Թենեսի Ուիլյամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Թենեսի Ուիլյամս
Tennessee Williams NYWTS.jpg
Ծնվել է մարտի 26, 1911({{padleft:1911|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:26|2|0}})[1][2]
Ծննդավայր Columbus
Վախճանվել է փետրվարի 25, 1983({{padleft:1983|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:25|2|0}})[1][2] (71 տարեկանում)
Վախճանի վայր Նյու Յորք[3]
Մասնագիտություն դրամատուրգ, վիպագիր, սցենարիստ և գրող
Լեզու անգլերեն[4]
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Կրթություն Այովայի համալսարան և Վաշինգտոնի համալսարան Սենտ Լուիսում
Անդամակցություն Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Պարգևներ Լավագույն դրամայի պուլիցերյան մրցանակ
Tennessee Williams signature.svg
Tennessee Williams Վիքիպահեստում

Թենեսի Ուիլյամս (իսկական ունունը՝ Թոմաս Լանիր Ուիլյամս III (անգլ.՝ Thomas Lanier "Tennessee" Williams III); 1911 թ. մարտի 26 - 1983 թ. փետրվարի 25), ամերիկացի դրամատուրգ։ Սովորել է Միսսուրիի և Այովայի համալսարաններում։ Իրականության քննադատական ընկալումը («Ապակե գազանանոցը», 1945), օտար շրջապատում մեռնող հերոսների նկատմամբ կարեկցանքը («Ցանկություն» տրամվայը», 1947, «Օրփեոսը իջնում է դժոխք», 1955) Ուիլյամսի պիեսների ուժեղ կողմն են։

Նատուրալիզմի, մոդեռնիզմի և ժամանակակից փիլիսոփայության մեջ իդեալիստական ուղղությունների ազդեցությունն են կրում «Իգուանի գիշերը» (1961) դրաման, «Հրեշային երկիր» (1970) ժողովածուի պիեսները և այլ գործեր։ «Պլաստիկ թատրոնի» իր ըմբռնումներին համապատասխան Ուիլյամսի գլխավոր դերը հատկացնում է ո՝ չ գրական միջոցներին՝ դեկորացիաներին, միզանսցեններին, լուսային ու երաժշտական էֆեկտներին։

Ուիլյամսի պատմվածքները («Ութ օրինավոր մոլագար կանայք», 1974, ժող․) թեմատիկայով և գեղարվեստորեն մոտ են իր դրամատուրգիային։

Կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենեսի Ուիլյամսը ծնվել է մարտի 26-ին Միսսիսիպի նահանգի Կոլումբուս քաղաքում։ Նախքան Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը Ոիլյամսների ընտանիքը տեղափոխվում է Սենթ-Լուիս, ուր ապագա դրամատուրգի հայրը շահութաբեր պաշտոն է ստանձնում կոշիկի միջազգային ընկերությունում։ Գործնական ու հաջողակ հոր համար, որը կյանքը չէր պատկերացնում առանց աղմկոտ հավաքույթների, հանդուգն ու վտանգավոր ձեռնարկումների, խորթ էին ինքնամփոփ որդու հակումները։ Եվ 1932 թվականին հոր պահանջով 21-ամյա Թոմասը թողնում է համալսարանը եւ աշխատանքի անցնում կոշիկի ֆիրմայում։ Սակայն երեք տարի անց նա հեռանում է ֆիրմայից՝ վերջնականապես կապերը խզելով ընտանիքի հետ, կրկին ընդունվում է համալսարան։

Պիեսներ սկսում է գրել Հենրիկ Իբսենի «Ուրվականների» ներկայացման ազդեցությամբ։ 1935 թվականին նրա «Կահիրե՜, Շանհա՜յ, Բոմբե՜յ» կատակերգությունը հաջողությամբ բեմադրվում է Մեմֆիսում։ Ոիլյամսը մասնակցում է «Սենթ-լուիսյան կատակերգիչներ» ավանդգարդիստական թատերախմբի աշխատանքներին։ 1937-ին, կարիքից ստիպված, թողնում է ուսումը, սակայն մեկ տարի անց նրան արվեստների բակալավրի կոչում է շնորհվում։ Երիտասարդ մտավորականի համար հաջորդ տարիները նշանավորվում են ծանր զրկանքներով ու դեգերումներով։ Լինում է Չիկագոյում, Նյու Օռլեանում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Կալիֆոռնիայի եւ Ջորջիայի տարբեր քաղաքներում։

Ծանր կենսապայմանները չեն ընկճում Ուիլյամսին։ Աշխատաում է որպես մատուցող, թատրոնի տոմսավաճառ, վերելակավար։ Միաժամանակ մասնակցում է գրական տարբեր մրցույթների, ստեղծագործում տարբեր ժանրերում։ 1937 թվականին «Սենթ-լուիսյան կատակերգիչները» ներկայացնում են նրա առաջին մեծ պիեսը՝ «Ճրագներ դեպի արեւը», որը պատմում էր Ալաբամայի հանքագործների մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #118633333 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 26-ին 2014:
  2. 2,0 2,1 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. Record #118633333 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 31-ին 2014:
  4. http://data.bnf.fr/ark:/12148/cb11929241k Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png