Մուսա լեռան 40 օրը (ներկայացում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մուսա լեռան 40 օրըից)
Jump to navigation Jump to search

«Մուսա լեռան քառասուն օրը» — հերոսապատում 2 մասից ըստ Ֆրանս Վերֆելի համանուն վեպի, բեմականացման և բամադրության հեղինակ Արմեն Էլբակյան, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թ. հուլիսի 13-ին Կիլիկիայի Սուեդիայի շրջանի հայկական գյուղերում տների պատերին հայտարարություն էր փակցված, որով կարգադրվում էր պատրաստ լինել 8 օրից ուղևորվելու Միջագետք՝ Դեր-Զորի անապատ, ուր իբրև թե պետք է վերաբնակեցվեր ոչ մուսուլմանական ազգաբնակչությունը։ Ի պատասխան թուրքական կառավարության հրամանի՝ Մուսա լեռան և հարակից 5 գյուղերի յուրաքանչյուր բնակիչ որոշում է Մուսա լեռան գագաթին կազմակերպել պաշտպանություն։ Տղամարդիկ ու կանայք, ծերունիներն ու երեխաները, թողնելով իրենց տները, բարձրանում են լեռը՝ վերցնելով միայն հրացան, վառոդ, փամփուշտ, կերակուր և ջուր։ Հարձակվող թշնամու կանոնավոր զորքը պարտություն է կրում, և դրանից գազազած թուրքական հրամանատարությունը զենքի է կոչում մերձակա գյուղերի ողջ մուսուլմանական բնակչությանը։ Ցամաքի կողմից կտրելով մուսալեռցիներին արտաքին աշխարհից՝ որոշում են սովամահ անել նրանց, մյուս կողմից զառիթափն էր ու ծովը։ Հայերը սկսում են փրկություն փնտրել ծովի կողմից։ Դիմադրության 53-րդ օրը՝ 1915 թ. սեպտեմբերի 12-ին, կիրակի առավոտյան երևում է ֆրանսիական «Գիշեն» ռազմանավը։ Լողալով նավին են մոտենում մի քանի մուսալեռցիներ։ Նավապետը Էսկադրայի հրամանատարին հաղորդում է հայերի օգնության խնդրանքը։ Շուտով ափին է մոտենում «Ժաննա դԱրկ» ռազմանավը՝ ուրիշ պահականավերի ուղեկցությամբ։ Մուսա լեռան ապստամբներն իրենց ընտանիքներով՝ ընդամենը 4058 մարդ, նավ են բարձրանում ու փրկվում։

Սետեղծագործական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ձայն՝ Ազատ Գասպարյան
  • Գաբրիել՝ Հարություն Մովսիսյան
  • Ժուլիեթ՝ Աննա Էլբակյան
  • Ստեփան՝ Արեգ Գևորգյան
  • Իսկուհի՝ Լուսինե Կոստանյան, Շողեր Գրիգորյան
  • Սամվել՝ Գավիթ Գասպարյան
  • Տեր Հայկազուն՝ Լորենց Առուշանյան
  • Անթառամ մայրիկ՝ Գրետա Մեջլումյան
  • Բժիշկ Ալթունի՝ Ռազմիկ Խոսրոեվ
  • Գոնզակ Մարիս՝ Վարշամ Գևորգյան
  • Դոկտոր Լեփսիուս՝ Ալբերտ Սաֆարյան
  • Արամ Թովմասյան՝ Արմեն Սարգսյան
  • Օվսաննա՝ Անի Սարգսյան
  • Պատվելի Նոխուդյան՝ Լեռնիկ Հարությունյան
  • Զինագործ Չաուշ՝ Աշոտ Ստեփանյան
  • Վարպետ Թովմասյան՝ Լևոն Ավետիսյան
  • Գևորգ Քեբուսյան՝ Ռոման Բաբայան
  • Մանուշակ՝ Եվգենիա Մկրտումյան
  • Եղիսաբեթ՝ Աիդա Բաբաջանյան
  • Ոսկանյան՝ Գնել Ուլիխանյան
  • Աստղիկ՝ Ծովինար Մարտիրոսյան
  • Ներսեն՝ Հակոբ Հակոբյան
  • Բիրսոն՝ Կարեն Ջանգիրյան
  • Էնվեր Փաշա՝ Գարեգին Չեփչյան
  • Հալիդե հանըմ ՝ Մարջան Ավետիսյան
  • Ոստիկանապետ՝ Մխիթար Մելքոնյան
  • Հրամանատար՝ Ալեքսանդր Թադեվոսյան
  • Քարտուղար՝ Հովհաննես Դավթյան
  • Երիտասարդ կին՝ Անի Պետրոսյան
  • Արևածաղկով երիտասարդ՝ Իվան Մովսիսյան
  • Մասսայական տեսարաններում զբաղված են՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասան-դերասանուհիներ, Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներ, դպրոցականներ

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]