Ռոմեո և Ջուլիետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Romeo and Juliet by Frank Dicksee (cropped).jpg

Ռոմեո և Ջուլիետ - անգլիացի աշխարհահռչակ դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի գրչին պատկանող հայտնի ողբերգություն է՝ երկու սիրահարների դժբախտ հարաբերությունների մասին։ Սյուժեի հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր։ Ռուս կոմպոզիտոր Ս. Պրոկոֆյեվի կողմից գրվել է համանուն բալետը։

«Ռոմեոն և Ջուլիետը» Շեքսպիրի ամենահայտնի ստեղծագործությունների շարքում է և «Համլետի» հետ միասին հանդիսանում է նրա ամենահաճախ բեմադրվող պիեսներից մեկը։ Այս ստեղծագործության հերոսները համարվում են սիրահարների նախատիպարներ։

«Ռոմեոն և Ջուլիետը» պատկանում են ողբերգական ստեղծագործություններ այն դասին, որոնց ստեղծվել են հին հունական ժամանակներից։ Սյուժեն հիմնված է իտալական մի հեքիաթի վրա, որը չափածո է թարգմանվել Արթուր Բրուկի կողմից 1562 թվականին՝ որպես «Ռոմեոյի և Ջուլիետի ողբերգական պատմություն» և վերապատմվել է արձակ շարադրանքով «Փելիս Փլեժրում» Ուիլյամ Փեինթերի կողմից 1567 թվական։ Շեքսպիրը օգտվել է երկու աղբյուրներից էլ, բայց սյուժեն ընդլայնելու համար զարգացրել է մի քանի կերպարներ, ինչպես օրինակ՝ Մերկուտիոյին և Փարիզին։ Ենթադրվում է, որ Շեքսպիտը պիեսը գրել է 1591-1595 թվականների ընթացքում․ այն առաջին անգամ հրատարակվել է 1597 թվականին։ Այդ տարբերակի տեքստը աղքատիկ էր, բայց հետագա խմբագրումները բարելավեցին այն՝ մոտեցնելով շեքսպիրյան ոճին։

Բանաստեղծական դրամատիկ կառուցվածքը, և այնպիսի էֆեկտները, ինչպես՝ կատակերգության և ողբերգության միջև անցումները՝ լարվածությունը մեծացնելու համար, երկրորդական կերպարների ընդլայնումը, ենթասյուժեի օգտագործումը պատմվածքը գեղեցկացնելու համար. այս ամենը գնահատվել է որպես Շեքսպիրի թատերական հմտության նշան։ Պիեսը ծավալվում էր տարբեր բանաստեղծական ձևերից մինչև տարբեր կերպարներ, երբեմն ձևը փոխելով այնպես, ինչպես կերպարն էր զարգանում։ Օրինակ՝ Ռոմեոն պիեսի ընթացքում դառնում է ավելի գիտակ։

«Ռոմեոն և Ջուլիետը» բազմիցս վերամշակվել է բեմի, ֆիլմի, մյուզիքլի և օպերայի համար։ Անգլիական ռեստավրացիայի ժամանակ այն վերաբեմադրվեց Ուիլյամ Դավենանտի կողմից։ 18-րդ դարում Դեյվիդ Գերիքը ևս փոփոխության ենթարկեց մի քանի տեսարաններ, իսկ Ջորջ Բենդան, շատ հատվածներ բաց թողնելով՝ երջանիկ ավարտ ավելացրեց։ 19-րդ դարի ներկայացումները, ներառյալ Շառլոտ Քաշմանինը, վերականգնեցին նախնական տեքստը և կենտրոնացան ռեալիզմի վրա։ 1935 թվականին Ջոն Գիելգուդի տարբերակը բավականին նման էր Շեքսպիրի սյուժեին. նա օգտագործել էր Ելիզավետի կոստյումները և բեմական կեցվածքը՝ ողբերգությունը սաստկացնելու համար։ 20-21-րդ դարերում պիեսն արդեն վերամշակվել էր զանազան տարբերակներով, ինչպես օրինակ՝ Ջորջ Քուկորի աշխատությունը, Ֆրանկո Ձեֆֆիրելլիի 1968 թվականի տարբերակը, Բազ Լուհրմանի 1996 թվականին MTV-ից ոգեշնչված «Ռոմեո և Ջուլիետը» և 2013 թվականին՝ Կարլո Կարլեի կողմից ոչ-շեքսպիրյան մշակումը։

Կերպարներ[խմբագրել]

Վերոնայի իշխող գերդաստանները
  • Արքայազն Էսկալոս - Վերոնայի իշխանը։
  • Պարիս- Էսկալոսի ազգականը, ով ցանկանում էր ամուսանալ Ջուլիետի հետ։
  • Մերկուտիո- Էսկալոսի մեկ այլ ազգական, և Ռոմեոյի ընկերը։
Կապուլետի գերդաստանը
  • Կապուլետ- Կապուլետների տան պատրիարքը։
  • Տիկին Կապուլետ- Կապուլետների տան մատրիարխը։
  • Ջուլիետ- Կապուլետի 13-ամյա դուստրը , պիեսի գլխախոր դերակատարը։
  • Տիբալտ- Տիկին Կապուլետի եղբորորդին, Ջուլիետի զարմիկը։
  • Դայակ- Ջուլիետի անձնական օգնականը։
  • Ռոսալին- Լորդ Կապուլետի եղբորորդին, Ռոմեոյի սերը պատմության սկզբում։
  • Փիթերը, Սամսոնը և Գրեգորի - Կապուլետների սպասավորներ։
Մոնտեգյուների Տունը
  • Մոնտեգյու- Մոնտեգյուների տան պատրիարքը։
  • Տիկին Մոնտեգյու- Մոնտեգյուների տան մանարխը։
  • Ռոմեո- Մոնտեգյուի որդին, պիեսի գլխավոր դերակատարը։
  • Բենուոլիո- Ռոմեոյի զարմիկը և լավագույն ընկերը։
  • Աբրահամ և Բալթազար -Մոնտեգյուների տան սպասավորները։
Այլք
  • Հայր Լորենս - Ֆրանցիսկյան հայր, Ռոմեոյի հավատարիմը։
  • Հայր Հովհաննեսին ուղարկում են հայր Լորենսի նամակը Ռոմեոյին հանձնելու։
  • Դեղագործը, ով դժկամությամբ Ռոմեոյին թույնն է վաճառում։
  • Երգչախումբը կարդում է երկու գործողություններից յուրաքանչյուրի նախերգանքը։

«Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմ-բալետ[խմբագրել]

«Ռոմեո և Ջուլիետ» բալետի տեսատարբերակի պրեմիերան կայացել է 2011 թվականի մայիսի 29-ին և 30-ին Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

  • Տարեթիվը՝ 2011 թվական
  • Երաժշտությունը՝ Սերգեյ Պրոկոֆևի
  • Բեմադրությունը՝ Ռուդոլֆ Խառատյանի
  • Լիբրետտոն՝ Ռուդոլֆ Խառատյանի
  • Դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան
  • Մենակատարներ՝Ռուբեն Մուրադյան (Ռոմեո), Ժակելինա Սարխոշյան (Ջուլիետ)
  • Կատարողներ՝ Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախումբ
  • Ռեժիսոր՝ Դավիթ Բաբայան
  • Հնչյունային ռեժիսորներ՝ Արման Ավետիսյան, Տիգրան Կուզիկյան
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

«Ռոմեո և Ջուլիետը» հայերեն թարգմանությամբ