Ռոմեո և Ջուլիետ (ֆիլմ, 1968)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոմեո և Ջուլիետ (այլ կիրառումներ)
Ռոմեո և Ջուլիետ անգլ.՝ Romeo and Juliet | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | ռոմանտիկ ֆիլմ[1][2][3] և դրամա[4][5] |
| Հիմք | Ռոմեո և Ջուլիետ |
| Թվական | 1968 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Ֆրանկո Զեֆիրելի[6][7][8][…] |
| Պրոդյուսեր | John Knatchbull, 7th Baron Brabourne? և Էնթոնի Հեյվլոք-Ալան |
| Սցենարի հեղինակ | Franco Brusati?, Masolino D'Amico? և Ֆրանկո Զեֆիրելի |
| Դերակատարներ | Leonard Whiting?[7][8][9][…], Օլիվիա Հասի[7][9][10], Ռոբերտ Սթիվենս[10], Մայքլ Յորք[9][10], Bruce Robinson?[10], Antonio Pierfederici?[10], Էսմերալդա Ռուսպոլի[10], Roberto Bisacco?[10], Bruno Filippini?[10], Լոուրենս Օլիվիե[10], Ջոն ՄակԻների[7][9][10], Մայլո Օ'Շի[10], Natasha Parry?[10], Pat Heywood?[10], Paul Hardwick?[10], Քիթ Սքիներ[10] և Սալվատորե Բիլլա[11] |
| Օպերատոր | Պասկուալինո դը Սանտիս |
| Երաժշտություն | Նինո Ռոտա |
| Մոնտաժ | Ռեջինալդ Միլզ |
| Պատմվածքի վայր | Իտալիա |
| Նկարահանման վայր | Pinewood Studios |
| Տևողություն | 138 րոպե |
| Բյուջե | 850 000 $ |
| Շահույթ | 38 900 000 $ |


«Ռոմեո և Ջուլիետ» (անգլ.՝ Romeo and Juliet, իտալ.՝ Romeo e Giulietta, Ուիլյամ Շեքսպիրի համանուն պիսեի հիման վրա նկարահանված անգլոիտալական ֆիլմ, Ֆրանկո Ձեֆֆիրելլիի կողմից (1968)։ Արժանանցել է երկու Օսկարի, երեք Ոսկե գլոբուսի և այլ մրցանակների։ Մինչև Ֆրանկո Ձեֆֆիրելլիի կողմից ֆիլմի ստեղծումը արդեն նկարահանված են եղել մոտ 26 ֆիլմեր այդ պիսերի հիման վրա, իսկ 1968 թվականից հետո՝ ևս 15-ը, սակայն ձեֆֆիրելլյան տարբերակը համարվում է դրանցից լավագույնն ու դասականը։
| սա առիթ է, որ մոռանաս շրջապատող աշխարհի մասին և տրվես շեքսպիրյան ողբերգության լուսավոր ալիքին... (հանդիսատեսների կարծիք ֆիլմի մասին)[12] |
Ֆիլմի առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը բավականին մոտ է շեքսպիրյան տարբերակին, բացառությամբ որոշ դեպքերի։ 16-ամյա Օլիվիա Հասսի և 17-ամյա Լոենարդ Ուայթինգի համար ֆիլմը դեբյուտային էր դեպի կինո աշխարհ։
Ֆիլմն արժանացավ բավականին դրական գնահատականների՝ կինոքննադատների և, հատկապես, հանդիսատեսի կողմից։
Դերասանների և ռեժիսորի ամենամեծ արժանիքն այն է, որ կենդանի շունչ հաղորդեցին շեքսպիրյան տողերին[13]։ Փորձառու դերասանները հավանաբար չկարողանային այդքան կատարյալ ներկայացնել սերը, անմեղությունն ու կիրքը[14]։
Մամուլում բազմաթիվ անգամ շահարկվեց ֆիլմի բաց տեսարանը գլխավոր հերոսների մասնակցությամբ։ Այս առիթով ռեժիսորն ասել է. «Երբ գնում էք թանգարան, արդյոք գլուխներդ թեքում եք..»[15]
Ֆիլմը բացառիկ են դարձնում դերասանների բնական խաղը, հագուստների ընտրությունը, երաժշտության զուգորդությունը, բնական տեսարանները, որոնք դժվար էին այն ժամանակվա տեխնիկայի պայմաններում և թեթև հումորը, որն առկա է ֆիլմում։
Դերակատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեոնարդ Ուայթինգ (անգլ.՝ Leonard Whiting)՝ Ռոմեո
- Օլիվիա Հասսի (անգլ.՝ Olivia Hussey)՝Ջուլիետ
- Ջոն Մաքիների (անգլ.՝ John McEnery)՝ Մերկուցիո
- Մայլո Օ՛Շի (անգլ.՝ Milo O’Shea)՝ աբբահայր Լորենցո
- Պետ Հեյվուդ (անգլ.՝ Pat Heywood)՝ Ջուլիետի ստնտու
- Ռոբերտ Սթիվենս (անգլ.՝ Robert Stephens)՝ Վերոնայի հերցոգ
- Մայքլ Յորք (անգլ.՝ Michael York)՝ Տիբալթ
- Բրյուս Ռոբինսոն (անգլ.՝ Bruce Robinson)՝ Բենվոլիո
- Պոլ Հորդվիք (անգլ.՝ Paul Hardwick)՝ սինյոր Կապուլետի
- Նատաշա Պերրի (անգլ.՝ Natasha Parry)՝ սինյորա Կապուլետի
- Անտոնիո Պիերֆեդերիցի (անգլ.՝ Antonio Pierfederici)՝ սինյոր Մոնտեքի
- Էսմերալդա Ռուսպոլի (անգլ.՝ Esmeralda Ruspoli)՝ սինյորա Մոնտեքի
- Ռոբերտո Բիսակո (անգլ.՝ Roberto Bisacco)՝ կոմս Պարիս
- Լոուրենս Օլիվիե (անգլ.՝ Laurence Olivier)` պատմող
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ռեժիսոր՝ Ֆրանկո Ձեֆֆիրելլի
- սցենար՝ Ֆրանկո Բրուսատի, Մազոլինո Դ՛ամիկո, Ֆրանկո Ձեֆֆիրելլի
- կոմպոզիտոր՝ Նինո Ռոտա
- օպերատոր՝ Պասկուալինո դե Սանտիս
- հագուստներ՝ Դանիլո Դոնաթի
- սուսերամարտերը՝ Նիկոլո Պերնա
- արտադրող՝ Paramount Pictures
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օսկար (1969)
- Լավագույն օպերատորական աշխատանք (Պասկուալինո Դե Սանտիս)
- Հագուստների լավագույն դիզայն (Դանիլո Դոնաթի)
- Օսկար անվանակարգ
- Լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր
- Ոսկե գլոբուս (1969)
- Լավագույն անգլիալեզու ֆիլմ
- կանացի ամենախոստումնալից դեբյուտ (Օլիվիա Հասսի)
- տղամարդու ամենախոստումնալից դեբյուտ (Լեոնարդ Ուայթինգ)
- Ոսկե գլոբուս անվանակարգ (1969)
- Լավագույն ռեժիսոր, լավագույն երաժշտություն
- Премия ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ (1969)
- ռեժիսորական լավագույն աշխատանք (Ֆրանկո Ձեֆֆիրելլի)
- BAFTA մրցանակ (1969)։
- Հագուստների լավագույն դիզայն (Դանիլո Դոնաթի)
- անվանակարգ
- Լավագույն ռեժիսոր, մոնտաժ, երաժշտություն, նկարիչ, երկրորդ պլանի լավագույն դերասան, դերասանուհի
- Դավիթ դի Դոնաթելլո կինոմրցանակ (1969)
- Լավագույն ռեժիսոր (Ֆրանկո Ձեֆֆիրելլի)
- Կինոժուռնալիստների իտալական կինոսինդիկատի մրցանակ «Արծաթյա ժապավեն» (1969)
- Լավագույն ռեժիսոր, երաժշտություն, մոնտաժ, օպերատոր
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մինչև ֆիլմի ստեղծումը, 1960 թվականին Ֆրանկո Ձեֆֆիրելլին հաջողությամբ բեմադրել էր այդ պիեսը լոնդոնյան Օլդ Վիքում (անգլ.՝ Old Vic)։ 1964 թվականին այն բեմադրվել է նաև Վերոնայում, իսկ 1966 թվականին ցուցադրվել է Մոսկվայում[16]։.
- Նինո Ռոտայի երաժշտությունը, գրված բեմադրությունների համար, հետագայում որոշ փոփոխություններով մտավ ֆիլմի մեջ[17]։.
- «What Is a Youth» («Ինչ է նշանակում երիտասարդություն») երգը համարվում է ամենաճանաչված երգերից մեկը[18]։
- Նկարահանումներն իրականացվել են Իտալիայի տարբեր վայրերում։ Տուսկանիայի Սուրբ Պետրոս բազիլիկում նկարահանվեց Ռոմեոյի և Ջուլիետի ամուսնության դրվագը, ինչպես նաև եկեղեցում կատարվող բոլոր դեպքերը։ Գուբբիոում նկարահանվեց Ռոմեոյի առաջին հայտնվելը, ինչպես նաև Մոնտեքիների տան դրվագները, Ռոմեոյի և Տիբալթի մենամարտը և այլ դրվագներ։ Պենցայում նկարահանվեց Կոպուլետիների տան դրվագները, Մերկուցիոյի մենախոսությունը։ Հռոմի մոտ գտնվող Արթենայում նկարահանվեց Կապուլետիների այգու գիշերային դրվագը պատշգամբում[19]։.
- Ըստ Լեոնարդ Ուայթինգի, բավականին դժվար էր արտասանել շեքսպիրյան տեքստը, քանի որ շատ հանրահայտ արտահայտություններ հանդիսատեսն ավելի շուտ է գլխի ընկնում, քան դերասանները կարտասանեն այն, այդ պատճառով շատ կարևոր էր դրանց ժամանակի արտասանումը, այլապես ազդեցությունն այն չէր լինի[20]։.
- Լեոնարդը ստիպված էր մի ամբողջ շաբաթ բարձրանալ Ջուլիետի պատշգամբի կողքի ծառը, նախքան կկարողանար համոզել նկարահանող խմբին աստիճաններ ավելացնեն այնտեղ։
- Ֆրանկո Ձեֆֆիրելլին դերասանների հետ հանդիպեց ևս մեկ անգամ՝ «Հիսուսը Նազարեթից» (Jesus of Nazareth, 1977) ֆիլմի նկարահանման ժամանակ։ Լոուրենս Օլիվյեն խաղաց կույս Մարիամի դերը, իսկ Լոուրենս Օլիվյեն, որը կարդում էր Ռոմեո և Ջուլիետի տեքստը, խաղաց Նիկոդիմի դերը։
- 2003 թվականին, երբ տոնեցին Ֆրանկո Ձեֆֆիրելլիի 80-ամյակը, Վերոնայի բնակիչները հարգանքի տուրք մատուցեցին 1968 թվականին նկարահանված և քաղաքը հավերժացրած ֆիլմին։ Վերոնայի «Ջուլիետի տուն» թանգարանում ցուցադրվեցին ռեժիսորի կողմից նվիրված ցուցանմուշները։ Սենյակներից մեկում տեղադրվեցին լեգենդար ամուսնական մահիճն ու գլխավոր հերոսների հագուստները, և ռեժիսորի կողմից ստեղծված մի քանի էսքիզներ։
- 2014 թվականի աշնանը Օլիվիա Հասսին և Լեոնարդ Ուայթինգը մասնակցեցին բրիտանացի ռեժիսոր Բրյուս Ուեբբի (անգլ.՝ Bruce Webb) «Սոցիալական ինքնասպանություն» (անգլ.՝ Social Suicide) ֆիլմի նկարահանմանը[21]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Romeo and Juliet
- ↑ Romeo & Juliet
- ↑ Roméo et Juliette
- ↑ IMDb - Romeo and Juliet
- ↑ Filmaffinity - Romeo & Juliet
- ↑ http://www.imdb.com/title/tt0063518/
- 1 2 3 4 http://stopklatka.pl/film/romeo-i-julia-1968
- 1 2 http://www.filmaffinity.com/en/film838194.html
- 1 2 3 4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=40171.html
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 http://www.imdb.com/title/tt0063518/fullcredits
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ рецензия Джона Сильвера ссылка проверена 4 февраля 2009
- ↑ https://www.youtube.com/watch?v=4FHpmn-KYec
- ↑ «Romeo and Juliet» By Roger Ebert / October 15, 1968 Արխիվացված Դեկտեմբեր 21, 2007 Wayback Machine ссылка проверена 4 февраля 2009
- ↑ Франко Дзеффирелли. «Ромео и Джульетта» - история фильма.
- ↑ «Ромео и Джульетта» - спектакль Дзеффирелли в театре Олд Вик
- ↑ Ольга Николаева. О саундтреке фильма Дзеффирелли «Ромео и Джульетта».
- ↑ https://www.youtube.com/watch?v=zCQMlyXMRJE
- ↑ Ольга Николаева. Дорогами фильма «Ромео и Джульетта» Франко Дзеффирелли.
- ↑ Роджер Эберт. Тот балкон в Вероне.
- ↑ Social Suicide (Социальное самоубийство) - информация о новом фильме, современной версии шекспировского сюжета.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||
- Pinewood Studios-ում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1960-ականների անգլերեն ֆիլմեր
- 1968 ֆիլմեր
- Paramount Pictures ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- Իտալական դրամա ֆիլմեր
- Իտալական ֆիլմեր
- Ռոմեո և Ջուլիետ
- Ֆրանկո Ձեֆֆիրելլիի ֆիլմեր
- Բրիտանական մելոդրամա ֆիլմեր
- Հռոմում նկարահանված ֆիլմեր
- Իտալական մելոդրամա ֆիլմեր
- 1960-ականների բրիտանական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 15-րդ դարում