Լուիս Քերոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Լուիս Քերոլ
Lewis Carroll 1863.jpg
Ծննդյան անուն Charles Lutwidge Dodgson
Ծնվել է հունվարի 27, 1832({{padleft:1832|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:27|2|0}})[1][2]
Ծննդավայր Դարսբերի[3]
Վախճանվել է հունվարի 14, 1898({{padleft:1898|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:14|2|0}})[1][2] (65 տարեկանում)
Վախճանի վայր Գիլֆորդ[4]
Գրական անուն Lewis Carroll
Մասնագիտություն մաթեմատիկոս, տրամաբան, լուսանկարիչ, բանաստեղծ, Սարկավագ, մանկագիր, օրագիր գրող, վիպագիր, գրող, ինքնակենսագիր և փիլիսոփա
Լեզու անգլերեն[5]
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Կրթություն Քրայսթ Չյորչ և Ռագբի դպրոց
Ժանրեր մանկական գրականություն
Ուշագրավ աշխատանքներ Ալիսը Հրաշքների աշխարհում, Ալիսը Հայելու աշխարհում, Սնարկի որսը և Jabberwocky
Lewis Carroll Վիքիպահեստում

Լուիս Քերոլ (անգլ.՝ Lewis Carroll, իսկական անունը՝ Չարլզ Լութվիջ Դոջսոն, Charles Lutwidge Dodgson, հունվարի 27, 1832[1][2], Դարսբերի[3] - հունվարի 14, 1898[1][2], Գիլֆորդ[4]), անգլիացի գրող, մաթեմատիկոս, փիլիսոփա և լուսանկարիչ։
Մի առիթով Լուիս Քերոլը իր մասին ասել է. «Ես որոշել էի մաթեմատիկոս դառնալ, սակայն իմ երևակայութունը չհերիքեց և ես դարձա ֆանտաստ գրող»։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1832 թվականի հունվարի 27-ին Անգլիայի Չեշիր կոմսության Դարսբերի գյուղում, հոգևորականի ընտանիքում։ Ունեցել է 7 քույր և 3 եղբայր։ Ուսման մեջ առաջին քայլերը արել է դեռ տանը, դրսևորելով իր խելացիությունն ու հմտությունը։ Նա ձախլիկ էր։ Չհաստատված փաստեր կան, ըստ որոնց՝ նրան արգելում էին գրել ձախ ձեռքով, ինչ արդյունքում նրա հոգեբանությունը խախտվել է ու նրա մոտ սկսվել է նկատվել կակազություն։

12 տարեկան հասակում ընդունվել է Ռիչմոնդից ոչ հեռու գտնվող մի մասնավոր դպրոց։ Սակայն 1845 թվականին իր կամքին հակառակ ստիպված է լինում տեղափոխվել ուրիշ դպրոց։ 1851 թվականի տեղափոխվում է Օքսֆորդ և ընդունվում է այնտեղի ամենաարիստոկրատ համալսարաններից մեկը։ Չնայած նրան, որ ընդհանուր առմամբ լավ չէր սովորում, բայց մաթեմատիկական բարձր ունակությունների շնորհիվ ի վերւ աստանում է բակալավրի կոչում և նույնիսկ հաղթում համալսարանում կազմակերպված մաթեմատիկայի թելադրության (լեկցիա) մրցույթին։ Իր կյանքի հետագա 26 տարիներին նա մաթեմատիկա էր դասավանդում, ու չնայած իր ստացած աշխատավարձին, այնուամենայնիվ նա համարում էր դա տխուր զբաղմունք։

Մահացել է 1898 թվականի հունվարի 14-ին Սուրեյ կոմսության Գիլֆորդ քաղաքում։

Գրական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել սկսել է քոլեջում սովորելու տարիներին։ Այդ ժամանակ հիմնականում գրում էր բանաստեղծություններ և կարճ պատմվածքներ, որոնք տպագրվում էին արդեն Լուիս Քերոլ կեղծանվամբ։ Սկսած 1854 թվականից նրա ստեղծագործությունները արդեն լույս էին տեսնում անգլիական հեղինակավոր «Կոմիկ թայմս» (անգլերեն The Comic Times) և «Թրեյն» (անգլերեն The Train) հանդեսներում։ Առավել հայտնի ստեղծագործություններեն են՝ «Ալիսը Հրաշքների աշխարհում» (1865, անգլ.՝ Alice's Adventures in Wonderland), «Ալիսը Հայելու աշխարհում» (1871, անգլ.՝ Through the Looking-Glass, and What Alice Found There) հեքիաթ-վիպակները, «Սնարկի որսը» հումորիստական պոեմը։

Քերոլի վիպակ-հեքիաթները աչքի են ընկնում դրվագների պատկերավորությամբ, արտառոց տրամաբանական-լեզվաբանական բառախաղով, ուսումնասիրողները գտնում են դրանց մեջ բազմաթիվ բնագիտական ու տրամաբանական հայտնագործությունների կանխագուշակումներ։ Դրանք թարգմանված են աշխարհի բազմաթիվ լեզուներով և անգլախոս երկրներում ամենից շատ մեջբերվող գրքերն են Աստվածաշնչից և Շեքսպիրից հետո։ [6]։

Ալիսայի մասին երկու հեքիաթ-վիպակները թարգմանվել են հայերեն Սոնա Սեֆերյանի կողմից՝ հրատարակվելով 1971 թ.։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործությունների էկրանացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Record #11851928X // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 Record #11851928X // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 10-ին 2014:
  4. 4,0 4,1 4,2 Record #11851928X // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 30-ին 2014:
  5. http://data.bnf.fr/ark:/12148/cb118859183 Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  6. Ալիսը հրաշքների աշխարհում։ Ալիսը հայելու աշխարհում / Լ. Քերոլ; Անգլ. թարգմ.՝ Ս. Սեֆերյան; Չափածո թարգմ.՝ Գ. Բանդուրյան; Նկ.՝ Հ.Հ. Ղարագյոզյան, Ե. Շուկաև; Խմբ.՝ Ա. Ղուկասյան. - Երևան։ Հայաստան, 1971. - 224 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Clark, Ann (1979). Lewis Carroll: A Biography. London: J. M. Dent. ISBN 0-460-04302-1. 
  • Cohen, Morton (1996). Lewis Carroll: A Biography. Vintage Books. էջեր 30–35. ISBN 978-0-679-74562-4. 
  • Collingwood, Stuart Dodgson (1898). The Life and Letters of Lewis Carroll. London: T. Fisher Unwin. http://www.gutenberg.org/files/11483/11483-h/11483-h.htm. 
  • Leach, Karoline (1999). In the Shadow of the Dreamchild: A New Understanding of Lewis Carroll. London: Peter Owen. 
  • Reed, Langford, The Life of Lewis Carroll (1932. London: W. and G. Foyle)
  • Taylor, Alexander L., Knight, The White Knight (1952. Edinburgh: Oliver and Boyd)
  • Taylor, Roger & Wakeling, Edward, Lewis Carroll, Photographer (2002. Princeton University Press) (ISBN 0691074437). Catalogues nearly every Carroll photograph known to be still in existence.
  • Thomas, Donald (1996). Lewis Carroll / A Biography. Barnes and Noble, Inc. ISBN 978-0-7607-1232-0. 
  • Wilson, Robin (2008). Lewis Carroll in Numberland: His Fantastical Mathematical Logical Life. London: Allen Lane. ISBN 978-0-7139-9757-6. 
  • Woolf, Jenny, The Mystery of Lewis Carroll. (2010. New York: St Martin's Press.ISBN 9780312612986)
  • Кэрролл Льюис // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907. (ռուս.)
  • Демурова Н. М. Льюис Кэрролл. — М. : Молодая гвардия, 2013. — 412, [2] с., [16] л. ил. — (Жизнь замечательных людей; Вып. 1590 (1390)). — ISBN 978-5-235-03568-3. — 5000 экз. (ռուս.)
  • Демурова Н. М. Картинки и разговоры. Беседы о Льюисе Кэрролле. — СПб.: «Вита Нова», 2008. — с. 576. — ISBN 978-5-93898-173-7 — Серия: Жизнеописание (ռուս.)
  • Падни Д. Льюис Кэрролл и его мир. — М., 1982. (ռուս.)
  • Галинская И. Л. Льюис Кэрролл и загадки его текстов. — М.: ИНИОН РАН, 1995. — 76 с. (ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Լուիս Քերոլ հոդվածին