Մահտեսի Մահակը ստիպված հեռացել է Վան։ Շատախի հայությունը պայքարել է իր իրավունքների համար, 1896-ի հայկ․ կոտորածի և 1915Մեծ եղեռնի ժամանակ մղել հերոսական գոյամարտ (տես Շատախի հերոսամարտ 1915Մեծ եղեռնի հետևանքով Շատախի հայկական գյուղերն ամայացան, փրկվածներն ապաստանեցին Արևելյան Հայաստանում։ Շատախում պահպանվել են մի շարք միջնադարյան հայկական ճարտարապետական հուշարձաններ։ Թաղում է գտնվում Ս․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (XVII դ․, հիմնովին վերակառուցել է Աղթամարի Խաչատուր Գ կաթողիկոսը 1880—82-ին)։ Այն խոշոր եռանավ բազիլիկ է, երկու զույգ խաչաձև մույթերով, արևելքում դեպի դահլիճ բացվող երեք աբսիդներով։ Առաստաղի ինը հատվածները ծածկված են ձվաձև, առագաստային անցումներով ցածրիկ գմբեթներով։ Գետի ձախ ավփն գտնվում է Ս․ Ստեփանոս եկեղեցին (XVII դ․), որը մեկ զույգ որմնամույթերով․ աբսիդի երկու կողմում չափազանց նեղ․ և երկար ավանդատներով թաղածածկ դահլիճ է։ Պատերը շինված են եղևնաձև շարվածքով։ Թաղից 1 կմ հս․ կանգուն է բավական լավ պահպանված Ս․ Աստվածածին եկեղեցին, որը մեկ զույգ որմնամույթերով և երկայնական պատերին կից որմնախորշերով թաղածածկ դահլիճ է (աբսիդը կառուցված է հայ ճարտ․ մեշ աննախադեպ՝ քառանիստ ձևով)։ Ս․ Աստվածածին եկեղեցու մոտ է գտնվում թաղածածկ դահլիճ տիպի, բեմի կիսաձվաձև աբսիդով Ս, Երրորդություն եկեղեցին, որը կառուցվել է վաղ միջնադարի նույնատիպ շինության տեղում․ արլ․ կողմում պահպանվել է նախկինի բեմը՝ շեշտված պայտաձև աբսիդով։ Թաղից հարավում, այժմ Կաշիկ կոչվող գյուղում կան երկու եկեղեցի՝ միանավ թաղածածկ Շատախի Սվտիկին գյուղի Ս․ Տիկին եկեղեցու (X դ․) հատակագիծը դահլիճն գյուղից դուրս՝ գմբեթավոր դահլիճ (բավական լավ պահպանված) տիպի։ Թաղից հարավից-արևելք, Շատախ գետի վտակի ափին կանգուն է Ս․ Սարգիս եկեղեցին (XIV դ․), որն ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ երկու զույգ գմբեթակիր հզոր մույթերով, արլ․ բեմի ուղղանկյուն աբսիդով։ Գմբեթատակ քառակուսուց անցումը դեպի գմբեթն իրականացված է առագաստների միջոցով։ Թմբուկը ներսից գլանաձև է, դրսից՝ ութանիստ։ Սվտիկին գյուղում պահպանվել է Սուրբ Տիկին եկեղեցին (X դ․)։ Այն քառախորան է, կենտրոնագմբեթ, կառուցված՝ կոպիտ տաշված բազալտից։ Հյուսիս արևելյան-արևելք անկյունում աբսիդով ավանդատուն է, իսկ հյուսիս-արևելք․ անկյունում՝ ուղղանկյուն սենյակ։ Ավագ խորանը լուսամուտ չունի։ Միակ մուտքը արևմուտքից է։ Գմբեթատակ քառակուսուց անցումը դեպի ներսից գլանաձև, դրսից ութանիստ թմբուկով գմբեթը իրականացված է առագաստներով։ Շատախի հայաբնակ գյուղ Առեղ, Առիգոմ, Առոսկի, Արեհ, Արմշատ, Աքրուս, Բախչկանց մազրա, Գոմեր, Գոտիս, Դարենց Վերին և Ներքին, Երիցու մազրա, Թաղ, Խումար, Ծիծանց, Ծուղ, Կաղագիս, Կաղպի, Կաճեթ, Կայնեմերան, Կասր, Կարադեր, Կոճեր, Կոռիչ, Կոռովանք, կվերս, Հաշկանց, Հիգի, Հինենց, Հորիս, ճամիկ, Մարդակերոց, Մարծեղ, Մաքոշք, Մուսկավեն, Հարո մազրա, Նառ, Նավահանդ, Շահրուր, Շամո մազրա, Շեղջանց, Շիդան, Շինա մազրա, Պաղք, Պապոնց մազրա, Պոլս, Ջնուկ, Մակ, Սարկեթ, Սողվանց, Սվտիկին, Սվտիկնա գոմեր, Վախրով, Տղասպար, Փաղենց, Քոսենց մազրա, Քրմենց։ Գրկական, Վանի, Բիթվիսի և էրզրումի վիլայեթները։