Լիլի Էլբակյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Էլբակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | մայիսի 11, 1986 (39 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Կրթություն | ԵԹԿՊԻ (2008) |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի և թատերական ռեժիսոր |
| Աշխատավայր | Երևանի խամաճիկների պետական թատրոն, Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոն և ԵԹԿՊԻ |
| Ծնողներ | հայր՝ Արմեն Էլբակյան, մայր՝ Աննա Էլբակյան |
| Ամուսին(ներ) | Համո Ադիյան |
| Երեխա(ներ) | Էլմի Էլբակյան Էդգար Էլբակյան |
| Պարգևներ և մրցանակներ | |
Լիլի Արմենի Էլբակյան (մայիսի 11, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի հայ դերասանուհի, թատերական ռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականից աշխատում է Երևանի խամաճիկների պետական թատրոնում՝ որպես ռեժիսոր-բեմադրիչ, 2006 թվականից՝ Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոնում որպես ռեժիսոր-բեմադրիչ և դերասանուհի, 2007 թվականից՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որպես դերասանական կուրսի ասիստենտ։ 2008 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժինը։ 2007-2012 թվականներին դասավանդել է Երևանի պետական թատերական ինստիտուտում, 2012 թվականից դասավանդում է ՀՊՄՀ-ում[1]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրը՝ Արմեն Էլբակյան,
- Մայրը՝ Աննա Էլբակյան,
- Եղբայրը Էդգար Էլբակյան Կրտսեր,
- Ամուսին Համո Ադիյան։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2005 - ՀԹԳՄ «Արտավազդ», Ալդոնսա-Դոիլսինեա դերակատարման համար, «Մարդը Լամանչից» Միգել դե Սերվանտես լավագույն ներկայացում անվանակարգում
- 2010 - ՀԹԳՄ «Արտավազդ», լավագույն երիտասարդ դերասանուհի «Ի՞նչ տարբերություն, թե ում հետ» Ջինի դերակատարման համար
- 2010 - Աղասի Այվազյանի անվան թատերական փառատոն, լավագույն ներկայացում Աղասի Այվազյանի «Ամերիկյան աջաբսանդալ»
- 2011 - ՀԹԳՄ «Արտավազդ», լավագույն երիտասարդ ռեժիսոր Աղասի Այվազյանի «Ամերիկյան աջաբսանդալ» ներկայացման համար
Բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 Լիլի Էլբակյան «Ածուխով նկարած քաղաքում»
- 2005 Թ. Ուիլյամս «Ապակե գազանանոց»
- 2006 Լիլի Էլբակյան «Անտառային հեքիաթ»
- 2007 Հ. Թումանյան «Պոչատ աղվեսը»
- 2007 Լ. Անդրեև «Մարդու կյանքը»
- 2008 Լիլի Էլբակյան «Կարմիր լապտերներ»
- 2009 Հ. Թումանյան «Խաղում ենք թումանյան»
- 2010 Հ. Ք.Անդերսեն «Գորտ արքայազնը»
- 2010 Ա. Այվազյան «Ամերիկյան աջաբսանդալ»
- 2011 Հ. Թումանյան «Խելոքն ու հիմարը»
- 2011 Ու. Շեքսպիր «Ռոմեո և Ջուլիետ»
- 2012 Գրիմ եղբայրներ «Հենզելն ու Գրետելը»
- 2013 Լուիս Քերոլ «Ալիսը հրաշքների աշխարհում»
Խաղացած դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 Գերդա - «Սառցե թագուհին» Հ. Ք. Անդերսեն
- 2005 Աղջիկ - «Ամպերի վրայով» Ա. Հարությունյան, Լիլի Էլբակյան
- 2005 Ալդոնսա-Դոիլսինեա - «Մարդը Լամանչից» Միգել դե Սերվանտես
- 2006 Ժամանակ-ժամացույց - «Զգուշացիր մողեսից» Էդգար Էլբակյան Կրտսեր
- 2008 Ջո - «Մեղրի համը» Շ. Դիլանի
- 2009 Ջին - «Ի՞նչ տարբերություն, թե ում հետ» Գերշին
- 2013 Մոնիկա - «Թռցրու ինձ լուսին» Ջ. Պրիստլի
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Անվանում |
|---|---|
| 1992 | «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» |
| 2008 | «Հրաժեշտ Մերինեին» |
| 2008 | «Տաքսի «Էլի լավ ա» |
| 2011 | «Մոխրաման» |
| 2011 | «Չնչիկ» |
| 2012 | «Poker.am» |
| 2016 | «Հատուկ բաժին» |
| 2017 | «Սուպեր մամա 2» |
| 2019 | «Ես և նա» |
| 2019 | «Ժիրայր գլենց» |
| 2021-2022 | «Բեկորներ» |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||