Jump to content

Մուսա լեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուսա լեռ
Տեսակլեռ
Երկիր Թուրքիա[1]
Վարչատարածքային միավորՀաթայի մարզ[1]
ԼեռնաշղթաԱմանոս
Բարձրությունը ծովի մակարդակից1355 մետր և 997 մետր
Մուսա լեռ (Թուրքիա)##
Մուսա լեռ (Թուրքիա)

Մուսա լեռ (թուրքերեն՝ Musa Dağı, արաբ․՝ موسى داغ‎‎, բառացիորեն «Մտքի լեռ»), Մովսեսի լեռ, Սուրբ լեռ, գտնվում է ներկայիս Թուրքիայի հարավի Հաթայի մարզում, Անթաքյա ծոցի և նրա մեջ թափվող Որոնտես գետի ստորին հոսանքի միջև։

Ամանոսի լեռնաշղթայի ծայր հարավային զանգվածն է։ Բարձրությունը 1355 մ է։ Կազմված է մեզոզոյան հասակի կրաքարերից և ավազաքարերից։ Գագաթային մասը եռանկյունաձև, զառիթափ եզրերով 3–3,5 կմ լայնությամբ սարավանդ է (Ռամլաջըք)։ Հարավարևլյան և հարավարևմտյան լանջերը համարյա ուղղաձիգ գահավիժում են դեպի Սուեդիայի (Որոնտեսի) դաշտավայրը և դեպի ծովափ։ Հյուսիսում սարավանդի եզրն իջնում է համեմատաբար փոքր թեքությամբ լանջերով և տրոհվում մի շարք լեռնաբազուկների։ Կլիման մերձարևադարձային–միջերկրածովյան է, միջին ջերմաստիճանը ամռանը՝ 26–28 °C, տարեկան տեղումները՝ 900–950 մմ։ Լեռն անտառապատ է, բացառությամբ հարավային լանջերի ժայռոտ մերկացումների և քարակարկառների։ Կինամոնագույն կարբոնատային հողերի վրա աճում են մշտադալար ծառեր՝ սոճի, լիբանանյան մայրի, նոճի և մաքվիսի թփուտներ՝ դափնի, մրտենի, վայրի ձիթենի, գիհի, տերևաթափ ծառեր, կաղնու մի քանի տեսակներ։ Ստորին լանջերի մշակված տարածություններում աճեցվում են խաղողի և պտղատու այգիներ, ցիտրուսային կուլտուրաներ։

1915 թվականի ամռանը, թուրքական իշխանությունների կազմակերպած տեղահանությունից ու բնաջնջումից խուսափելու նպատակով, Մուսա լեռան գագաթին, որպես պաշտպանական հզոր ամրոց, ապաստանեցին շրջակա հայ գյուղերի մոտ 5000 բնակիչ, որոնք 40 օր (հուլիսի 30-ից մինչև սեպտեմբերի 10-ը) հերոսական մարտեր մղեցին կառավարական կանոնավոր զորքերի դեմ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 84