Աննա Էլբակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Էլբակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աննա Էլբակյան
Ծնվել էսեպտեմբերի 5, 1963(1963-09-05) (60 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ (1986)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և թատերական ռեժիսոր
Ծնողներմայր՝ Էլդա Գրին
Ամուսին(ներ)Արմեն Էլբակյան
Երեխա(ներ)որդին՝ Էդգար Էլբակյան Կրտսեր, դուստրը՝ Լիլի Էլբակյան
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Աննա Աբրահամի Էլբակյան (սեպտեմբերի 5, 1963(1963-09-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թատրոնի և կինոյի դերասանուհի, թատերական ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ (2007)

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին ավարտել է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի կից դրամատիկական ստուդիան և աշխատանքի է ընդունվում նույն թատրոնում որպես դերասանուհի։ 1986 թվականին ավարտել է ԵՊՀ արվեստագիտական ֆակուլտետը։ Առաջին քայլերը բեմում արել է տասնյոթ տարեկանում, խաղալով Վ. Սարոյանի «Ձեր կյանքի ժամանակը» Էլզիի դերը, հետագայում խաղում է Յ. Ռայնիսի «Փչիր քամիում» Բայբա, Գ. Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից» Վալյա, Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունում» Ֆանշեթ, Լ. Ռազումովսկայի «Սիրելի Ելենա Սերգեեվնա» Լյալյա։ Նկարահանվել է բազմաթիվ հեռուստաներկայացումներում և մի շարք գեղարվեստական կինոնկարներում, այդ թվում Զորայր Խալափյան համանուն վեպի հիման վրա «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» բազմասերիանոց ֆիլմում, «Սպիտակ ոսկոր», «Գողը», «Դեմքով դեպի պատը», «Ուրվագիծ» և այլ ֆիլմերում։ Աննա Էլբակյանն աշխատել է որպես դերասանուհի «Մետրո» թատրոնում, Համազգային թատրոնում, ինչպես նաև Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոնում։ 2000 թ.-ից Երևանի խամաճիկների պետական թատրոնի գլխավոր ռեժիսորն է։ Մասնակցել է բազմաթիվ միջազգայի փառատոների, ինչպես նաև հանդես է եկել սփյուռքում։ Աննա Էլբակյանը բազմերանգ է իմպրովիզացիոն տարերքի դերասանուհի է և ունի մեծ դիապազոն, ինչը վկայում են նրա խաղացած դերերը՝ Ու. Շեքսպիրի «Արքա Լիր» Կորդելիա, Վ. Սարոյանի, Թ. Ուիլյամսի, Է. Հեմինգուեյի ստեղծագործությունների հիման վրա «Ուիլի, Թիթի, Ջիգ ու երեք նել մի աղջիկ» Ուիլի, Թիթի, Ջիգ, Մոլիերի «Տարտյուֆ» կոմսուհի, Կ. Մանեի «Օսկար» Հելեն, Յու. Օ՝ Նիլի «Սերը ծփիների տակ» Աբբի, Վ. Սարոյանի «Քարանձավի բնակիչները» Թագուհի, Թ. Ուիլյամսի «Անսպասելիորեն անցյալ ամառը» Կետրին, Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» Ժուլիետ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացած դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժուլիետ - «Մուսա լեռան 40 օրը» Ֆրանց Վերֆել 2009
  • Աբբի - «Սերը ծփիների տակ» Յու. Օ՝ Նիլլ 1999
  • Աննա - «Փրկեք մեր հոգիները» Ա. Աղասարյան 1989
  • Լյալյա - «Սիրելի Ելենա Սերգեևնա» Լ. Ռազումովսկայա 1987
  • Ֆանշեթ - «Ֆիգարոյի ամուսնությունը» Պ. Բոմարշե 1985
  • Վալյա - «Հարսնացուն հյուսիսից» Ժ. Հարությունյան 1983
  • Տատյանա - «Երջանկություն որոնելիս» Վ. Ռոզով 1983
  • Բայբա - «Փչիր քամի» Յ. Ռայնիս 1983
  • Հեղինակ - «Արտուրո Ուիի կարիերան» Բ. Բրեխտ 1982
  • Արմանդա - «Մոլյերի կյանքը» Մ. Բուլգակով 1982
  • Էլզի - «Ձեր կյանքի ժամանակը» Վ. Սարոյան 1982 և այլն

Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դելիա - «Թռցրու ինձ լուսին» ըստ Ջ. Պրիստլիի ստեղծագործությունների 2013
  • Անուշ - «Տերը» Հ. Մաթևոսյան 2011
  • Ագապի - «Ամերիկյան աջաբսանդալ» Ա. Այվազյան 2010
  • Թոմ, Քիթի - «Չե՞ս պարի ինձ հետ» Վ. Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա 2008
  • Գնդլ - «Կարմիր լապտերներ» Լ. Էլբակյան 2008
  • Կետրին - «Անսպասելիորեն անցյալ ամառը» Թ. Ուիլյամս 2006
  • Ալիս - «Խաղում ենք Սթրինդբերգ» Ֆ.Դյուրենմաթ 2004
  • Աղջիկ - «Քարանձավի բնակիչները» Վ. Սարոյան 2002
  • Մարիամ - «Ուշացած թռչուն» հեղինակային ներկայացում Աննա և Արմեն Էլբակյանների 2001 և այլն

Համազգային թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • կոմսուհի - «Տարտյուֆ» Մոլիեր 1998
  • Հելեն - «Օսկար» Կ. Մանե 1996
  • Կորդելիա - «Լիր Արգա» Ու. Շեքսպիր 1996
  • Ագնես - «Մի գավաթ բարություն» Վ. Սարոյան 1994 և այլն

«Մետրո» թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թագուհի - «Քարանձավի բնակիչները» Վ. Սարոյան 2007
  • Ուիլի, Թիթի, Ջիգ - «Ուիլի, Թիթի, Ջիգ ու երեք նել մի աղջիկ» Վ. Սարոյանի, Թ. Ուիլյամսի, Է. Է. Հեմինգուեյի ստեղծագործությունների հիման վրա 1991 և այլն

Հեռուստաներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իրեն - «Արարչի 8-րդ օրը» Վ. Քաչա
  • Աղջին - «Երևանի ուղղիչ տնից» Ե. Չարենց
  • Աստղիկ «Վերին դժոխքը» Ս. Փափազյան
  • Մարիա - «Ուրվականները» Էդ. դե Ֆիլիպպո
  • Արքայադուստր - «Բյուրեղապակե սերը» Լ. Ուստինով
  • Մարգարիտ - «Մեֆիստոֆել» Ս. Ալյեշին
  • Սոլանժ - «6-րդ հարկ» Ա. Ժերի

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում
1988 «Սպիտակ ոսկոր»
1988 «Ոսկե հավաքածու»
1990 «Դեմքով դեպի պատը»
1992 «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո»
1995 «Գողը»
1999 «Ուրվագիծ»
2003 «Երևան ջան»
2004 «Tавернa»
2007 «Էլեգիա»
2012-2013 «Գեներալի աղջիկը»
2017 «Դեպի Վայրէջք»
2020 «Պատվի համար»
2021-2022 «Բեկորներ»
2024 «Երևան բլյուզ»

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի խամաճիկների պետական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Շունն ու կատուն» Հովհաննես Թումանյան
  • «Մատնաչափիկը» Հանս Քրիստիան Անդերսեն
  • «Ինչպես քաջ աքլորը հաղթեց խորամանկ աղվեսին» Ռուսական ժողովրդական հեքիաթների մոտիվներով
  • «Հոյսի աստղ» Աստվածաշնչյան մոտիվներով
  • «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» Հ. Ք. Անդերսեն
  • «Իսկական ընկերը» - Ռ. Մառուխյան
  • «Աշխարհի արարումը» Աստվածաշնչյան մոտիվներով
  • «Ձմեռային հեքիաթ» - Աննա Էլբակյան և այլն

Կոչումներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 - Երևանի քաղաքպետարանի ոսկե մեդալ «Մշակույթի պատվավոր գործիչ»
  • 2012 - Ազգային կինոյի մրցանակ «Հայակ» - 20 տարվա լավագույն դերասանուհի «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո»
  • 2011 - Տարվա մարդիկ 2010 «LUXURY» - լավագույն թատերական արտիստուհի
  • 2008 - ՀԹԳՄ «Արտավազդ» - տարվա լավագույն դերասանուհի, «Չե՞ս պարի ինձ հետ» Վ. Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա
  • 2007, ՀՀ վաստակավոր արտիստ
  • 2006, ՀՀ Մշակույթի նախարարության մրցանակ «Արտիստ» - տարվա լավագույն դերասանուհի, «Դուք մտնում եք աշխարհ» Վ. Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա
  • 2005 - ՀԹԳՄ «Արտավազդ» - տարվա լավագույն դերասանուհի, «Խաղում ենք Սթրինդբերգ» Ֆ. Դյուրենմաթ
  • 2001, ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալ
  • 1995 - Հանրապետական մրցույթի դափնեկիր, տարվա լավագույն դերասանուհի «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», և այլն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]