Էդգար Էլբակյան Կրտսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Էլբակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդգար Էլբակյան Կրտսեր
Ծնվել էհունիսի 30, 1982(1982-06-30)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 13, 2000(2000-08-13) (18 տարեկան)
Մահվան վայրՀրազդան, Կոտայքի մարզ, Հայաստան
ԿրթությունԵղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Մասնագիտությունդերասան, թատերական ռեժիսոր
Ծնողներհայր՝ Արմեն Էլբակյան, մայր՝ Աննա Էլբակյան

Էդգար Էլբակյան Կրտսեր (հունիսի 30, 1982(1982-06-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 13, 2000(2000-08-13), Հրազդան, Կոտայքի մարզ, Հայաստան), հայ դերասան, թատերական ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Եղիշե Չարենցի անվան անգլիական թեքումով միջնակարգ և Սայաթ-Նովայի անվան յոթնամյա երաժշտական դպրոցները։

1999 թվականին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժինը։ Խաղացել է մի շարք ներկայացումներում և կինոֆիլմերում[1]. Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում՝ Էդգար - Ա.Աղասարյանի «Փրկեք մեր հոգիները» պիեսում, Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոնում՝ Միխո - Գ. Սունդուկյանի «Քանդած օջախում», Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում՝ պատանի Արամ - Ա.Էլբակյանիի «Ամենափրկիչ ջրհեղեղում», Արտուշ - Զ.Խալափյանի «Որտե՞ղ էիր մարդ Աստծո» կինոֆիլմում, Համազգային թատրոնում՝ Օվին - Վ.Սարոյանի «Մի գավաթ բարություն» պիեսում։

Տարբեր թատրոններում իրականացրել է մի շարք բեմադրություններ։ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրված Օ'Նիլլի «Սերը ծփիների տակ» ներկայացման երաժշտության հեղինակն է[1]։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում անցկացված մրցույթում արժանացել է պատվո դիպլոմի։ Հետմահու նրան շնորհվել է նույն ինստիտուտի «Ոսկե դիմակ» մրցանակը։ Էդգար Էլբակյան Կրտսերը շուրջ հարյուր բանաստեղծությունների, թատերգությունների, պոեմների, պատմվածքների ու երգերի հեղինակ է։ 2002 թվականին լույս տեսան Էդգար Էլբակյան Կրտսերի «Գծից այն կողմ» ստեղծագործությունների ժողովածուն[1]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գծից այն կողմ», Էդգար Էլբակյան Կրտսեր, «Զանգակ-97», 2002, 280 էջ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Մայրիկին լուսինը նվիրող տղայի ստեղծագործությունները նոր շունչ են ստացել. լույս է ընծայվել Էդգար Էլբակյան կրտսերի ձայնասկավառակն ու գիրքը». armenpress.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 3-ին.